Վարդենիկ

Մարզ

Գեղարքունիք

Համայնք

Մարտունի

Բնակչության թիվ առ 2026

8350

Հեռավորությունը մարզկենտրոնից

91

Հեռավորությունը Երևանից

134

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Վարդենիկ բնակավայրը տեղակայված է Վարդենիս գետի ափին։ Տարածքի մեծությամբ համարվում է առաջինը հանրապետությունում: Վարդենիկ բնակավայրը գտնվում է Սևանա լճի հարավային մասում, ծովի մակարդակից 1920-2050 մ բարձրության վրա։

Վարդենիկն ունի ասֆալտապատ, բարեկարգ, լուսավորության համակարգով ապահովված փողոցներ։ Գյուղի առանձին թաղամասեր գազաֆիկացված են։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • 3 դպրոց
  • մանկապարտեզ
  • բուժամբուլատորիա
  • գրադարան
  • մշակույթի տուն

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչության հիմնական մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։ Մշակում են հիմնականում կարտոֆիլ, կաղամբ, հացահատիկներ։ Վարդենիկն ունի 1877․61 հա վարելահող, 9350․74 հա խոտհարք, արոտավայր։

Գյուղում առկա է հացաբուլկեղենի արտադրություն, բնական թեյերի և չրերի արտադրություն: Գործում է երկու հյուրատուն: Բնակավայրում առկա է գյուղատնտեսական հինգ ֆերմերային տնտեսությունը:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Վարդենիկում պահպանվել են Իշխանավանք (11-13րդ դարեր) և Սուրբ Աստվածածին (1301թ) եկեղեցիները, «Բերդի խարաբա» ամրոցը (մ.թ.ա. 1-2 հզ), ինչպես նաև գործում է Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին (2011թ.)։


Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար՝ +37493709967