Քաշունի

Մարզ

Սյունիք

Համայնք

Տաթև

Բնակչության թիվ առ 2026

10

Հեռավորությունը մարզկենտրոնից

48

Հեռավորությունը Երևանից

259

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Հուշարձան
Մատուռ
Քաշունի
Քաշունի
Հուշարձան
Մատուռ
Քաշունի
Քաշունի

Նկարագրութուն

Գտնվում է Որոտան գետի աջափնյակում, Բարգուշատի լեռնաշղթայի ճյուղավորություններից` Մալդաշի լանջին` ծովի մակարդակից 1850 մ բարձրության վրա: Քաշունի գյուղում մեծ թափով ճանապարհաշինություն է իրականացվել։ 

Գարնանն ու ամռանը գյուղը համեմատաբար ակտիվանում է, մարդիկ զբաղվում են իրենց տնտեսությամբ, նաև մեղվափեթակներն են բերում։ Գյուղի դաշտամիջյան ճանապարհները բարեկարգվել և հարթեցվել են։ Քաշունին ջրի, արոտավայրերի խնդիր չունի։

Գյուղի կենտրոնում Աղոթատեղին է, դեպի հարավ հերոսների հուշարձանն ու ակումբը։ Այս տարի կոսմետիկ բարեկարգվել է գյուղապետարանի շենքը, հուշարձանի տարածքը, զոդվել են տարածքի վանդակաճաղերը։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • բուժկետ,
  • ակումբ-գրադարան։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են անասնապահությունը և դաշտավարությունը: Գյուղատնտեսությամբ զբաղվում է 14 գյուղացիական տնտեսություն:

Հողային և այլ բնական ռեսուրսներ.

Հողեր (ընդամենը)` 858 հա, այդ թվում`

-գյուղատնտեսական նշանակության հողեր` 808 հա, որից`

-վարելահող`74 հա, բազմամյա տնկարկ` 1 հա, խոտհարք` 190 հա, արոտ` 260 հա, այլ հողատեսք`283 հա,

-բնակավայրերի հողեր`13 հա,

-էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`1 հա,

-անտառային հողեր` 22 հա, որից անտառածածկ` 22 հա,

-ջրային հողեր` 13 հա։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Հնում եղել է զուտ հայաբնակ բնակավայր: Գյուղի շրջակայքում պահպանվել են հին գյուղատեղի և եկեղեցու ավերակների մնացորդներ: Քաշունին նորակառույց եկեղեցի ունի։

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար` +374 93 625 040
համայնքապետարան՝ 
0284-95530
[email protected]