Բնակավայրեր

Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում նախատեսված են բնակավայրեր, որտեղ տեղահանված անձանց տրամադրվող աջակցության չափն ավելի շատ է, քան ՀՀ մյուս բնակավայրերում։ Կից ներկայացված են այդ բնակավայրերը

Արտոնյալ աջակցությամբ բնակավայրերի ցանկ

Մարզ
Տավուշ
Համայնք
Բերդ
Բնակավայր
Վարագավան
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 536
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Վարագավան գյուղը գտնվում է ՀՀ պետական սահմանից 4.5 կմ հեռու, ծովի մակարդակից՝ 800 մ բարձրության վրա։ 

Գյուղը գազաֆիկացված է, ճանապարհների վիճակը՝ բավարար։ Ապահովված է տրանսպորտով դեպի շրջկենտրոն, լուսավորությամբ, ջրի խնդիրը լուծված է։

Մարզ
Արագածոտն
Համայնք
Ծաղկահովիտ
Բնակավայր
Վարդաբլուր
Ուս. հաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 563
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Վարդաբլուր բնակավայրը տեղակայված է Փամբակի և Արագած լեռների միջև ընկած գոգավորությունում, Ապարան-Արթիկ ավտոմայրուղուց աջ: Գտնվում է ծովի մակարդակից 2075 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: 

Մարզ
Լոռի
Համայնք
Գյուլագարակ
Բնակավայր
Վարդաբլուր
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 1009
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Վարդաբլուր բնակավայրը գտնվում է Գյուլագարակ համայնքում՝ Գարգառ գետի երկու ափերի ընդարձակ հարթություններում՝ ծովի մակարդակից 1320 մ բարձրության վրա: Մարզկենտրոն Վանաձորից հեռու է 31 կմ, իսկ Վանաձոր-Ստեփանավան ավտոմայրուղուց՝ 4 կմ:

Բնակչության հիմնական զբաղմունքը դաշտավարությունն է, ապա՝ անասնաբուծությունը: Առկա բնակչությունը՝ 1009 մարդ, տնտեսությունների թիվը՝ 306: 

Բնակավայրն ապահովված է կենտրոնացված ջրամատակարարմամբ, ամբողջությամբ գազաֆիկացված է, ունի Էլեկտրական 4 ենթակայան:

Մարզ
Վայոց ձոր
Համայնք
Եղեգիս
Բնակավայր
Վարդահովիտ
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 250
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Վարդահովիտ գյուղը գտնվում է ՀՀ Վայոց Ձորի Եղեգիս համայնքում՝ ծովի մակարդակից 2050 մ բարձրության վրա, ընդգրկված է ՀՀ բարձր լեռնային գյուղերի ցանկում: Գյուղի մեջ ընդգրկված են նաև Սևաժայռ և Գետիկ վանք գյուղատեղիները: Գյուղի վարչական տարածքից են սկիզբ առնում Եղեգիս գետի Սևաժայռ (Կարակայա) և Էլեգիս վտակները: 

Վարդահովիտն ապահովված է ոռոգման և խմելու ջրերով, էլեկտրամատակարարմամբ։ Բնակավայրում գործում են ՀԷԿ-եր, որոնք էլ ապահովում են բնակչության մի մասի զբաղվածությունը։

Եղեգիսում հիմնված նորակառույց դպրոցում կկարողանան սովորել նաեւ Վարդահովիտի երեխաները: Կառավարությունը անվճար կապահովի երեխաների փոխադրումը: Բնակավայրում կապի և հեռահաղորդակցության խնդիր չկա։

Մարզ
Գեղարքունիք
Համայնք
Մարտունի
Բնակավայր
Վարդաձոր
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 2780
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Վարդաձոր բնակավայրը գտնվում է համայնքի կենտրոնից 14,5կմ հարավ-արևելք, ծովի մակերևույթից 2000մ բաձրության վրա: Տեղակայված է Մարտունի քաղաքից մոտ 10 կմ հյուսիս-արևմուտք, Սևանա լճի ափից մոտ 3 կմ հեռավորության վրա։

Վերջին տարիներին Վարդաձորում ակտիվ ընթանում են ճանապարհների բարեկարգման աշխատանքներ, ասֆալտապատվում են գյուղի առաձին փողոցներ, թարմացվում է փողոցային լուսավորության համակարգը։

Մարզ
Շիրակ
Համայնք
Աշոցք
Բնակավայր
Վարդաղբյուր
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 126
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Գյուղը գտնվում է Գյումրի-Աշոցք ավտոմայրուղու վրա, Ջավախքի լեռնաշղթայի արևմտյան ստորոտում, ծովի մակարդակից 2040 մ բարձրության վրա, իրենից ներկայացնում է տրանսպորտային հանգույց:

