Բնակավայրեր

Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում նախատեսված են բնակավայրեր, որտեղ տեղահանված անձանց տրամադրվող աջակցության չափն ավելի շատ է, քան ՀՀ մյուս բնակավայրերում։ Կից ներկայացված են այդ բնակավայրերը

Արտոնյալ աջակցությամբ բնակավայրերի ցանկ

Մարզ
Արարատ
Համայնք
Արարատ
Բնակավայր
Վարդաշատ
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 168
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Վարդաշատ գյուղը գտնվում է մարզկենտրոնից 55 կմ, մայրաքաղաքից՝ 90 կմ հեռավորության վրա։ Ծովի մակարդակից ունի մոտ 1830 մ բարձրություն։ Կլիման բարեխառն լեռնային է։ 

Համայնքը ապահովված է ֆիքսված և բջջային հեռախոսակապով։

Մարզ
Սյունիք
Համայնք
Կապան
Բնակավայր
Վարդավանք
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 129
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Վարդավանքը գտնվում է մարզկենտրոնից 14 կմ հեռավորության, ծովի մակարդակից՝ 1120 մ բարձրության վրա։ Վարդավանքի հարևանությամբ գտնվում է Բարգուշատ գյուղը։  Այստեղ կան եկեղեցու ավերակներ, Պուտխաչ կոչվող հնավայրը։ 

Վարդավանքում իրականացվում են խմելու ջրագծերի անցկացման և ակումբի շենքի վերականգնման աշխատանքներ։

Մարզ
Շիրակ
Համայնք
Արթիկ
Բնակավայր
Վարդաքար
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 696
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բնակավայրը տեղակայված է Մանթաշ գետի հովտում, Շիրակի դաշտում` ծովի մակարդակից 1600մ բարձրության վրա: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններն են: Վարդաքարի մոտ Մանթաշ գետի վրա կառուցված է Վարդաքարի ջրամբարը:

Մարզ
Գեղարքունիք
Համայնք
Մարտունի
Բնակավայր
Վարդենիկ
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 3
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 8350
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Վարդենիկ բնակավայրը տեղակայված է Վարդենիս գետի ափին։ Տարածքի մեծությամբ համարվում է առաջինը հանրապետությունում: Վարդենիկ բնակավայրը գտնվում է Սևանա լճի հարավային մասում, ծովի մակարդակից 1920-2050 մ բարձրության վրա։

Վարդենիկն ունի ասֆալտապատ, բարեկարգ, լուսավորության համակարգով ապահովված փողոցներ։ Գյուղի առանձին թաղամասեր գազաֆիկացված են։

Մարզ
Գեղարքունիք
Համայնք
Վարդենիս
Բնակավայր
Վարդենիս
Մանկապարտեզներ 2
Ուս. հաստատություններ 13
Բուժհաստատություններ 2
Բնակչության թիվ առ 2026 39160
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Վարդենիս քաղաքի տարածքով հոսում են Մասրիկ, Փամբակ, Դարա և այլ գետերը: Կան ոսկու, շինանյութի, տորֆի հանքավայրեր: Բնակավայրը գազաֆիկացված է։

Համայնքում զարգացած է ինտենսիվ գյուղատնտեսությունը` այգեգործությունը, դաշտավարությունը, խոշոր և մանր անասնապահությունը, մեղվապահությունը։ Գործում են բազմաթիվ ջերմոցային տնտեսություններ։ 

Մարզ
Գեղարքունիք
Համայնք
Սևան
Բնակավայր
Վարսեր
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 1769
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Վարսեր բնակավայրը տեղակայված է Սևանի տարածաշրջանում՝ Սևան քաղաքի հյուսիս - արևմտյան մասում, Փամբակի լեռնաշղթայի ստորոտում, Սևանա լճից սկիզբ առնող Հրազդան գետի նախկին՝ ցամաքած հունի հովտում և նրա շրջակայքում։ Գտնվում է ծովի մակերևույթից 1900-1930 մ բարձրության վրա: Բնակավայրի հարավային մասից շուրջ 6 կմ հեռավորությունից ձգվում է Գեղամա լեռնաշղթան: Բնակավայրի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ չոր ու զով։

