- 4 դպրոց,
- 2 մանկապարտեզ,
- Ուսումնական հաստատություն,
- մշակույթի տուն,
- քաղաքային և մանկական գրադարան,
- 2 երաժշտական, նկարչական, գեղարվեստի, քանդակի և ազգագրական պարի դպրոցներ,
- ըմբշամարտի, ֆուտբոլի, կարատեի և բոքսի մարզադպրոցներ,
- Վիկտոր Համբարձումյանի անվան բժշկական քոլեջը,
- Վարդենիսի Բադեյան քոլեջը,
- փոստային բաժանմունք։
Նկարագրութուն
Վարդենիսի տարածքով հոսում են Մասրիկ, Փամբակ, Դարա և այլ գետերը:
Կան ոսկու, շինանյութի, տորֆի հանքավայրեր:
Բնակավայրը գազաֆիկացված է, նախատեսվում է տեղադրել կենսաբանական մաքրման աերացիոն կայան, արևային պանելներ են տեղադրվել։ Հիմնանորոգվում է Շորժա-Վարդենիս ճանապարհի 5.3կմ հատվածը։
Վարդենիսում նաև կարի արտադրամաս է հիմնվել։ Համայնքում տարեցների խնամքի ժամանցային կենտրոն է ստեղծվել։ Վարդենիսում հիմնանորոգվում են բազմաբնակարան շենքերի տանիքները։