- դպրոց,
- բուժկետ,
- մանկապարտեզ,
- համայնքային կենտրոն։
Նկարագրութուն
Վերին Ծաղկավանը գտնվում է Բերդ քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք, Վարագաջուր գետի ափին։
Այն Տավուշի հնագույն գյուղերից է։ Գյուղի հարավային ծայրամասում կան հայ նախաքրիստոնեական հին սրբավայրի (հնարավոր է մեհյանի) մնացորդներ։
Պետություն-համայնք գործակցությամբ, կարգավորվում են տարիներով չլուծված խնդիրները: Տավուշի Վերին Ծաղկավան բնակավայրը սուբվենցիոն ծրագրով շուրջօրյա ջրամատակարարում ունի։ Գյուղում կան փոքր ՀԷԿ-եր։
Վերջերս վերանորոգվել է գյուղի բուժկետը։ Ապահովված է տրանսպորտով՝ դեպի շրջկենտրոն, լուսավորությամբ, ջրի խնդիրը լուծված է, համայնքը ամբողջությամբ գազաֆիկացված է, սուբվենցիոն ծրագրի շնորհիվ ձեռք է բերվել գյուղտեխնիկա։