Վարսերը սահմանակից է Ծովագյուղին, Սևան համայնքին, Լճաշենին և Կոտայքի մարզի Լեռնանիստ բնակավայրին: Բնակավայրի հեռավորությունը միջպետական նշանակության ավտոժանապարհից՝ 1,56 կմ։ 

Բնակավայրն ամբողջությամբ ապահովված են խմելու ջրով, գազաֆիկացված է, էլեկտրաֆիկացված, նորմալ գործում է հեռախոսային, հեռուստատեսային և ինտերնետ կապը։ Բնակավայրն ունի գիշերային լուսավորության ցանց:

Մարզ
Արագածոտն
Համայնք
Թալին
Բնակավայր
Վերին Բազմաբերդ
Բնակչության թիվ առ 2026 475
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բնակավայրը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում, մարզկենտրոնից՝ 40 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1600 մ։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հացահատիկի մշակությամբ։

 

Մարզ
Սյունիք
Համայնք
Քաջարան
Բնակավայր
Վերին Գեղավանք
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Վերին Գեղավանքը գտնվում է մարզկենտրոն Կապանից 26 կմ հյուսիս-արևմուտք, Գեղի գետի ձախ ափին։

Մարզ
Գեղարքունիք
Համայնք
Մարտունի
Բնակավայր
Վերին Գետաշեն
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 2
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 5009
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Վերին Գետաշենը տեղակայված է Սևանա լճից հարավ-արևմուտք։ Գյուղի միջով հոսում է Արգիճի գետը, որի երկարությունը 51 կմ է, ջրահավաք ավազանը՝ 384 կմ⊃2;։ Այն հանդիսանում է բնակավայրի ցանքատարածքների ոռոգման հիմնական աղբյուրը։ 

Վերջին տարիներին գյուղում ակտիվ ընթանում են ճանապարհների բարեկարգման աշխատանքներ, ասֆալտապատվում են գյուղի առաձին փողոցներ, թարմացվում է փողոցային լուսավորության համակարգը։

Մարզ
Սյունիք
Համայնք
Քաջարան
Բնակավայր
Վերին Գիրաթաղ
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Վերին Գիրաթաղը գտնվում է Կապանից 13 կմ հյուսիս-արևմուտք, Ողջի գետի ձախ կողմում։ Բնակավայրում կան պտղատու այգիներ, ձկնաբուծարան, մեղի փեթակներ։

Մարզ
Սյունիք
Համայնք
Կապան
Բնակավայր
Վերին Խոտանան
Ուս. հաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 204
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Վերին Խոտանանը գտնվում է ծովի մակարդակից 1350-1400 մ բարձրության վրա, մարզկենտրոն Կապանից հեռու է 12 կմ դեպի հյուսիս։

Այստեղ նոր հանդիսությունների սրահ է բացվել։ Բարեկարգվել են դաշտամիջյան ճանապարհները։  Բարեկարգվել է նաև Վերին Խոտանանի Սուրբ Աստվածածին եկեղեցին և եկեղեցամերձ տարածքը։ Միջպետական՝ Վերին Խոտանանը շրջանցող, ամբողջությամբ նոր ճանապարհ է կառուցվում։

Մարզ
Տավուշ
Համայնք
Բերդ
Բնակավայր
Վերին Ծաղկավան
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 510
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Վերին Ծաղկավանը գտնվում է Բերդ քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք, Վարագաջուր գետի ափին։  Այն Տավուշի հնագույն գյուղերից է։ Գյուղի հարավային ծայրամասում կան հայ նախաքրիստոնեական հին սրբավայրի (հնարավոր է մեհյանի) մնացորդներ։ 

Պետություն-համայնք գործակցությամբ կարգավորվում են տարիներով չլուծված խնդիրները: Տավուշի Վերին Ծաղկավան բնակավայրը սուբվենցիոն ծրագրով շուրջօրյա ջրամատակարարում ունի։ Գյուղում կան փոքր ՀԷԿ-եր։