Վերնաշեն

Մարզ

Վայոց ձոր

Համայնք

Եղեգնաձոր

Բնակչության թիվ առ 2026

1311

Հեռավորությունը մարզկենտրոնից

5

Հեռավորությունը Երևանից

125

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Վերնաշեն բնակավայրը գտնվում է ՀՀ Վայոց ձոր մարզում, Եղեգնաձոր համայնքի հյուսիս-արևելյան մասում, ծովի մակարդակից բարձրությունը 1450մ է: Սահմանակից է Գլաձոր, Մալիշկա, Գողթանիկ բնակավայրերին: Բնակավայրի կլիման ցամաքային է, աչքի է ընկնում ձմռան մեղմ ցրտով, երկարատև ու խոնավ գարունով և երկարատև ու շոգ ամառով: Բնակավայրի կլիման նպաստավոր է խաղողագործության զարգացման համար, որի շնորհիվ ծաղկում է ապրում գինեգործությունը։

Բնակավայրը գազաֆիկացված է:

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց
  • մանկապարտեզ
  • բուժկետ
  • մշակույթի տուն
  • գրադարան
  • «Հայփոստ»-ի բաժանմունք

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչության հիմնական զբաղվածությունը՝ գյուղատնտեսություն, մասնավորապես՝ խաղողագործություն, անասպահություն, մեղվաբուծություն:

Գյուղատնտեսական նշանակության հողեր՝ 6527,55հա, որից՝

  • վարելահողեր՝481,33 հա,
  • խոտհարքներ՝ 176,46հա
  • արոտներ՝ 1086,42 հա,
  • պտղատու այգի՝ հա, 26,21հա
  • խաղողի այգի՝ 25,96հա
  • այլ հողատեսքեր՝4731,17 հա։

Բնակավայրում գործում են գինու գործարան, պահածոների գործարան, ինչպես նաև «Խնոցի» ՍՊԸ-ն, որը զբաղվում է անասնապահությամբ:

Բնակչությունը հիմնականում զբաղվում է խաղողագործությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ, բանջարանոցային մշակաբույսերի մշակությամբ, անասնապահությամբ:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Բնակավայրի վարչական տարածքում են գտնվում Թանադե վանքը, Արկազի Սուրբ խաչ եկեղեցին, միջնադարյան խաչքարեր, մատուռներ, Գլաձորի համալսարանի թանգարանը: Վերնաշեն գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում ներառված է 48 հուշարձան:

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավարի գրասենյակ՝ +37428124407