Քարաձոր

Մարզ

Լոռի

Համայնք

Սպիտակ

Բնակչության թիվ առ 2026

264

Հեռավորությունը մարզկենտրոնից

13

Հեռավորությունը Երևանից

103

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Քարաձոր բնակավայրը գտնվում է Սպիտակ քաղաքից մոտ 2 կմ հյուսիս-արևելք: Բնակավայրը տեղակայված է Քարաձոր գետի ափին՝ ծովի մակերևույթից 1550մ բարձրության վրա, Փամբակ-Բազում լեռնաշղթայի ստորոտում։ Գյուղի ռելիեֆը լեռնային է, կլիման՝ բարեխառն: 

Բնակավայրը անտառամերձ է, ինչի շնորհիվ էլ ունի խմելու և ոռոգման ջրի հարուստ պաշարներ: Գյուղ մտնող և նրա կենտրոնով անցնող գլխավոր ճանապարհն ամբողջովին ասֆալտապատ է: Առկա է փողոցների գիշերային լուսավորության համակարգ: 

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց
  • «Հայփոստ»-ի բաժանմունք
  • ուժմանկաբարձական կետ
  • հանդիսությունների սրահ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Քարաձոր բնակավայրն ունի 158,91 հա վարելահող և 1075,38 հա արոտավայր: 

Բնակավայրում գործում է շուրջ 200 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ ունեցող անասնաֆերմա, որը համարվում է ՀՀ լավագույն հաջողված օրինակներից մեկը: Առկա է նաև սպանդանոց, որն ապահովված է անասունների սպանդի համար անհրաժեշտ սարքվորումներով և սանիտարահիգիենիկ պայմաններով:

Քարաձոր բնակավայրում է տեղակայված «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղոր-դիչ ցանց» ՓԲԸ-ի հեռահաղորդակցության կայանը:

Քարաձորում է գործում է նաև ժամանակակից հանգստի գոտի։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Քարաձորում պահպանվել է 19-րդ դարի եկեղեցի։

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար՝ +37498561600

էլ.փոտ՝ [email protected]