- դպրոց
- մշակույթի տուն
- գրադարան
- նախադպրոցական ուսումնական հաստատություն
- բուժամբուլատորիա
Նկարագրութուն
Քաղսի բնակավայրը տեղակայված է ծովի մակերևույթից 1700-1750 մ բարձրության վրա: Հյուսիսի սահմանագիծը Ծաղկունյաց լեռնաշղթան է: Կլիման չափավոր ցամաքային, ձմեռը երկարատև, կայուն ձնածածկույթով, ամռանը մեղմ և զով: Տարածքում տիրապետում են տափաստանային բուսածածկույթով լեռնային սևահողերը:
Գյուղի միջով են անցնում Հրազդան-Սևան, Հրազդան-Աշտարակ մայրուղիները, Սևան-Երևան երկաթգիծը և Հրազդան գետը:
Բնակավայրը գազաֆիկացված է։ Գյուղի փողոցները բարեկարգ են, ունեն գիշերային լուսավորության համակարգ։