Տեղ

Մարզ

Սյունիք

Համայնք

Տեղ

Բնակչության թիվ առ 2026

2269

Հեռավորությունը մարզկենտրոնից

84

Հեռավորությունը Երևանից

254

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Դպրոց
Մանկապարտեզ
Բուժկետ
Ֆուտբոլի դաշտ
Խաղահրապարակ
Վարչական շենք
Եկեղեցի
Խաչքար
Հուշարձան
Դպրոց
Դպրոց
Մանկապարտեզ
Բուժկետ
Ֆուտբոլի դաշտ
Խաղահրապարակ
Վարչական շենք
Եկեղեցի
Խաչքար
Հուշարձան

Նկարագրութուն

Տեղ գյուղը գտնվում է ծովի մակարդակից մոտ 1350-1400 մ բարձրության վրա, Գորիս քաղաքից մոտ 12 կմ դեպի հյուսիս-արևելք, Կապանից հեռու է 101 կմ։ Այս գյուղը Սյունիքի մարզի խոշոր գյուղական բնակավայրերից է:Ըստ պատմական վկայության՝ Տեղ գյուղը հիմնել է Սյունիքի թագուհի Շահանդուխտը՝ 10-րդ դարում։

Սուբվենցիոն ծրագրով կառուցվել է Տեղ բնակավայրի խաղադաշտը։ Այստեղ գազագեներատորային հակակարկտային կայան է տեղադրվել։  

Տեղում շուտով կգործի Արավուս-Տեղ -Կոռնիձոր-Քարաշեն-Գորիսի պետական համալսարան-Գորիսի շուկա երթուղով համայնքային տրանսպորտը։ Այստեղ
 նոր արևային ֆոտովոլտային կայան է տեղադրվել։ 

Բարեկարգվում են ժամանցային գոտիներն ու փողոցները։ Լուսավորվել է Տեղ-Կոռնիձոր, Տեղ-Արավուս ճանապարհները։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոցներ,
  • մանկապարտեզներ,
  • առողջության առաջնային պահպանման կենտրոն,
  • ակումբ-գրադարան։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, պտղաբուծությամբ, կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Բնակավայրում կան՝ 

  • ջրաղացներ,
  • աղբյուրներ։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Հնագիտական պեղումները վկայում են, որ Տեղը բնակեցված է եղել վաղնջական ժամանակներից: Տեղ գյուղի պեղումների շնորհիվ Գորիսի երկրագիտական թանգարանն առաջին անգամ ձեռք բերեց վանակատե նետասլաքներ։

Տեղ գյուղը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Հուշարձաններից են մ.թ.ա. 2-1-ին հազարամյակով թվագրվող Քարակալ ամրոցն ու դամբարանադաշտը, 4-5-րդ դարերով թվագրվող Սուրբ Գևորգ եկեղեցին, 5-6-րդ դարերով թվագրվող Սռեղցի եկեղեցին, 14-15-րդ դարերով թվագրվող Կոտրաց եղցի անունով եկեղեցին, 10-17-րդ դարերով թվագրվող խաչքարեր, 17-19-րդ դարերով թվագրվող մելիքական ապարանքներ, 14-18-րդ դարերով թվագրվող բնակելի տներ, ինչպես նաև կամուրջներ, ջրաղացներ, աղբյուրներ, ձիթհաններ և այլն։

Կոնտակտային տվյալներ