Տաթև

Մարզ

Սյունիք

Համայնք

Տաթև

Բնակչության թիվ առ 2026

785

Հեռավորությունը մարզկենտրոնից

49

Հեռավորությունը Երևանից

252

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Տաթևի վանական համալիր
Պոլիկլինիկա
Ճոպանուղի
Խաղահրապարակ
Խաչքար
Հուշարձան
Հուշարձան
Հուշարձան
Դպրոց
Տաթևի վանական համալիր
Պոլիկլինիկա
Ճոպանուղի
Խաղահրապարակ
Խաչքար
Հուշարձան
Հուշարձան
Հուշարձան

Նկարագրութուն

Հայաստանի հնագույն բնակավայրերից է: Գտնվում է Որոտան գետի աջ կողմում` բարձրադիր սարահարթի վրա, ծովի մակարդակից 1560-1660 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից կազմում է մոտ 50 կմ։ Հիմնադրվել է 4-րդ դարում, 5-8-րդ դարերում եղել է դպրության առաջնակարգ կենտրոն։ Տաթևը հանրահայտ է նաև իր ճոճվող խաչքարակիր-գավազանով, որը հայ ճարտարապետական մտածողության հետաքրքիր լուծումներից է:

Տաթևի համայնքային կենտրոնում երեխաները ստանում են նաև այլընտրանքային կրթություն․ այս ծրագրից օգտվում են նաև Հալիձորի աշակերտները։ 

Աղվանի-Տաթև նոր ճանապարհի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Տաթևն ունի նաև իր ջրամբարը։ Սյունիքում հիմնանորոգվում է դեպի Տաթև տանող 19.5 կմ ճանապարհահատվածը։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • առողջության առաջնային պահպանման կենտրոն,
  • գրադարան։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են անասնապահությունը և դաշտավարությունը: Գյուղատնտեսությամբ զբաղվում է 216 գյուղացիական տնտեսություն:

Հողային և այլ բնական ռեսուրսներ.

Հողեր (ընդամենը)` 7627 հա, այդ թվում`

  • գյուղատնտեսական նշանակության հողեր` 5216 հա, որից`
  • վարելահող` 408 հա, խոտհարք` 280 հա, արոտ` 2296 հա, այլ հողատեսք`2232 հա,
  • բնակավայրերի հողեր` 166 հա,
  • արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 3 հա.
  • էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`15 հա,
  • հատուկ պահպանվող տարածքների հողեր` 12 հա,
  • անտառային հողեր` 2183 հա, որից անտառածածկ` 1206 հա,
  • ջրային հողեր` 33 հա:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Տաթևը նշանավորված է վանական համալիրով։ Այն եղել է հոգևոր-մշակութային կենտրոն, խոշոր վանական կալվածատիրական հաստատություն։ Տաթևի վանքում գործել է Տաթևի նշանավոր համալսարանը և մանրանկարչության ու գրչության դպրոցը: Վանքն ունեցել է խոշոր մատենադարան, որտեղ պահվել են 10 հազարից ավելի ձեռագիր մատյաններ: Տաթևը հանրահայտ է նաև իր ճոճվող խաչքարակիր-գավազանով, որը հայ ճարտարապետական մտածողության հետաքրքիր լուծումներից է: Տաթևի տարածքում կան գյուղատեղիներ, եկեղեցիներ։ Այստեղ է գտնվում նաև Հայաստանի բնության հրաշալիքներից մեկը՝ Սատանի կամուրջը։

2010 թվականի հոկտեմբերի 16-ին հանդիսավորությամբ բացվել է աշխարհի ամենաերկար «Տաթևի թևեր» ճոպանուղին, որի երկարությունը կազմում է 5.7 կմ։ Ամենամեծ խորությունը կենտրոնական հատվածում է՝ մոտ 350 մ։ Այն կառուցվել է շվեյցարական Գարավենտա ձեռնարկության միջոցով, ձգվում է Սյունիքի մարզի Հալիձոր գյուղից մինչ Տաթև վանական համալիրը։

Կոնտակտային տվյալներ