Նկարագրութուն
Վարչական տարածքի մակերեսը՝ 11900 հա։ Սահմանակից է Քաջարան քաղաքին, Լեռնաձոր, Գեղի, Նոր Աստղաբերդ և Տաշտուն գյուղական համայնքներին, արևմուտքում՝ պետական սահմանին։
Քաջարանց գյուղը գտնվում է Ողջի գետի ձախ բարձրադիր ափին, Քաջարան քաղաքից մոտ 2 կմ հյուսիս։ Գյուղացիների խնդրանքով 1992 թ. տարանջատվել է Քաջարան քաղաքից՝ կազմավորելով ինքնուրույն բնակավայր։ Համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով այստեղ նախատեսվում է ճանապարհների ամբողջական հիմնանորոգում։ Գյուղը ապահովված է արտաքին լուսավորությամբ։
Գյուղում անցկացվում են ճամբարներ․ դպրոցականների ու երիտասարդների համար իրականացվող հերթական ծրագրերից է։