Ցղունին գտնվում է Այրիգետի վերին հոսանքի շրջանում՝ գետի ձախ ափին, ծովի մակարդակից մոտ 1950 մ բարձրության վրա։ Սիսիան քաղաքից հեռու է մոտ 17 կմ դեպի հարավ։
Գյուղում ջրի խնդիր չկա, լուծված է նաև ոռոգման ջրի հարցը։ Ցղունին ապահովվել է արտաքին լուսավորությամբ։ Ավարտվել է Դաստակերտ-Նժդեհ-Ցղունի շուրջ 5.4 կմ ճանապարհահատվածի վերականգնումը։ Վերականգնված ճանապարհահատվածը նշված բնակավայրերը կապում է Սիսիան քաղաքի հետ։
Գյուղը գտնվում է Աշոցք-Գյումրի ավտոմայրուղու վրա, ծովի մակարդակից 1950 մ բարձրության վրա: Ցողամարգ գյուղում նոր ցանց է կառուցվում, կատարվել է 1130 քառակուսի մետր տանիքների վերանորոգում։
Կլիման բարեխառն լեռնային է։ Ցողամարգն ունի խմելու ջրի մեծ պաշարներ, որոնք գոյանում են բնական աղբյուրների հաշվին: Գյուղն ունի հեռախոսակապ, տրամադրվել է գյուղտեխնիկա։
Փամբակ բնակավայրը տեղակայված է Փամբակ գետի ափին Գուգարք և Բազում լեռների գոգավորությունում: Գտնվում է ծովի մակերևույթից 1220մ բարձրության վրա, համարվում է նախալեռնային գոտի: Հարևան բնակավայրերն են՝ հյուսիս–արևելքից Վահագնաձոր բնակավայրը, հարավից Գուրգարք համայնքը, հարավ-արևմուտքում՝ Քարաբերդ համայնքը: Հյուսիսից պարուրված է Բազումի լեռնաշղթայով, հարավ-արևելքով՝ Գուգարքի լեռնաշղթայով: Համայնքով է անցնում Փամբակ գետը իրեն Գայլաձոր կիրճով:
Փամբակը գտնվում է Սևանա լճի ավազանում, Վարդենիսից մոտ 27 կմ հյուսիս-արևմուտք։
Սուբվենցիոն ծրագրով տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ։ Ծրագրի շահառուները կունենան տաք ջրի հասանելիություն՝ միևնույն ժամանակ նվազեցնելով էներգիայի օգտագործման ծախսերն ու անտառհատումները։
Բնակավայրը գտնվում է Մանթաշի ձորահովտի և Շիրակի դաշտի միացման վայրում, Մանթաշ գետակի ձախափնյա արգավանդ դաշտում։ Կլիման բարեխառն է։ Փանիկն ունի միջնակարգ դպրոց, բուժկետ, կապի հանգույց։
Փոռը գտնվում է Վայոց Ձորի մարզում՝ Վայքի լեռների հյուսիսային փեշերին, Արփա գետի ձախ կողմում, մարզկենտրոն Եղեգնաձորից 27 կմ հարավ-արևելք, ծովի մակարդակից 1510 մ բարձրության վրա։
Կլիման մերձարևադարձային է, ձմռանը՝ ցուրտ, ամռանը՝ զով։ Ունի 1934 հա տարածք, սահմանակից է մարզի Զառիթափ, Մարտիրոս և Ազատեկ գյուղերին։ Գյուղը վերաբնակեցվել է 1928 թվականին։ Փոռի երեխաների մեծ մասը հաճախում է հարևան Ազատեկ գյուղի նախակրթարանը:
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, հացահատիկի, բանջարաբոստանային և կերային կուլտուրաների մշակությամբ։
Փուխրուտը Քաջարան համայնքի հնագույն գյուղերից է։ Գյուղով հոսում է Ողջիի աջ վտակ Փուխրուտ գետը:
Կառուցվել է փողոցային լուսավորության համակարգ։ Հիմնանորոգվում է Լեռնաձոր – Փուխրուտ – Կաթնառատ ներհամայնքային ճանապարհը։
Փոքր Այրում գյուղը տեղակայված է Դեբեդ գետի ձախ ափին՝ ծովի մակարդակից 700 մ բարձրության վրա։
Բնակավայրը գազաֆիկացված է։ Լուծված է նաև ջրի խնդիրը, կառուցվել է ներքին ցանց։ Կատարվել են փողոցային լուսավորության, կանգառների տեղադրման աշխատանքներ։ Լուծված է նաև տրանսպորտի հարցը։ Այստեղ նոր մանկապարտեզ է կառուցվել։
Փոքր Այրումը հայտնի է իր բերքատու այգիներով։ Երեխաները հաճախում են Մեծ Այրումի դպրոց։
Բնակավայրը գտնվում է Մանթաշ գետի ձախափնյա սարավանդում` ծովի մակարդակից 1960մ բարձրության վրա: Կիման ցուրտ լեռնային է։ Գյուղի տարածքում կա հանքային աղբյուր:
Փոքր Մանթաշն ունի միջնակարգ դպրոց, բուժկետ, կապի հանգույց։ Արթիկ քաղաքին և մարզկենտրոնին կապող բոլոր ճանապարհները ասֆալտապատ են և բարեկարգ, ենթակառուցվածքները՝ հեշտ հասանելի։
Փոքր Մասրիկ գյուղը գտնվում է Վարդենիս քաղաքից մոտ 6 կմ հյուսիս, Մասրիկի դաշտում, Սևանա լճի հյուսիս և հյուսիս արևելյան հատվածում, ծովի մակերևույթից բարձ է 1945 մետր: Հիմնադրվել է 1900 թվականին, վերանվանվել է Փոքր Մասրիկ 1991 թ.։
Փոքր Սարիար գյուղը գտնվում է Բազումի լեռնաշղթայի արևմտյան լանջին, ծովի մակարդակից 1970 մ բարձրության վրա:
Գյուղի կենտրոնում կա աղբյուր, ոչ հեռու կառուցվել է մատուռ։ Փոքր Սարիարում կան անհատ ձեռներեցներ, այստեղ գործում է հացաբուլկեղենի արտադրամաս։ Գործելու է նաև ժամանցային կենտրոն։ Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։
Փոքր Սեպասար գյուղը գտնվում է Հայաստանի Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 23 կմ հյուսիս՝ Ախուրյան գետի աջ ափին։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։