- 2 դպրոց
- 2 մանկապարտեզ
- մշակույթի տւն
- բուժամբուլատորիա
- «Հայփոստի» բաժանմունք
Նկարագրութուն
Օձուն բնակավայրը գտնվում է Դեբեդի կիրճի ձախափնյա բարձրադիր սարավանդի վրա, Ալավերդի համայնքից 8 կմ հարավ-արևմուտք։ Բնակչությունը կազմում է 5021, որից ներկա՝ 4024։ Օձունը հանրապետության մեծ գյուղերից է։ Օձունն աչքի է ընկնում բարենպաստ մեղմ կլիմայով, որը պայմանավորված է նրա տարածքի մակերևույթի համեմատաբար ոչ մեծ բարձրությամբ՝ 1125մ ծովի մակարդակից։
Օձունի վարչական տարածքով անցնում են Մ-6 միջպետական և Հ-35` հանրապետական նշանակության ճանապարհները:Գյուղի փողոցները հիմանականում ասֆալտապատ և բարեկարգ են: Գյուղն ամբողջությամբ գազաֆիկացված է, ապահովված է շուրջօրյա ջրամատակարարումով, գործում են հեռախոսակապի բոլոր օպերատորները: