Սվերդլով բնակավայրը գտնվում է Լոռի Բերդ համայնքում, Ստեփանավան քաղաքից 7 կմ հեռավորության վրա: Ծովի մակարդակից բարձր է 1500 մ:
Բնակավայրի միջով հոսում է Միսխանա գետը: Բնակավայրի կլիման ձմռանը խստաշունչ է, ամռանը՝ զով, հաճախակի տեղումներով:
Ստեփանավան քաղաքը տեղակայված է Ձորագետի հովտում՝ ընդարձակ սարահարթում՝ ծովի մակարդակից 1400մ բարձրության վրա: Ունի բարեխառն չափավոր խոնավ կլիմա։ Քաղաքը իր բնակլիմայական պայմաններով հանդիսանում է Հայաստանի առողջարանային բնակավայրերից մեկը:
Բնակավայրը գազաֆիկացված է։ Փողոցները ասֆալտապատված են, բակային տարածքաները բարեկարգ, անցկացված է լուսավորության համակարգ։
Սրաշենը Հայաստանի Հանրապետության գեղատեսիլ գյուղերից է, գտնվում է Կապանից 14 կմ հարավ-արևելք, ծովի մակարդակից բարձր է 980-1060 մ։ Գյուղը վաղուց հայտնի է իր պտղատու այգիներով, ունի 28 տնտեսություն։
Կառավարության աջակցությամբ Սրաշենում գյուղատնտեսական կոոպերատիվ կստեղծվի։ Կառավարությունը աջակցում է գյուղտեխնիկայով, շուտով ամբողջությամբ կլուծվի ոռոգման ջրի հարցը։ Արևային ջրատաքացուցիչներ են տեղադրվել։
Սևաժայռը գյուղ է Վայոց Ձորում, Վարդահովիտից` 1 կմ հյուսիս, Եղեգիս գետի վերին հոսանքի աջ կողմում՝ 2050 մ բարձրությամբ: Գյուղում է գտնվում Սևաժայռ լեռը։
Գյուղը որպես վարչական առանձին միավոր չունի սեփական ենթակառուցվածքներ՝ կցված է հարևան Վարդահովիտին։ Հարակից բնակավայրերից սեզոնային աշխատանքների (անասնապահության) նպատակով Սևաժայռ բնակատեղի ժամանակավոր բնակություն են հաստատում 10-15 տնտեսություններ։ Բնակավայրում գործում է ՀԷԿ։
Սևան քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 1925մ բարձրության վրա, Սևանա լճի հյուսիս- արևմտյան ափին' լճից 200-250մ հեռավորության վրա: Սևանը գտնվում է Սևանալճի հյոաիս- արևմտյան ափին, Հրազդանի վերին հոսանքի ավազանում: Ձգվում է Լճաշեն գյուղի մոտից մինչև Սևանի թերակղզի և գրավում Երևան-Գիլիջան, Սևան-Մարտունի խճուղիների հանգույցում տարածվող եռանկյունաձև հարթավայրն ու դրան կից լեռնալանջերը:
Սևան համայնքի միավորումից հետո Սևանը դարձել է կենտրոնական քաղաքային բնակավայր:
Սևանի կլիմայի համար հատկանշական է արևի առատությունը. ցերեկային արևային օրերի քանակը կազմում է 250-270 օր։
Քաղաքի տարածքով անցնում է Երևան-Սևան-Շորժա-Վարդենիս-Սոթք միագիծ երկաթուղին: Երկաթուղին ծառայում է և բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների համար: Ուղևորափոխադրումները կատարվում են մինչև Շողակաթ բնակավայր: Մ 4, Մ 10, հ-84, հ-78, հ-29, քաղաքի և լճի միջակայքով է անցնում Մ4 միջպետական նշանակության մայրուղին:
Սևանը գազաֆիկացված է, քաղաքի փողոցները ասֆալտապատ են, բակերը՝ բարեկարգ, փողոցներն ունեն լուսավորության համակարգ։
Սևաքարը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում՝ մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է 21 կմ։ Ծովի մակարդակից բարձր է 1100 մ։ Մասսամբ շրջապատված է անտառներով։
Գյուղի տնտեսությունը հիմնված է գյուղատնտեսության վրա։ Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ և դաշտավարությամբ։ Համայնքի տարածքի 877 հա-ն ունի գյուղատնտեսական նշանակության կարգավիճակ։
Սևքարը Տավուշի ամենամեծ գյուղերից մեկն է, գտնվում է մարզկենտրոն Իջևանից 12 կմ հյուսիս։ Համայնքն ունի մեղմ կլիմա։
Վերջին տարիներին բարեկարգվել է, գյուղի կենտրոնական ճանապարհները բարվոք վիճակում են։ Գազաֆիկացված է։ Գյուղում գործում է արոտավայրերի կառավարման պլան։ Իրականացվում են խմելու ջրագծերի անցկացման և ակումբի շենքի վերականգնման աշխատանքներ։ Առաջիկայում կբացվեն հյուրատներ։ Սևքար բնակավայրում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել են ճանապարհները։
Վազաշեն գյուղը գտնվում է ծովի մակարդակից 750 մ բարձրության վրա, մարզկենտրոն Իջևան քաղաքից հեռու է 5 կմ դեպի հյուսիս-արևելք։ Գյուղը տեղակայված է կլիմայական բարեխառն գոտում։
Վազաշենն ամբողջությամբ գազաֆիկացված է, ապահովված է տրանսպորտով՝ դեպի շրջկենտրոն, ջրի խնդիրը լուծված է, սուբվենցիոն ծրագրի շնորհիվ ձեռք է բերվել գյուղտեխնիկա։ Այստեղ կառուցվել են փողոցային լույսերի էներգախնայող համակարգեր։
Վահագնաձոր բնակավայրը տեղակայված է Վանաձոր քաղաքից 17 կմ հեռավորության վրա։ Բնակավայրն անտառամերձ է, հիմնականում լորենիներով շրջապատված, առկա են մաքուր ջրաղբյուրներ, բնակավայրով է անցնում Մ-6 մայրուղին, ամբողջությամբ անցկացված է գիշերային լուսավորության ցանց:
Վահագնի բնակավայրը տեղակայված է Վանաձորից 21 կմ հյուսիս- արևելք ,Փամբակ գետի վերին հովտում,Վանաձոր– Ալավերդի մայրուղու ձախ կողմում: Համայնքին մոտ գտնվող երկաթուղային կայարաններն են` Վահագնաձոր - 5 կմ և Թումանայն - 7 կմ: Հարավային կողմով համայնքն իր վարչական տարածքով սահմանակից է նաև պետական ֆոնդի հողերին:
Բնակավայրի կլիման Չոր ցամաքային է, ցուրտ`սակավաձյուն,պարզկա ձմեռներով ու շոգ չորային ամառներով:
Բնակավայր մտնող ճանապարհը ամբողջությամբ ասֆալտապատ է և անցկացված է գիշերային լուսավորության ցանց:
Վահան գյուղը գտնվում է Ճամբարակից 5 կմ հարավ-արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից 2000 մ է։ Գյուղը հարուստ է անտառներով, աղբյուրներով, վարելահողերով, խոտհարքներով։
Գյուղն ապահովված է բնական գազով և ջրով, ամբողջությամբ լուսավորված է: Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է խմելու ջրատարի արտաքին ցանց։
Բնակավայրը գտնվում է Ախուրյան գետի ձախ ափին, ծովի մակարդակից 1650մ բարձրության վրա։ Գյուղը Վահրամաբերդ վերանվանվել է 1946թ․ի պատիվ միջնադարի հայ զորավար Վահրամ Պահլավունու, որի տապանաքարը պահպանվում է Մարմաշեն վանքի գավթում։