- դպրոց,
- նախակրթարան,
- համայնքային կենտրոն,
- արվեստի դպրոց՝ պարի խմբակով,
- գրադարան,
- բուժկետ,
- մշակույթի տուն,
- կապի հանգույց։
Նկարագրութուն
Գյուղը գտնվում է Աշոցք-Գյումրի ավտոմայրուղու վրա, ծովի մակարդակից 1950 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է։
Շիրակի մարզի հյուսիսային տարածաշրջանները զբոսաշրջային ուղղություններ դիտարկելու համար ունեն բավարար պոտենցիալ, հարուստ են բնական հուշարձաններով, սառնորակ աղբյուրներով ու անտառապատ տարածքներով: Ցողամարգ գյուղում բնակիչները հետաքրքրված են և ցանկանում են իրենց տան սենյակներից մեկը, որպես կեցավայր, տրամադրել գյուղ եկած զբոսաշրջիկներին։
Ցողամարգ գյուղում նոր ցանց է կառուցվում, կատարվել է 1130 քառակուսի մետր տանիքների վերանորոգում։ Ցողամարգն ունի խմելու ջրի մեծ պաշարներ, որոնք գոյանում են բնական աղբյուրների հաշվին: Գյուղն ունի հեռախոսակապ, տրամադրվել է գյուղտեխնիկա։ Բարեկարգվել է համայնքային կենտրոնը։