Տուֆաշեն

Մարզ

Շիրակ

Համայնք

Արթիկ

Բնակչության թիվ առ 2026

423

Հեռավորությունը մարզկենտրոնից

26

Հեռավորությունը Երևանից

115

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1720 մետր բարձրության վրա, ունի հիմնականում բլրաթմբային ռելեֆ: Կլիման բարենպաստ է։ 

Տուֆաշենն ունի միջնակարգ դպրոց, բուժկետ։ Արթիկ քաղաքին և մարզկենտրոնին կապող բոլոր ճանապարհները ասֆալտապատ են և բարեկարգ, ենթակառուցվածքները՝ հեշտ հասանելի։ 

Անասնապահության հիմնական ճյուղերն են՝ կաթնային և մսային տավարաբուծությունը, խոզաբուծությունը և ոչխարաբուծությունը։ Առկա են մեղվաբուծության զարգացման հեռանկարներ։ Գյուղում կա խանութ։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • Տուֆաշենի վարչական կենտրոնի համայնքային շենք

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

  • Վարելահող-576,74 հա
  • Արոտ-365,12 հա
  • Այլ հողատեսքեր-11,99 հա

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Տուֆաշենում է գտնվում XIX դարի Ժամ եկեղեցին, Թուխ Մանուկ մատուռ (VII-XI դարեր), Արմենքար կիկլոպյան ամրոցը:

Կոնտակտային տվյալներ