- բուժկետ։
Նկարագրութուն
Փոռը գտնվում է Վայոց Ձորի մարզում՝ Վայքի լեռների հյուսիսային փեշերին, Արփա գետի ձախ կողմում, մարզկենտրոն Եղեգնաձորից 27 կմ հարավ-արևելք, ծովի մակարդակից 1510 մ բարձրության վրա։
Կլիման մերձարևադարձային է, ձմռանը՝ ցուրտ, ամռանը՝ զով։ Ունի 1934 հա տարածք, սահմանակից է մարզի Զառիթափ, Մարտիրոս և Ազատեկ գյուղերին։ Գյուղը վերաբնակեցվել է 1928 թվականին։ Փոռի երեխաների մեծ մասը հաճախում է հարևան Ազատեկ գյուղի նախակրթարանը։