Բնակավայրեր

Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում նախատեսված են բնակավայրեր, որտեղ տեղահանված անձանց տրամադրվող աջակցության չափն ավելի շատ է, քան ՀՀ մյուս բնակավայրերում։ Կից ներկայացված են այդ բնակավայրերը

Արտոնյալ աջակցությամբ բնակավայրերի ցանկ

Մարզ
Սյունիք
Համայնք
Մեղրի
Բնակավայր
Ալվանք
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2025 188
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Ալվանք գյուղը գտնվում է մարզկենտրոնից 94 կմ, Մեղրի քաղաքից 15.5 կմ հեռավորության վրա։ Ծովի մակարդակից բարձր է 670 մ։

Ալվանքում լուսավորության հարցը ամբողջովին լուծված է, փողոցները վերակառուցված են։ Բնակավայրում գործում է կանոնավոր երթուղի դեպի Մեղրի, Ագարակ։

Գյուղում հիմնված է ինտենսիվ այգի՝ տնկիները բերվել են Եվրոպայից, կա զեյթունի այգի: Ալվանքում կառուցվում է գինետուն։ Կառավարության աջակցությամբ մանկապարտեզին տրամադրվել է նոր գույք։

Մարզ
Շիրակ
Համայնք
Ամասիա
Բնակավայր
Ալվար
Ուս. հաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2025 174
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Ալվար գյուղը տեղակայված է Ամասիայից 10 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Համայնքի վարչական տարածքի մեջ մտնում են Ալվար և Արավետ գյուղերը: Համայնքը գտնվում է Եղնախաղի հարավ-արևելյան ստորոտում, ծովի մակարդակից 1980 մ բարձրության վրա:

Կլիման ցուրտ լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ,հաստատուն ձնածածկույթով: Ամառը զով է, համեմատաբար խոնավ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են և մերձալպյան մարգագետիններ: Գյուղում գրանցված 33 տնտեսություն կա։

Մարզ
Լոռի
Համայնք
Ալավերդի
Բնակավայր
Ախթալա
Մանկապարտեզներ 2
Ուս. հաստատություններ 2
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2025 2691
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Ախթալա քաղաքը գտնվում է ՀՀ Լոռու մարզում՝ Լալվար լեռան ստորոտում,Դեբետի ձախ ափին: Ծովի մակերևույթից՝ 740մ բարձության վրա: Հեռավորությունը համայնքի կենտրոնից՝ 23կմ:

Կլիման մերձարևադարձային է՝ զով, չոր ամառներով և մեղմ ձմեռներով: 

Մարզ
Սյունիք
Համայնք
Սիսիան
Բնակավայր
Ախլաթյան
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2025 538
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Ախլաթյանը գտնվում է Կապանից 118 կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից 1750 մետր բարձրության վրա։ 

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են անասնապահությունը և դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 179 գյուղացիական տնտեսություն:

Մարզ
Շիրակ
Համայնք
Ախուրյան
Բնակավայր
Ախուրիկ
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2025 1132
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բնակավայրը  գտնվում է Ախուրյանի տարածաշրջանում Ախուրյան գետի աջ ափին։ Բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 1470 մ: Կլիման բարեխառն լեռնային է։ Սուբվենցիոն ծրագրի շրջանակում վերանորոգվել է Ախուրիկի մանկապարտեզը և վարչական ղեկավարի նստավայրը:

Մարզ
Շիրակ
Համայնք
Ախուրյան
Բնակավայր
Ախուրյան
Մանկապարտեզներ 3
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 2
Բնակչության թիվ առ 2025 9377
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1560մ բարձրության վրա: Համայնքի աշխարհագրական դիրքը նախալեռնային է: Համայնքն ունի չափավոր, երկարատև տաք ամառով և ցուրտ ձմեռով կլիմա: Բարեկարգ գյուղ է, գազաֆիկացված, ապահովված խմելու և ոռոգման ջրով։ Սուբվենցիոն ծրագրերի արդյունքում Ախուրյանում շատ փողոցներ են ասֆալտապատվել, առկա է գիշերային լուսավորություն։  Ախուրյան գյուղը հագեցած է խանութներով, կապի միջոցներով, դեղատներով և ռեստորաններով։

