Բնակավայրեր

Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում նախատեսված են բնակավայրեր, որտեղ տեղահանված անձանց տրամադրվող աջակցության չափն ավելի շատ է, քան ՀՀ մյուս բնակավայրերում։ Կից ներկայացված են այդ բնակավայրերը

Արտոնյալ աջակցությամբ բնակավայրերի ցանկ

Մարզ
Սյունիք
Համայնք
Քաջարան
Բնակավայր
Վերին Գեղավանք
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Վերին Գեղավանքը գտնվում է մարզկենտրոն Կապանից 26 կմ հյուսիս-արևմուտք, Գեղի գետի ձախ ափին։

Մարզ
Գեղարքունիք
Համայնք
Մարտունի
Բնակավայր
Վերին Գետաշեն
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 2
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 5009
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Վերին Գետաշենը տեղակայված է Սևանա լճից հարավ-արևմուտք։ Գյուղի միջով հոսում է Արգիճի գետը, որի երկարությունը 51 կմ է, ջրահավաք ավազանը՝ 384 կմ⊃2;։ Այն հանդիսանում է բնակավայրի ցանքատարածքների ոռոգման հիմնական աղբյուրը։ 

Վերջին տարիներին գյուղում ակտիվ ընթանում են ճանապարհների բարեկարգման աշխատանքներ, ասֆալտապատվում են գյուղի առաձին փողոցներ, թարմացվում է փողոցային լուսավորության համակարգը։

Մարզ
Սյունիք
Համայնք
Քաջարան
Բնակավայր
Վերին Գիրաթաղ
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Վերին Գիրաթաղը գտնվում է Կապանից 13 կմ հյուսիս-արևմուտք, Ողջի գետի ձախ կողմում։ Բնակավայրում կան պտղատու այգիներ, ձկնաբուծարան, մեղի փեթակներ։

Մարզ
Սյունիք
Համայնք
Կապան
Բնակավայր
Վերին Խոտանան
Ուս. հաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 204
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Վերին Խոտանանը գտնվում է ծովի մակարդակից 1350-1400 մ բարձրության վրա, մարզկենտրոն Կապանից հեռու է 12 կմ դեպի հյուսիս։

Այստեղ նոր հանդիսությունների սրահ է բացվել։ Բարեկարգվել են դաշտամիջյան ճանապարհները։  Բարեկարգվել է նաև Վերին Խոտանանի Սուրբ Աստվածածին եկեղեցին և եկեղեցամերձ տարածքը։ Միջպետական՝ Վերին Խոտանանը շրջանցող, ամբողջությամբ նոր ճանապարհ է կառուցվում։

Մարզ
Տավուշ
Համայնք
Բերդ
Բնակավայր
Վերին Ծաղկավան
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 510
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Վերին Ծաղկավանը գտնվում է Բերդ քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք, Վարագաջուր գետի ափին։  Այն Տավուշի հնագույն գյուղերից է։ Գյուղի հարավային ծայրամասում կան հայ նախաքրիստոնեական հին սրբավայրի (հնարավոր է մեհյանի) մնացորդներ։ 

Պետություն-համայնք գործակցությամբ կարգավորվում են տարիներով չլուծված խնդիրները: Տավուշի Վերին Ծաղկավան բնակավայրը սուբվենցիոն ծրագրով շուրջօրյա ջրամատակարարում ունի։ Գյուղում կան փոքր ՀԷԿ-եր։

Մարզ
Տավուշ
Համայնք
Բերդ
Բնակավայր
Վերին Կարմիրաղբյուր
Մանկապարտեզներ 2
Ուս. հաստատություններ 3
Բուժհաստատություններ 2
Բնակչության թիվ առ 2026 1942
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Վ. Կարմիրաղբյուրը տեղակայված է Բերդ քաղաքից 2 կմ դեպի արևելք, հարևանությամբ գտնվում են Նորաշեն, Չորաթան և Այգեպար գյուղերը։ Գտնվում է բարեխառն գոտում։ 

