Բնակավայրը տեղակայված է Ախուրյան գետի ձախափնյա հովտում` ծովի մակարդակից 1570մ բարձրության վրա: Բնակիչները զբաղվում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Սարահարթ բնակավայրը գտնվում է Սպիտակ քաղաքից 10 կմ դեպի հյուսիս-արևելք։ Միջպետական նշանակության ավտոճանապարհից 2 կմ և մոտակա երկաթուղային կայարանից 2 կմ է հեռու: Ծովի մակարդակից բարձր է 1725մ: Գյուղի կլիման ձմռանը ցուրտ է, ամռանը՝ զով։
Բնակավայրում առկա են մաքուր ջրաղբյուրներ։ Բնակավայրը գազիֆիկացված է: Սարահարթ տանող ճանապարհը ասֆալտապատ է, ամբողջությամբ անցկացված է գիշերային լուսավորության ցանց:
Սարամեջ բնակավայրը տեղակայված է Սպիտակ քաղաքից 10 կմ հեռավորության վրա՝ դեպի Երևան տանող ճանապարհին։ Ծովի մակարդակից բարձր է 1720-1760 մ: Բնակավայրի կլիման բարեխառն է։ Գյուղում առկա են մաքուր ջրաղբյուրներ։
Բնակավայրի գլխավոր փողոցն ասֆալտապատ է: Անցկացված է գիշերային լուսավորության ցանց:
Գյուղը գտնվում է Չիչկան գետի ձախափնյակում, ծովի մակարդակից 1970 մ բարձրության վրա: Ունի աղբյուրներ, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր:
Սարապատում ոռոգման ցանց է կառուցվել, տրամադրվել է նաև գյուղտեխնիկա։ Բարելավվել է ջրային համակարգը։ Զբաղվում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ, խոշոր և մանր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Սարավան գյուղը գտնվում է Դարբ գետի ափին, մարզկենտրոնից 35 կմ, Վայք քաղաքից՝ 18 կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից բարձր է 1600 մ։ Բնակավայրի տարածքով է անցնում Երևան-Մեղրի միջպետական մայրուղին։
Գյուղն ապահովված է ոռոգման, խմելու ջրերով։ Սարավանը հարուստ է հրաշալի, բերրի այգիներով: Գյուղը գազաֆիկացված է, ճանապարհը՝ բարեկարգ։ Իրականացվում է «Խաղաղության և սպորտի դպրոցներ» ծրագիրը, որի նպատակն է սպորտի, առողջ ապրելակերպի տարածումը և երեխաների ու պատանիների սպորտային կրթությունը։
Բնակավայրը գտնվում է հարթավայրում` ծովի մակարդակից 1550-1950 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն է։ Սարատակն ունի միջնակարգ դպրոց, բուժկետ, կապի հանգույց։
Արթիկ քաղաքին և մարզկենտրոնին կապող բոլոր ճանապարհները ասֆալտապատ են և բարեկարգ, ենթակառուցվածքները՝ հեշտ հասանելի։
Սարատովկա բնակավայրը գտնվում է Տաշիր քաղաքից 6կմ հարավ-արևելք՝ Տաշիր գետի աջ ափին։ Կլիման բարեխառն լեռնային է, տևական, ցուրտ ձմեռներով:
Բնակավայրով անցնում է Երևան-Թբիլիսի մայրուղին։
Բնակավայրը գազաֆիկացված է և էլեկտրաֆիկացված։
Սարդարապատ բնակավայրը տեղակայված է մարզկենտրոնից 6 կմ հեռավորության վրա։ Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 880կմ բարձրության վրա։ Կլիման չոր ցամաքային է։
Սարիգյուղը գտնվում է մարզկենտրոն Իջևանից 15 կմ հյուսիս: Աչքի է ընկնում իր հարմար աշխարհագրական դիրքով, գտնվում է ծովի մակարդակից 800-850 մ բարձրության վրա: Կենտրոնով անցնում է Երևան-Նոյեմբերյան ասֆալտապատ մայրուղին:
Ճանապարհների վիճակը լավ է։ Գյուղում կան կարմիր բազալտի և ագաթի հանքեր։
Սարուխան գյուղը գտնվում է Գեղամա լեռների ստորոտում, Գավառագետի Գռիձոր և Չռիձոր վտակների միջև։ Վարչական տարածքը 6652,03 հա է, որի մեծ մասը ալպյան արոտներ են։ Կլիման ցամաքային է։
Սարչապետ բնակավայրը գտնվում է Տաշիրի տարածաշրջանում, Տաշիր քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, մարզկենտրոնից գտնվում է 68 կմ հեռավորության վրա: Բարձրությունը ծովի մակարդակից 1705 մետր: Բնակավայրի ռելիեֆը լեռնային է։
Գյուղ տանող ճանապարհը ասֆալտապատ է, բարեկարգված և կանաչապատված է համայնքի կենտրոնը, գիշերային լուսավորությամբ ապահովված են բոլոր փողոցները, 100%-ով ապահովված է շուրջօրյա խմելու ջրով, առկա է գազամատակարարում: Իրականացվում է շրջիկ աղբահանություն:
Բնակավայրը սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը:
Սեմյոնովկա բնակավայրը գտնվում է Արեգունի և Գեղամա լեռների արանքում: Հարավային մասով անցում է Ձկնգետը, որը թափվում է Սևանա լիճը: Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 2114մ բարձրության վրա։
Սեմյոնովկա բնակավայրը գազաֆիկացված է, համայնքային նշանակության ճանապարհը 2 կմ երկարությամբ է: