Տաշիր

Մարզ

Լոռի

Համայնք

Տաշիր

Բնակչության թիվ առ 2026

12376

Հեռավորությունը մարզկենտրոնից

53

Հեռավորությունը Երևանից

163

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Տաշիր քաղաքը տեղակայված է Լոռու մարզում, Երևան — Թբիլիսի ավտոճանապարհի վրա՝ հարթավայրում, ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա։ Կլիման բարեխառն է։

Քաղաքի փողոցներն ասֆալտապատ են, բակերը բարեկարգ, փողոցներում անցկացված է լուսավորության համակարգ։ Գազաֆիկացված է։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • 3 դպրոց՝ 1 ավագ և 2 հիմնական
  • 3 ՆՈՒՀ
  • 2 բժշկական կենտրոն՝ Տաշիրի բժշկական կենտրոնը և Աստղիկ բժշկական կենտրոնը
  • մանկական պոլիկլինիկա
  • արվեստի դպրոց
  • գրադարանների կենտրոնացված համակարգ
  • մարզադպրոց և մարզառողջարարական համալիր
  • մշակույթի կենտրոն
  • «Հայփոստ»-ի բա-անմունք

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Տաշիրում գործում է մանր և խոշոր պանրի գործարաններ, արտադրվում է ավելի քան քսան տեսակի պանիր։ 

Տարածաշրջանում անասնապահությանը զուգահեռ զարգացած են հացահատիկային կուլտուրաների մշակումը, ձկնաբուծությունը, մեղվապահությունը։

Զարգացած են նաև հանքարդյունաբերությունը, քարերի մշակումը, բետոնի արտադրությունը(քարի և ցեմենտի արտադրամասեր), թեթև արդյունաբերությունը(սննդի արտադրություններ), հանրապետության մալուխի խոշորագույն գործարանը գտնվում է Տաշիր համայնքում, քաղաքում գործում է կարի ֆաբրիկա։

Բնակավայրի գյուղատնտեսական նշանակության հողեր ` 5760,83 հա, որից`

  • վարելահող` 2604.50 հա,
  • խոտհարք` 1626.67 հա,
  • արոտ` 1403.94 հա,
  • այլ հողատեսք` 125.72 հա։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Բնակավայրում պահպանվել են Տաշիր բերդաքաղաքի, Ք. ա. 3-2 հազ. թվագրվող ամրոցի վկայությունները, 13-14-րդ դարերին թվագրվող եկեղեցու ավերակները, քարայր-կացարաններ ր այլն։

Կոնտակտային տվյալներ

համայնքի ղեկավար՝ +37402542224