Վերիշեն

Մարզ

Սյունիք

Համայնք

Գորիս

Բնակչության թիվ առ 2026

2099

Հեռավորությունը մարզկենտրոնից

84

Հեռավորությունը Երևանից

236

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Վարչական շենք
Այգի
Դպրոց
Եկեղեցի
Ժայռափոր տներ
Խաղահրապարակ
Հուշարձան
Մանկապարտեզ
Բուժկետ
Վարչական շենք
Այգի
Դպրոց
Եկեղեցի
Ժայռափոր տներ
Խաղահրապարակ
Հուշարձան
Մանկապարտեզ
Բուժկետ

Նկարագրութուն

Վերիշեն գյուղը գտնվում է Կապանից 84 կմ հեռավորության վրա: Բարձրությունը ծովի մակարդակից՝ 1540-1620 մ։ Վերիշենը Գորիսի «վարպետաց գյուղն» է՝ արվեստանոցը։ 

Այստեղ սուբվենցիոն ծրագրով վերանորոգվել է արվեստների կենտրոնը, բարեկարգվել է հարակից այգին, կատարվել է նաև ճանապարհների ասֆալտապատում։ Կառուցվել է կամուրջը, լուծվել է լուսավորության հարցը, նոր մանկական զարգացման կենտրոն է հիմնվել՝ վերանորոգված և կահավորված:

Երեխաների համար Վերիշենում ավանդաբար կազմակերպվում են կրթական ճամբարներ։ Վերիշենի գրադարանը հիմնովին նորոգվել է, կահավորվել նորագույն գույքով և վերազինվել ժամանակակից տեխնիկայով։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • մանկապարտեզ,
  • արհեստների կենտրոն,
  • մանկական կենտրոն,
  • բուժամբուլատորիա,
  • գրադարան,
  • մշակույթի տուն,
  • մանկական զարգացման կենտրոն,
  • արվեստների կենտրոն։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և պտղաբուծությամբ։

Հողեր (ընդամենը)` 4762 հա, այդ թվում`

  • գյուղատնտեսական նշանակության հողեր` 4396 հա, որից՝
  • վարելահող` 110 հա,
  • խոտհարք` 494 հա,
  • արոտ` 2691 հա,
  • այլ հողատեսք`1101 հա:

Բնակավայրում գործում է՝

  • կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող գործարան։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Գյուղի տարածքում և շրջակայքում կան ժայռափոր բնակարաններ, դամբարանադաշտեր (Բաբախանի կալեր մ.թ.ա. 2-1 հզմ.), գերեզմանոցներ (16-17 դդ.), գյուղատեղիներ (Հին Վերիշեն, Սողթանաձոր (Ղոշաքար), արձանագրված ժայռաբեկոր (1924 թ., X դարում վերակառուցված ջրանցքի մասին)։

Գյուղում կա երկու եկեղեցի՝ Սբ. Հռիփսիմե և Սբ. Նորակնանք: Հատկապես նշանավոր է Սբ. Հռիփսիմեն (4-5 դդ.), որը Հայաստանի միանավ հուշարձաններից չափերով ամենախոշորն է (երկարությունը՝ 27.3 մ)։

Կոնտակտային տվյալներ

համայնքապետարան՝  +374 28 422 552
վարչական ղեկավար՝
+374 94 760 225