Սերս գյուղը գտնվում է Վայքի տարածաշրջանում, մարզկենտրոնից 36 կմ հարավ-արևելք։ Գյուղն ունի հին ու վաղեմի պատմություն։ Վերաբնակեցվել է 1828 թվականին։ Սերսը Վայոց Ձորի բարձր լեռնային բնակավայրերից է։
Բնակավայրում կապի և հեռահաղորդակցության խնդիր չկա։ Գյուղն ապահովված է ոռոգման, խմելու ջրերով։ Կառուցվում է թանգարան։ Լուծված է փողոցային լուսավորության հարցը։
Սզնակը գտնվում է Ողջի գետի ձախ կողմում՝ ծովի մակարդակից 720-800 մ բարձրության վրա։ Տեղակայված է Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից մոտ 5-6 կմ դեպի արևելք։
Գյուղում խմելու ջրի ներքին ցանց է կառուցվել։ Սզնակի կենտրոնում աղբյուր կա։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։
Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 2070 մ բարձրության վրա: Ունի աղբյուրներ, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր: Սիզավետում sուբվենցիոն ծրագրի շրջանակում նաև ջրագիծ է անցկացվել։ Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։
Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ, հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ:Բնակավայրում գործում է տնտեսական կոոպերատիվ:
Գտնվում է Երևան-Իրան ավտոմայրուղուց 6-7 կմ հարավ, Որոտան գետի երկու ափերին, ծովի մակարդակից 1600 մ բարձրության վրա։ Սիսիանը բազմաբնակավայր համայնքի վարչական կենտրոնն է։ Ընդգրկում է 36 բնակավայր (2 քաղաք, 34 գյուղ), որից մեկը համայնքի կենտրոն Սիսիան քաղաքն է։
Սիսիանն ունի համայնքի զարգացման հնարավորություններ:Գյուղատնտեսության զարգացման համար առկա են ռեսուրսներ, էկոլոգիապես մաքուր միջավայր, համայնքում արտադրված գյուղատնտեսական մթերքների էկոլոգիապես մաքուր որակ, գյուղատնտեսության և անասնապահության զարգացման հեռանկարներ, կապի և հաղորդակցության միջոցների համակարգերի առկայություն, զբոսաշրջության զարգացման նախադրյալներ՝ գրավիչ պատմամշակութային հարուստ ժառանգություն, բնության հուշարձաններ և օբյեկտներ։
Սյունիք գյուղը գտնվում է Ողջի և Աճանան գետերի խառնման կետի մոտ` Ողջիի ձախ ափին, ծովի մակարդակից մոտ 700 մ բարձրության վրա։ Գյուղը եղել է Կապանի հանքահարստացման ֆաբրիկայի օժանդակ տնտեսությունը։
Սյունիք գյուղում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և պտղաբուծությամբ։
Սոթքը գտնվում է Վարդենիս-Մարտակերտ մայրուղու վրա, այն այսօր Գեղամասար խոշորացված համայնքի կենտրոնն է։ Մակերևույթը դաշտային է, հողը՝ արգավանդ։ Ունի խոտավետ արոտավայրեր, սառնորակ ջրեր, հյուսիսում՝ կաղնու և գիհու անտառներ։
Բնակիչները ազատված են հողերի հարկերը վճարելուց, իսկ հոսանքի և ջրի վարձը վճարում են մասնակի։ Վերջնական լուծման փուլում է խմելու ջրի հարցը․ լուծվում է լուսավորության հարցը։
Սոլակ գյուղը գտնվում է Կոտայքի մարզի արևմտյան մասում, Հրազդան գետի ափին և մարզկենտրոնից հարավ-արևմուտք: Գյուղը հյուսիս-արևելքից սահմանակից է անտառային ֆոնդի հողերին, հարավ-արևելքից` Քաղսի գյուղին, հարավ-արևմուտքից` Բջնի գյուղին: Համայնքի բարձրությունը ծովի մակերևույթից 1600-1700 մ է: Կլիման չափավոր ցամաքային է։ Տարածքում հիմնականում տափաստանային բուսածածկույթով լեռնային սևահողեր են:
Գյուղից 2 կմ հեռավորության վրա անցնում է Երևան-Սևան ավտոմայրուղին, իսկ գյուղամիջով` երկաթուղին:
Բնակավայրը գտնվում է Արագածոտնի մարզում, մարզկենտրոնից՝ 66 կմ հյուսիս-արմուտք, ծովի մակերևույթից 1575մ բարձրության վրա։ Գյուղը հիմնադրվել է 1870-ական թվականներին։
Բնակավայրը գտնվում է Շիրակի դաշտի նախալեռնային մասում, ծովի մակարդակից 1825 մետր բարձրության վրա։ Այն փռված է Արագած լեռան հյուսիս-արևմտյան լանջին, Մանթաշ գետի աջափնյակում։
Սպանդարյան ունի միջնակարգ դպրոց, բուժկետ, կապի հանգույց։ Արթիկ քաղաքին և մարզկենտրոնին կապող բոլոր ճանապարհները ասֆալտապատ են և բարեկարգ, ենթակառուցվածքները՝ հեշտ հասանելի։
Սպանդարյան գյուղը գտնվում է Սիսիան քաղաքից 14 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ Երևան-Սիսիան ավտոմայրուղու աջ կողմում։ Ծովի մակարդակից բարձր է 2150 մ։
Գյուղից դեպի հյուսիս-արևմուտք գտնվում են Որոտանի վրա կառուցված Սպանդարյանի ջրամբարը և Սպանդարյանի հիդրոէլեկտրակայանը։ Գյուղն ունի նաև իր ջրամբարը, ՀԷԿ-ը։
Սպիտակը գտնվում է Վանաձոր–Գյումրի և Վանաձոր–Երևան ավտոմոբիլային մայրուղիների խաչմերուկներում, Փամբակի հովտում, Փամբակ գետի և դրա վտակ Ջրաշենի ափերին, ծովի մակերևույթից 1550 մ բարձրության վրա: Սպիտակի տարածքը լեռնային է, հյուսիսում ձգվում են Բազումի, իսկ հարավում Փամբակի լեռնաշղթաները: Սպիտակ համայնքի տարածքը գտնվում է բարեխառն կլիմայական գոտում:
Սպիտակի տարածքով անցնում է Թբիլիսի-Վանաձոր-Սպիտակ-Մասիս երկաթգիծը:
Համայնքի վարչական տարածքը 61531.36 հա է:
Սվարանց գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1750-1800 մ բարձրության, մարզկենտրոն Կապանից 51 կմ հեռավորության վրա։ Գյուղի վարչական տարածքը զբաղեցնում է 1621,20 հա, որից՝ գյուղնշանակության հողերը կազմում են 1562,95 հա։
Սվարանցը մեծ հետաքրքրություն է առաջացնում զբոսաշրջիկների շրջանում։ Բնակավայրում անցկացվում է 2 կմ երկարությամբ նոր ջրագիծ։