Հիմնանորոգվել է Վարդաղբյուր-Տաշիր ճանապարհի 10 կմ հատվածը։ Բնակավայրում կա երկաթով հարուստ հանքային ցայտաղբյուր։ Վարդաղբյուրը Շիրակի մարզում Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհահատվածի կարևոր հանգույցում է գտնվում։ 

Վարդաղբյուրում հյուրատուն է կառուցվել: Նախաձեռնության շնորհիվ գյուղում ստեղծվել են աշխատատեղեր: Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։

Մարզ
Սյունիք
Համայնք
Մեղրի
Բնակավայր
Վարդանիձոր
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 160
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Վարդանիձոր գյուղը գտնվում է Մեղրի գետի ձախ ափին՝ ծովի մակարդակից 1040-1140 մ բարձրության վրա, հին գյուղ է։ Վարդանիձորն ունի տաք ու մեղմ բնակլիմայական պայմաններ, հարմարավետ վայր է ակտիվ հանգստի համար:

Կառուցված է գյուղի  ներքին ջրագիծը, ջրատարը։ Նոր մանկապարտեզ է կառուցվել, ավարտվել են մանկապարտեզ և դպրոց տանող ներբնակավայրային ճանապարհի կառուցման աշխատանքները։ Կատարվել են նաև բնակավայրերի ոռոգման համակարգի վերականգնման աշխատանքները։

Մարզ
Արարատ
Համայնք
Արարատ
Բնակավայր
Վարդաշատ
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 168
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Վարդաշատ գյուղը գտնվում է մարզկենտրոնից 55 կմ, մայրաքաղաքից՝ 90 կմ հեռավորության վրա։ Ծովի մակարդակից ունի մոտ 1830 մ բարձրություն։ Կլիման բարեխառն լեռնային է։ 

Համայնքը ապահովված է ֆիքսված և բջջային հեռախոսակապով։

Մարզ
Սյունիք
Համայնք
Կապան
Բնակավայր
Վարդավանք
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 129
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Վարդավանքը գտնվում է մարզկենտրոնից 14 կմ հեռավորության, ծովի մակարդակից՝ 1120 մ բարձրության վրա։ Վարդավանքի հարևանությամբ գտնվում է Բարգուշատ գյուղը։  Այստեղ կան եկեղեցու ավերակներ, Պուտխաչ կոչվող հնավայրը։ 

Վարդավանքում իրականացվում են խմելու ջրագծերի անցկացման և ակումբի շենքի վերականգնման աշխատանքներ։

Մարզ
Շիրակ
Համայնք
Արթիկ
Բնակավայր
Վարդաքար
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 696
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բնակավայրը տեղակայված է Մանթաշ գետի հովտում, Շիրակի դաշտում` ծովի մակարդակից 1600մ բարձրության վրա: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններն են: Վարդաքարի մոտ Մանթաշ գետի վրա կառուցված է Վարդաքարի ջրամբարը:

Մարզ
Գեղարքունիք
Համայնք
Մարտունի
Բնակավայր
Վարդենիկ
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 3
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 8350
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Վարդենիկ բնակավայրը տեղակայված է Վարդենիս գետի ափին։ Տարածքի մեծությամբ համարվում է առաջինը հանրապետությունում: Վարդենիկ բնակավայրը գտնվում է Սևանա լճի հարավային մասում, ծովի մակարդակից 1920-2050 մ բարձրության վրա։

Վարդենիկն ունի ասֆալտապատ, բարեկարգ, լուսավորության համակարգով ապահովված փողոցներ։ Գյուղի առանձին թաղամասեր գազաֆիկացված են։

Մարզ
Գեղարքունիք
Համայնք
Վարդենիս
Բնակավայր
Վարդենիս
Մանկապարտեզներ 2
Ուս. հաստատություններ 13
Բուժհաստատություններ 2
Բնակչության թիվ առ 2026 39160
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Վարդենիս քաղաքի տարածքով հոսում են Մասրիկ, Փամբակ, Դարա և այլ գետերը: Կան ոսկու, շինանյութի, տորֆի հանքավայրեր: Բնակավայրը գազաֆիկացված է։

Համայնքում զարգացած է ինտենսիվ գյուղատնտեսությունը` այգեգործությունը, դաշտավարությունը, խոշոր և մանր անասնապահությունը, մեղվապահությունը։ Գործում են բազմաթիվ ջերմոցային տնտեսություններ։