Փամբակ

Մարզ

Լոռի

Համայնք

Փամբակ

Բնակչության թիվ առ 2026

403

Հեռավորությունը մարզկենտրոնից

9

Հեռավորությունը Երևանից

125

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Փամբակ բնակավայրը տեղակայված է Փամբակ գետի ափին Գուգարք և Բազում լեռների գոգավորությունում: Գտնվում է ծովի մակերևույթից 1220մ  բարձրության վրա, համարվում է նախալեռնային գոտի: Հարևան բնակավայրերն են՝ հյուսիս–արևելքից Վահագնաձոր բնակավայրը, հարավից Գուրգարք համայնքը, հարավ-արևմուտքում՝ Քարաբերդ համայնքը: Հյուսիսից պարուրված է Բազումի լեռնաշղթայով, հարավ-արևելքով՝ Գուգարքի լեռնաշղթայով: Համայնքով է անցնում Փամբակ գետը իրեն Գայլաձոր կիրճով:

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց
  • բուժկետ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Փամբակ բնակավայրն ունի 92հ ա արոտավայր և 6 հա խոտհարք:

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, դաշտավարությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Փամբակ բնակավայրում է գտնվում Ղայլուս Բերդ-ամրոցը, որի հարևանությամբ՝ լեռան լանջին ծովի մակերևույթից մոտավորապես 1800 մ2 գտնվում է Կիկլոկյան դարաշրջանի պատեր, որը ժամանակին ծառայել է ինքնապաշտպանության համար: Բնակավայրում կան 12-րդ դարի խաչքարեր:

Կոնտակտային տվյալներ

համայնքի ղեկավար՝ +37498661662

էլ.փոստ՝ [email protected]