Նկարագրութուն
Քոբայր համայնքի կազմում ընդգրկված Քոբեր կայարանի գյուղը հիմնադրվել է՝ որպես երկաթուղային կայարան, գտնվում է Դեբեդ գետի ձախ ափին, Թումանյան քաղաքից 1 կմ հեռավորության վրա: Բարձրությունը ծովի մակերևույթից 810 մետր է, տարածաշրջանային կենտրոն Ալավերդի քաղաքից՝ 13կմ: Կլիման մերձարևադարձային է, չափավոր շոգ և չորային ամառներով, մեղմ ձմեռներով: Քոբայր գյուղի մոտով է անցնում Մ-6 միջպետական նշանակության Վանաձոր-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհը: Քոբայր կայարանով է անցնում Երևան-Թբիլիսի երկաթգծի 4կմ հատվածը: