Վարդաքար

Մարզ

Շիրակ

Համայնք

Արթիկ

Բնակչության թիվ առ 2026

696

Հեռավորությունը մարզկենտրոնից

15

Հեռավորությունը Երևանից

108

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Բնակավայրը տեղակայված է Մանթաշ գետի հովտում, Շիրակի դաշտում` ծովի մակարդակից 1600մ բարձրության վրա: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններն են: Վարդաքարի մոտ Մանթաշ գետի վրա կառուցված է Վարդաքարի ջրամբարը: 

Վարդաքարն ունի միջնակարգ դպրոց, բուժկետ, կապի հանգույց։ Արթիկ քաղաքին և մարզկենտրոնին կապող բոլոր ճանապարհները ասֆալտապատ են և բարեկարգ, ենթակառուցվածքները հեշտ հասանելի։ 

Անասնապահության հիմնական ճյուղերն են՝ կաթնային և մսային տավարաբուծությունը, խոզաբուծությունը և ոչխարաբուծությունը։ Առկա են այգեգործության զարգացման հեռանկարներ։ Գյուղում կան խանութներ։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • Վարդաքարի վարչական կենտրոնի համայնքային շենք

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

  • Վարելահող-597,10 հա
  • Արոտ-102,78 հա
  • Այլ հողատեսքեր-12,94 հա

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Վարդաքար գյուղի շրջակայքում կան գյուղատեղի, «Սուրբ դաշտ» մատուռ, խաչարձան, 19-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցի, բրոնզե դարին վերաբերող զանազան հնություններ:

Կոնտակտային տվյալներ