Քարաբերդ

Մարզ

Լոռի

Համայնք

Փամբակ

Բնակչության թիվ առ 2026

84

Հեռավորությունը մարզկենտրոնից

15

Հեռավորությունը Երևանից

140

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Քարաբերդ բնակավայրը տեղակայված է Փամբակ համայնքից 5 կմ դեպի հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից բարձր է 1530 մ:

Փամբակ համայնքից մինչև բնակավայր տանող ճանապարհը գրունտային է, գյուղում ամբողջությամբ անցկացված է գիշերային լուսավորության ցանց: 

Համայնքային նշանակության հաստատություններ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Քարաբերդ բնակավայրն ընդգրկում է շուրջ 2273,33 հա տարածություն, որից 103,94 հա-ը վարելահող է, 360,16 հա-ը՝ խոտհարք, 448,03 հա-ը՝ արոտավայր։

Բնակավայրի բնակչությունն զբաղվում է անսնապահությամբ և մեղվաբուծությամբ:

Բնակավայրի տարածքում կան ոսկու և քարի հանքեր:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Քարաբերդ բնակավայրի հյուսիս-արևմուտքում է գտնվում Ք.ա. 2-1 հազարամյակների Դամբարանադաշտը: Նույն տարածքում է գտնվում նաև 19-րդ դարում կառուցված եկեղեցին, որի շուրջը 19-20-րդ դարերի գերեզմանոցն է։ Ընդհանուր առմամբ գյուղում են գտնվում երկու գերեզմանոց և երկու խաչքար: Վերոնշյալ պատմական հուշարձանները, մոտակա սաղարթախիտ անտառը, մեղվաբուծությունն ու անասնապահությունը թույլ են տալիս, որպեսզի բնակավայրում զարգանա էկոզբոսաշրջությունը՝ էկոտուրիզմը:

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար՝ +37494456283