Ծրագիրը կաջակցի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ձեռք բերել ինչպես մասնագիտական հմտություններ և կարողություններ, այնպես էլ աշխատանքային փորձ և աշխատանք։
Ծրագրի շրջանակում առաջարկվում է 3 հնարավորություն․
Ծրագրի շրջանակում ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքները կարող են ձեռք բերել, կառուցել և վերակառուցել իրենց սեփական տունը։ Միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցող բանկից կամ վարկային կազմակերպությունից հիփոթեքային վարկ ստանալու դեպքում պետությունը հավաստագրի միջոցով իրականացնում է մայր գումարի և տոկոսագումարի սուբսիդավորում՝ վարկային ժամանակացույցին համապատասխան։