- դպրոց,
- նախակրթարան,
- գրադարան,
- վարչական շենք,
- փոստ,
- բուժկետ,
- Սմարթ սենյակ և ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն։
Նկարագրութուն
Քարինջ գյուղը հիմնադրվել է 1841 թվականին։ Գտնվում է Դեբեդ գետի աջ կողմում, Ալավերդի քաղաքից մոտ 13 կմ հարավ-արևելք,ծովի մակերևույթից 1230 մ բարձրության վրա։ Բնակչության նախնիները սերել են Արցախից։ Բնակավայրը սահմանակից է Թումանյան քաղաքին և Մարց, Դսեղ ու Ակներ գյուղերին: Գյուղի տարածքում կան բազալտի հանքավայրեր: Գյուղը շրջապատված է անտառներով:
Թումանյան համայնքում սկսել է գործել երեխայի և ընտանիքի աջակցության համայնքային կենտրոնը։
Գյուղում ակտիվացել են ֆուտբոլային մրցաշարերը, մասնագիտական կողմնորոշման ծրագրերը, իրականացվում է «Աֆլաթուն» սոցիալ-ֆինանսական կրթության ծրագիրը, ուսուցանվում է մեդիագրագիտություն, առողջապահական կրթություն։ Քարինջում նաև իրականացվում են բնակիչների զանգվածային բուժզննումներ, աչքի խնամքի և բերանի խոռոչի հիգիենայի դասընթացներ, գործում է «Ձեռներեցության ուսուցում և պրակտիկա պատանիների համար» ամառային դպրոց։