Քարահունջ

Մարզ

Սյունիք

Համայնք

Գորիս

Բնակչության թիվ առ 2026

1451

Հեռավորությունը մարզկենտրոնից

62

Հեռավորությունը Երևանից

241

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Վարչական շենք
Դպրոց
Եկեղեցի
Խաղահրապարակ
Հուշարձան
Հուշարձան
Մանկապարտեզ
Դպրոց
Վարչական շենք
Դպրոց
Եկեղեցի
Խաղահրապարակ
Հուշարձան
Հուշարձան
Մանկապարտեզ

Նկարագրութուն

Քարահունջը գտնվում է ծովի մակարդակից 1200-1300 մ բարձրության, Կապանից 77 կմ հեռավորության վրա։

Ներառված է սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում՝ գույքահարկ ու հողի հարկ չեն վճարում, գազի, հոսանքի ու խմելու ջրի դիմաց վճարում են գումարի 50 տոկոսը, դպրոցականներն անվճար դասագրքեր են ստանում։

Գյուղում լուծված է լուսավորության հարցը, ճանապարհները բարեկարգ են, գյուղը գազիֆիկացված է։ Կառավարության սուբվենցիոն ծրագրով բարեկարգվել են մշակույթի կենտրոնն ու գրադարանը։ Այստեղ բացվել է նաև մանկական կենտրոն։  Քարահունջի այգիներ տանող ճանապարհները հարթեցվել են՝ աջակցելով գյուղատնտեսությամբ զբաղվող բնակիչներին։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոցներ (վերանորոգված),
  • մանկապարտեզ,
  • մանկական կենտրոն,
  • ակումբ-գրադարան,
  • մշակույթի կենտրոն,
  • մշակույթի տուն (պարի խմբակներ),
  • կինոթատրոն (ԵՄ աջակցությամբ),
  • բուժհաստատություն։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ և պտղաբուծությամբ (հայտնի է իր թթենիներով)։

Գյուղում կան գյուղատնտեսական նշանակության հողեր`
-վարելահող, բազմամյա տնկարկ, խոտհարք, արոտ,                                                                                                                          - 
բնակավայրերի հողեր,                                                                                                                                                                      - արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր,                                                                  - էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր,
- հատուկ պահպանվող տարածքների հողեր,
- հատուկ նշանակության հողեր,
- անտառային հողեր, ջրային հողեր:

Գյուղից մի քանի կմ վերև աճեցնում են Գորիսի հայտնի լոբին, կարտոֆիլ, եգիպտացորեն, բազուկ, լոլիկ, վարունգ: Ոռոգման ջրի խնդիր չկա։ Գորիսից շատ մոտ է, բնակիչները նաև աշխատում են Գորիսում։ 

Բնակավայրում գործում է՝ 

  • ՀԷԿ։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Գյուղում և շրջակայքում պահպանվել են այրեր-բնակարաններ, ամրոց, գյուղատեղիներ, եկեղեցի (Սբ.Հռիփսիմե, 1676 թ.), մատուռ Հազարափրկիչ (միջնադար), ջրվեժ:

Կոնտակտային տվյալներ

Գորիսի համայնքապետարան՝  +37428422552
[email protected]