Քարագլուխ

Մարզ

Վայոց ձոր

Համայնք

Եղեգիս

Բնակչության թիվ առ 2026

785

Հեռավորությունը մարզկենտրոնից

22

Հեռավորությունը Երևանից

141

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Մարզամշակութային կենտրոն
Եկեղեցի
Ֆուտբոլի դաշտ
Հակակարկտային կայան
Քարագլուխ
Հուշարձան
Քարագլուխ
Հուշարձան
Դպրոց
Մարզամշակութային կենտրոն
Եկեղեցի
Ֆուտբոլի դաշտ
Հակակարկտային կայան
Քարագլուխ
Հուշարձան
Քարագլուխ
Հուշարձան

Նկարագրութուն

Գյուղը գտնվում է Վարդենիսի լեռնաշղթայի հարավային լանջին, Եղեգնաձորից ուղիղ գծով 15,9 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակերևույթից 1650 մ բարձրության վրա։

Գյուղն ապահովված է ոռոգման և խմելու ջրով, էլեկտրամատակարարմամբ։ Առկա է ջրահեռացման համակարգ, արտաքին լուսավորություն։ Փողոցներն ասֆալտապատ են։ Քարագլուխ բնակավայրում գործում է հասարարակական տրանսպորտ, Բնակավայրում կապի և հեռահաղորդակցության խնդիր չկա։

Գյուղում է գտնվում հայտնի Քարագլուխ եռահարկ ջրվեժը։ Վերանորոգվել է Քարագլուխ բնակավայրի մարզամշակութային կենտրոնը։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • նախակրթարան,
  • գրադարաններ,
  • արվեստի կենտրոն,
  • երիտասարդական կենտրոն,
  • մարզադաշտ,
  • վարչական շենք,
  • խաղահրապարակ,
  • մշակույթի տուն,
  • կապի բաժանմունք,
  • բուժկետ։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։ Զբաղվում են նաև մեղվաբուծությամբ /248 մեղվաընտանիք/, սակայան վերոնշյալ ընտանիքները կաթի, կաթնամթերքի, դաշտային մշակաբույսերի և այլ գյուղմթերքների վերամշակումն իրականացնում են սեփական տնտեսություններում։ Գյուղի կենսագործունեության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է։ 

Գյուղատնտեսական նշանակության հողեր՝ 2599,83 հա, որից՝

- վարելահողեր՝ 306 հա,

- պտղատու այգի՝ 80 հա, 

- խոտհարքներ՝ 55,38 հա,

- արոտներ՝ 401 հա,

- այլ հողատեսքեր՝ 1353 հա։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Գյուղում և նրա շրջակայքում պահպանվել են V - XVll դարերի գյուղատեղիներ, 1230 թ. կառուցվել է Սուրբ Մամասի վանքը, 13-րդ դարից գործում է Սուրբ Պողոս եկեղեցին, Թուխ մանուկ մատուռը (13 դ.), 7-14-րդ դարերից պահպանված առանձին խաչքարեր, հուշարձաններ, որոնցից մեկն էլ գտնվում է հենց գյուղի մուտքի մոտ։

Գյուղամիջում մինչ այսօր կանգուն է Սուրբ Խաչ եկեղեցին, որի որմերում առկա ավելի հին շինությանը պատկանող ճարտարապետական բեկորները հուշում են, որ այն հիմնվել է թերևս վերջինիս կառուցման պահին արդեն ավերված եկեղեցու
տեղում։ Ուշադրություն է գրավում հին եկեղեցու գեղաքանդակ և խաչազարդ բարավորը։

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար՝ +374 93 097 131

Եղեգիսի համայնքապետարան՝ +37428-199282