Քաջարան

Մարզ

Սյունիք

Համայնք

Քաջարան

Բնակչության թիվ առ 2026

6838

Հեռավորությունը մարզկենտրոնից

25

Հեռավորությունը Երևանից

354

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Քաջարան
Արհեստագործական ուսումնարան
Արձան
Արվեստի դպրոց
Արձան
Գետ
Դպրոց
Դպրոց
Ֆուտբոլի դաշտ
ԶՊՄԿ
Խաչքար
Նոր կառուցվող ստադիոն
Հիվանդանոց
Հյուրանոց
Հուշարձան
Մանկապարտեզ
Մարզադահլիճ
Մարզահամալիր
Մշակույթի տուն
Մշակույթի տուն
Պուրակ
Ֆուտբոլի դաշտ
Քաջարան
Արհեստագործական ուսումնարան
Արձան
Արվեստի դպրոց
Արձան
Գետ
Դպրոց
Դպրոց
Ֆուտբոլի դաշտ
ԶՊՄԿ
Խաչքար
Նոր կառուցվող ստադիոն
Հիվանդանոց
Հյուրանոց
Հուշարձան
Մանկապարտեզ
Մարզադահլիճ
Մարզահամալիր
Մշակույթի տուն
Մշակույթի տուն
Պուրակ
Ֆուտբոլի դաշտ

Նկարագրութուն

Քաջարան քաղաքը հիմնադրվել է 1958 թ., այն գտնվում է Ողջի գետի ափին, Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան ճյուղավորումների վրա, Իրանի Իսլամական Հանրապետությունից 50 կմ հեռավորության վրա: Բարձրությունը ծովի մակարդակից՝ 1750-1800 մ: Քաղաքի տարածքը սահմանակից է արևմուտքում Քաջարանց, իսկ արևելքում Լեռնաձոր գյուղին:

Ռելիեֆը բարդ լեռնային է, կտրտված Ողջի գետի բազմաթիվ վտակներով: 
Քաջարանում սուբվենցիոն ծրագրի շրջանակում վերակառուցվում են պուրակներ, մարզահրապարակ և խաղահրապարակ: Այստեղ նաև նոր մարզահրապարակներ ու պուրակներ են կառուցվել։ Հիմնանորոգվել է բնակավայրերի խմելու ջրամատակարարման համակարգը։

Քաջարանում ընթանում են բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարելավման աշխատանքներ։ Երեխաների համար ստեղծվել է «Մանկական ամառային հանգիստ» ճամբարը։ Քաջարանից Ագարակ հատվածում կառուցվում է 32 կմ հատվածով ճանապարհը։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոցներ, որոնք հիմնովին վերանորոգվել և ապահովված են ջեռուցման համակարգով,
  • նախադպրոցական հաստատություններ,
  • արհեստագործական ուսումնարան,
  • արվեստի մանկական դպրոց,
  • մարզահրապարակ,
  • խաղահրապարակ,
  • մարզադպրոց,
  • բժշկական կենտրոն,
  • գրադարան,
  • մշակույթի պալատ։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Հողերը (ընդամենը)` 1996 հա, այդ թվում` գյուղատնտեսական նշանակության հողեր` 970 հա, որից խոտհարք` 9 հա, արոտ` 588 հա, այլ հողատեսք`351 հա, բնակավայրերի հողեր` 105 հա:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Քաղաքում կան ամրոց Նապատ /մ.թ.ա. 2 հզ./, ամրոց Շլորուտ /միջնա­դար/, գյուղատեղի Շլորուտ /5-13 դդ./, եկեղեցի /1912 թ./ և այլն:

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար` +374 28 532 181
համայնքապետարան՝ 0285-3-21-51