Փանիկ

Մարզ

Շիրակ

Համայնք

Արթիկ

Բնակչության թիվ առ 2026

2927

Հեռավորությունը մարզկենտրոնից

16

Հեռավորությունը Երևանից

102

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Բնակավայրը գտնվում է Մանթաշի ձորահովտի և Շիրակի դաշտի միացման վայրում, Մանթաշ գետակի ձախափնյա արգավանդ դաշտում։ Կլիման բարեխառն է։ Փանիկն ունի միջնակարգ դպրոց, բուժկետ, կապի հանգույց։ 

Փանիկն ունի մշակույթի տուն, որն ընդգրկված է պատմամշակութային հուշարձանների ցանկում: Արթիկ քաղաքին և մարզկենտրոնին կապող բոլոր ճանապարհները ասֆալտապատ են և բարեկարգ, ենթակառուցվածքները՝ հեշտ հասանելի։ 

Անասնապահության հիմնական ճյուղերն են՝ կաթնային և մսային տավարաբուծությունը, խոզաբուծությունը և ոչխարաբուծությունը։ Բնակիչները նաև զբաղվում են այգեգործությամբ և մեղվաբուծությամբ։ Գյուղում կան սպասարկման ոլորտի օբյեկտներ, խանութներ, հանդիսությունների տուն։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • Փանիկի վարչական կենտրոնի համայնքային շենք
  • Փանիկի արվեստի դպրոց ՀՈԱԿ
  • Փանիկի Նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

  • Վարելահող-907,24 հա
  • Բազմամյա տնկարկներ-3,16 հա
  • Արոտ-480,22 հա
  • Այլ հողատեսքեր-19,73 հա

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

  • Փանիկի Սուրբ Տիրամայր կաթոլիկ եկեղեցի,
  • «Ավերք» կոչվող վայր, որտեղ կան անտիկ շրջանի բերդի ավերակներ.
  • Գյուղում կա նաև թանգարան, որը խորհրդային տարիներին համարվում էր տարածաշրջանում եզակիներից մեկը

Կոնտակտային տվյալներ