Մարզ
Գեղարքունիք
Համայնք
Վարդենիս
Բնակավայր
Ախպրաձոր
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2025 315
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Ախպրաձոր բնակավայրը գտնվում է մարզկենտրոնից 70 կմ հարավ֊արևելք, ծովի մակարդակից 2230 մ բարձրության վրա։ Գեղարքունիքի մարզի ամենաբարձր լեռնային գյուղն է համարվում: 

Գյուղում առկա է գիշերային լուսավորություն։ Ախպրաձորը ապահովված է համացանցով, փողոցները ասֆալտապատ են։ Գյուղում կառուցվել է ֆուտբոլի դաշտ։

Մարզ
Վայոց Ձոր
Համայնք
Վայք
Բնակավայր
Ախտա
Բնակչության թիվ առ 2025 1
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Ախտան գտնվում է Վայքի տարածաշրջանում, Գոմք գյուղից 3 կմ հարավ-արևելք, ծովի մակարդակից 1600-1700 մ բարձության վրա:

Ախտայում կառուցված է ջրագիծը։  Ախտան Գոմք գյուղի կազմում է։ Գյուղատեղին 1995 թվականից գրանցվել է որպես պետության կողմից հատուկ պահպանվող տարածք: Բնակավայրի տարածքում գործում է ՀԷԿ։

Մարզ
Տավուշ
Համայնք
Իջևան
Բնակավայր
Ակնաղբյուր
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2025 511
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Ակնաղբյուրը գտնվում է Տավուշի մարզում, Աղստև գետի ձախափնյակում, մարզկենտրոնից 11 կմ հյուսիս, ծովի մակարդակից 650 մ բարձրության վրա։
 
Գյուղը գազաֆիկացված է, ոռոգման խնդիր չունի, վերակառուցված է ջրամատակարարման համակարգը։ Գյուղում կան սառնորակ աղբյուրներ։ Ակնաղբյուրում ՄԱԿ-ի ծրագրերով ջերմոցներ են հիմնվել։
Մարզ
Լոռի
Համայնք
Ալավերդի
Բնակավայր
Ակներ
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2025 476
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Ակներ բնակավայրը գտնվում է Դեբեդ գետի բարձրադիր աջ ափին՝ ծովի մակարդակից 1050 մ բարձրության վրա։ Պետական սահմանից հեռավորությունը 52 կմ է:

Մարզ
Սյունիք
Համայնք
Գորիս
Բնակավայր
Ակներ
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2025 1118
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Ակներ գյուղը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս համայնքում։ Գորիս քաղաքից հեռու է 2 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Վերիշեն գյուղից անմիջապես հյուսիս-արևմուտք, Վարարակ գետի ափին, ծովի մակերևույթից 1600-1680 մ բարձրության վրա։

Բնակավայրում բարելավվել է արտաքին լուսավորությունը, նոր լեդ լուսատուներ են տեղադրվել։ Հիմնանորոգվել է Վերիշեն և Ակներ բնակավայրերն իրար կապող կամուրջը։  Ակներ բնակավայրերի փոքրիկները այսուհետ հաճախում են գեղեցիկ, հարմարավետ շենքային պայամաններ ունեցող և ամբողջովին վերանորոգված նախակրթարան։

Մարզ
Արագածոտն
Համայնք
Թալին
Բնակավայր
Ակունք
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2025 672
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բնակավայրը գտնվում է ծովի մակարդակից 1850 մ բարձրության վրա։ Կլիման բարեխառն լեռնային է։ Գյուղի շրջակայքում կան կիկլոպյան բերդի ավերակներ։ Գյուղի կենտրոնում կա ինքնաբուխ սառնորակ աղբյուր։ 

Բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ։ 1941 թվականին գյուղը Գյոզլուից անվանափոխվել է Ակունքի։ Ընդգրկված էր եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ։