Տոլորս

Մարզ

Սյունիք

Համայնք

Սիսիան

Բնակչության թիվ առ 2026

418

Հեռավորությունը մարզկենտրոնից

109

Հեռավորությունը Երևանից

213

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Տոլորսի ջրամբար
Դպրոց
Վարչական շենք, մանկապարտեզ և բուժկետ
Տոլորսի ջրամբար
Հուշարձան
Խաղահրապարակ
Տոլորսի ջրամբար
Դպրոց
Վարչական շենք, մանկապարտեզ և բուժկետ
Տոլորսի ջրամբար
Հուշարձան
Խաղահրապարակ

Նկարագրութուն

Գյուղը գտնվում է Տոլորսի ջրամբարի արևելյան ափին՝ ծովի մակարդակից 1760-1800 մ բարձրության վրա։ Սիսիան քաղաքից հեռու է մոտ 4 կմ դեպի հարավ։ 

Գյուղն ունի նաև իր ջրամբարը։ Այն օգտագործվում է ոչ միայն էներգետիկ, այլև ոռոգման նպատակով։ Տոլորս բնակավայրում իրականացվել են ոռոգման ջրագծի վերանորոգման մեծածավալ աշխատանքներ։ 

Տոլորսում երեխաների համար պարի խմբակներ են բացվել։ Վերանորոգվել է Տոլորսի մանկապարտեզը, արդիականացվել է նաև նախակրթարանի գույքը: 

Գյուղի Սբ. Հռիփսիմե եկեղեցին ստացել է հուշարձանի կարգավիճակ, գտնվում է պետական պահպանության ներքո։ 

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • մանկապարտեզ,
  • վարչական շենք, 
  • մշակույթի տուն,
  • բուժկետ։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Գյուղի կազմում հողերը (ընդամենը)` 2858 հա, այդ թվում`

-գյուղատնտեսական նշանակության հողեր` 2408 հա, որից՝

-վարելահող` 607 հա,

-արոտ` 1378 հա,

-այլ հողատեսք`422 հա:

Բնակավայրն ունի 
ջրամբար:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Հին Տոլորս գյուղում հնագետների կողմից հայտնաբերվել են ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջանի դամբարաններ՝ լի ամեն տեսակ ոսկյա զարդերով և բրոնզե արձանիկներով։ Գյուղի մոտակա բլուրների վրա են գտնվում երկթեք և օրորոցաձև տապանաքարեր։ Գյուղն ուներ Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (կառուցված` 1861 թ.), որը սակայն մասամբ հայտնվել է ջրամբարի ջրերի տակ։

Կոնտակտային տվյալներ

համայնքապետարան՝ +374 28 376 221
վարչական ղեկավար` +374 94 816 364