Գյուղը էլեկտրաֆիկացված է, գազաֆիկացված, կառուցված են ճանապարհներ, ապահովված է խմելու և ոռոգման ջրով, ապահովված է տրանսպորտով՝ դեպի շրջկենտրոն, լուսավորությամբ, սուբվենցիոն ծրագրի շնորհիվ ձեռք է բերվել գյուղտեխնիկա։ 

Մարզ
Գեղարքունիք
Համայնք
Վարդենիս
Բնակավայր
Վերին Շորժա
Բնակչության թիվ առ 2026 101
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Վերին Շորժա բնակավայրը տեղակայված է Գեղարքունիքի մարզի հարավ-արևելքում։

Ընդգրկված է փոխհատուցում ստացող բնակավայրերի ցանկում։ Բարեկարգվել է դեպի գյուղ տանող ճանապարհը։ 

Մարզ
Արագածոտն
Համայնք
Թալին
Բնակավայր
Վերին Սասնաշեն
Բնակչության թիվ առ 2026 369
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բնակավայրը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում, մարզկենտրոնից՝ 41 կմ հյուսիս-արևմուտք։ Կարակովմաս Վերին անվանումով ընդգրկված է եղել Երևանի նահանգի Էջմիածնի գավառում։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։

Մարզ
Սյունիք
Համայնք
Գորիս
Բնակավայր
Վերիշեն
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 2099
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Վերիշեն գյուղը գտնվում է Կապանից 84 կմ հեռավորության վրա: Բարձրությունը ծովի մակարդակից՝ 1540-1620 մ։ Վերիշենը Գորիսի «վարպետաց գյուղն» է՝ արվեստանոցը։ 

Այստեղ սուբվենցիոն ծրագրով վերանորոգվել է արվեստների կենտրոնը, բարեկարգվել է հարակից այգին, կատարվել է նաև ճանապարհների ասֆալտապատում։ Կառուցվել է կամուրջը, լուծվել է լուսավորության հարցը, նոր մանկական զարգացման կենտրոն է հիմնվել՝ վերանորոգված և կահավորված:

Մարզ
Վայոց ձոր
Համայնք
Եղեգնաձոր
Բնակավայր
Վերնաշեն
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 1311
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Վերնաշեն բնակավայրը գտնվում է ՀՀ Վայոց ձոր մարզում, Եղեգնաձոր համայնքի հյուսիս-արևելյան մասում, ծովի մակարդակից բարձրությունը 1450մ է: Սահմանակից է Գլաձոր, Մալիշկա, Գողթանիկ բնակավայրերին: Բնակավայրի կլիման ցամաքային է, աչքի է ընկնում ձմռան մեղմ ցրտով, երկարատև ու խոնավ գարունով և երկարատև ու շոգ ամառով: Բնակավայրի կլիման նպաստավոր է խաղողագործության զարգացման համար, որի շնորհիվ ծաղկում է ապրում գինեգործությունը։

Բնակավայրը գազաֆիկացված է:

Մարզ
Սյունիք
Համայնք
Տաթև
Բնակավայր
Տաթև
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 785
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Գտնվում է Որոտան գետի աջ կողմում` բարձրադիր սարահարթի վրա, ծովի մակարդակից 1560-1660 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից կազմում է մոտ 50 կմ։ Հայաստանի հնագույն բնակավայրերից է, նշանավոր է Տաթևի վանական համալիրով, Տաթևի ճոպանուղով։

Աղվանի-Տաթև նոր ճանապարհի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Տաթևն ունի նաև իր ջրամբարը։

Մարզ
Սյունիք
Համայնք
Կապան
Բնակավայր
Տանձավեր
Ուս. հաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 180
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Տանձավեր գյուղը գտնվում է Քաշունի գետի հովտում՝ ծովի մակարդակից 1650 մ բարձրության վրա, մոտ է Տաթևին ու Կապանին։ Կապանի ամենահին գյուղերից մեկն է։ Գյուղը հարմար է հանգստի, արկածախնդիր ճանապարհորդների համար: 

Տանձավերի բացառիկ վայրերից է Կախարդական անտառը: Այն արվեստի և բնության առաջին թանգարանն է 
Հայաստանում։