- դպրոց
- մանկապարտեզ
- հանդիսությունների սրահ
- «Հայփոստ»-ի բաժանմունք
- մշակույթի տուն
- գրադարան
- բուժական-մանկաբարձական կետ
Նկարագրութուն
Վարսեր բնակավայրը տեղակայված է Սևանի տարածաշրջանում՝ Սևան քաղաքի հյուսիս - արևմտյան մասում, Փամբակի լեռնաշղթայի ստորոտում, Սևանա լճից սկիզբ առնող Հրազդան գետի նախկին՝ ցամաքած հունի հովտում և նրա շրջակայքում։ Գտնվում է ծովի մակերևույթից 1900-1930 մ բարձրության վրա: Բնակավայրի հարավային մասից շուրջ 6 կմ հեռավորությունից ձգվում է Գեղամա լեռնաշղթան: Բնակավայրի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ չոր ու զով։
Վարսերը սահմանակից է Ծովագյուղին, Սևան համայնքին, Լճաշենին և Կոտայքի մարզի Լեռնանիստ բնակավայրին: Բնակավայրի հեռավորությունը միջպետական նշանակության ավտոժանապարհից՝ 1,56 կմ։
Բնակավայրն ամբողջությամբ ապահովված են խմելու ջրով, գազաֆիկացված է, էլեկտրաֆիկացված, նորմալ գործում է հեռախոսային, հեռուստատեսային և ինտերնետ կապը։ Բնակավայրն ունի գիշերային լուսավորության ցանց: