Բնակավայրեր

Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում նախատեսված են բնակավայրեր, որտեղ տեղահանված անձանց տրամադրվող աջակցության չափն ավելի շատ է, քան ՀՀ մյուս բնակավայրերում։ Կից ներկայացված են այդ բնակավայրերը

Արտոնյալ աջակցությամբ բնակավայրերի ցանկ

Մարզ
Վայոց Ձոր
Համայնք
Արենի
Բնակավայր
Ամաղու
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Ամաղու գյուղը գտնվում է Վայոց Ձորի Արենի համայնքում, Արենիից հեռու է 12 կմ դեպի հարավ-արևմուտք և գտնվում է Գնիշիկ գետի ձախ ափին։ Ամաղուն ունի բարենպաստ կլիմա, լավ աշխարհագրական դիրք։ 

Տարածքն ապահովված է բջջային և ինտերնետ կապով: Բնակավայրի տարածքում է գտնվում ՀՀ ամենահայտնի զբոսաշրջային և պատմամշակութային կոթողներից մեկը՝ Նորավանքի վանական համալիրը։

Մարզ
Շիրակ
Համայնք
Ամասիա
Բնակավայր
Ամասիա
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 4
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2025 1411
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Գյուղը գտնվում է Ախուրյան գետի աջ ափին, ծովի մակարդակից 1870 մ բարձրության վրա։ Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 311: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը կաթնամսատու անասնապահությունն է:

Զբաղվում են հացահատիկային, կարտոֆիլի, կերային կուլտուրաների մշակությամբ, թռչնաբուծությամբ: Բնակավայրը գազաֆիկացված է։ Ամասիայում կա կարի ֆաբրիկա։  Ամասիայում ստեղծվել է Լեգո ինժեներական լաբորատորիա, այստեղ գալիս են համայնքի բոլոր գյուղերի երեխաները։ Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։

Մարզ
Տավուշ
Համայնք
Իջևան
Բնակավայր
Այգեհովիտ
Մանկապարտեզներ 2
Ուս. հաստատություններ 2
Բուժհաստատություններ 2
Բնակչության թիվ առ 2025 3746
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Այգեհովիտ գյուղը գտնվում է մարզկենտրոնից 11 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից՝ 760 մ։  Այգեհովիտը Իջևանի ամենամեծ գյուղերից մեկն է։ Այգեհովիտի հյուսիսային տարածքով արևմուտքից արևելք հոսում է Աղստև գետը:

Գազաֆիկացված է, փողոցները լուսավորված են, ճանապարհների վիճակը՝ բարվոք։ Հիմնանորոգվել է Այգեհովիտ-Վազաշեն ջրանցքը։ Վերջին տարիներին պետբյուջեի և այլ ծրագրերի միջոցով իրականացվել են նաև դպրոցաշինական, ճանապարհաշինական և ջրաշինական աշխատանքներ։ 

Գյուղով է անցնում Իջևանից Բերդ գնացող հիմնական ճանապարհը։

Մարզ
Սյունիք
Համայնք
Մեղրի
Բնակավայր
Այգեձոր
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Այգեձորը գտնվում է Մեղրի գետի աջ ափին՝ ծովի մակարդակից մոտ 1120 մ բարձրության վրա։  Այն կարող է նշանակալից լինել զբոսաշրջության համար, որովհետև հին գյուղատեղիում և ամբողջ շրջակայքում դեռևս պահպանված են դիտարժան եկեղեցիներ, սրբավայրեր, աղբյուրներ, խաչքարեր և բնական հուշարձաններ:

Գյուղը եղել է տարածաշրջանի ամենամեծ գյուղերից մեկը, հիշատակվում է 17-րդ դարից սկսած։ Այգեձորն ունի պղինձ-մոլիբդենային հանքավայր։

Մարզ
Տավուշ
Համայնք
Բերդ
Բնակավայր
Այգեձոր
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2025 2451
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Այգեձոր գյուղը գտնվում է ՀՀ պետական սահմանից 3.5 կմ հեռավորության, ծովի մակարդակից՝ 830 մ բարձրության վրա։ Գյուղը տարածական առումով բավականին մեծ է և բաղկացած է մի քանի թաղամասերից։ Աչքի է ընկնում գեղատեսիլ բնությամբ և հայտնի է իր խաղողի այգիներով։ 

Այգեձորը գազաֆիկացված է, ոռոգման, խմելու ջրի խնդիր չունի։ Լուծված է նաև գյուղի լուսավորության հարցը։ Ապահովված է տրանսպորտով՝ դեպի շրջկենտրոն, սուբվենցիոն ծրագրի շնորհիվ ձեռք է բերվել գյուղտեխնիկա։ Կառավարության աջակցությամբ նոր մանկապարտեզ է կառուցվել, տրամադրվել է նոր գույք։ 

Մարզ
Տավուշ
Համայնք
Բերդ
Բնակավայր
Այգեպար
Մանկապարտեզներ 2
Ուս. հաստատություններ 2
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2025 670
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Այգեպար գյուղը գտնվում է ՀՀ պետական սահմանից 1.5 կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից 680 մ բարձրության վրա, կլիմայական բարեխառն գոտում։ 

Փողոցները հիմնանորոգված են, գյուղը գազաֆիկացված է։ Ապահովված է տրանսպորտով՝ դեպի շրջկենտրոն, լուսավորությամբ, ջրի խնդիրը լուծված է, սուբվենցիոն ծրագրի շնորհիվ ձեռք է բերվել գյուղտեխնիկա։ 

Այգեպարում վերջերս բացվել է նոր, ամբողջովին վերանորոգված մանկապարտեզ։ 
Ընթանում են տների արտաքին և ներքին հարդարման աշխատանքներ։

Մարզ
Գեղարքունիք
Համայնք
Ճամբարակ
Բնակավայր
Այգուտ
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2025 807
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Այգուտը գտնվում է ծովի մակարդակից 1420 մետր բարձրության վրա, մարզկենտրոն Գավառից 93 կմ հյուսիս-արևելք։ 
Գյուղը գտնվում է մարզի ամենամեծ անտառում, աչքի է ընկնում հարուստ բուսաշխարհով և մրգատու ծառերով։  Այգուտ գյուղի տարածքով հոսում են Գետիկ և Կարատոպրակ գետերը։ 

Լուսավորության ցանց է կառուցվել բնակավայրում։ Այգուտում կառուցվում է խմելու ջրատարի արտաքին ցանց։ Գյուղում կա նաև հյուրատուն, գործում են ՀԷԿ-եր։

Մարզ
Տավուշ
Համայնք
Նոյեմբերյան
Բնակավայր
Այրում
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 2
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2025 2762
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Այրում քաղաքը գտնվում է Հայաստանի հյուսիսային մասում՝ Բագրատաշեն-Ալավերդի մայրուղու վրա, սահմանակից է Վրաստանին։ Այստեղով են անցնում Թբիլիսի-Երևան երկաթգիծն ու ավտոմայրուղին: 

Գտնվում է Դեբեդ գետի աջ ու ձախ՝ ցածրադիր ափերին, Նոյեմբերյան քաղաքից 22 կմ արևմուտք, մեղմ կլիմայական գոտում, ծովի մակարդակից 550 մ բարձրության վրա։ Բնակավայրը հիմնադրվել է 1937 թ.։

Բնակավայրը գազաֆիկացված է, ճանապարհների վիճակը՝ բավարար։ Այրումի պահածոների գործարանը այստեղ աշխատում է 1937 թվականից, իսկ մրգի և հատապտուղների վերամշակման գործարանը՝ 2014 թվականից: Վերջին տարիներին Այրումում բացվել է բնական ցեոլիտների հանքարդյունաբերական գործարան։

Մարզ
Գեղարքունիք
Համայնք
Վարդենիս
Բնակավայր
Այրք
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2025 241
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Այրք գյուղը գտնվում է Վարդենիսից 7 կմ հարավ-արևելք, մարզկենտրոն Գավառից՝ 80 կմ հարավ-արևելք։ Հիմնադրվել է 19-րդ դարի սկզբներին: Այրքը հին ուրարտական բնակատեղի է եղել։

Գյուղում առկա է ջրամատակարարում։ Գործում է կոոպերատիվ, որին վերջերս հատկացվել է նոր գյուղտեխնիկա։  Այրքում պետության կողմից իրականացվել է արոտների ջրարբիացման ծրագիր, կառուցվել է խմելու ջրատարի արտաքին ցանց։

Մարզ
Սյունիք
Համայնք
Սիսիան
Բնակավայր
Անգեղակոթ
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2025 1302
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Անգեղակոթը գտնվում է Կապանից 108 կմ դեպի հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 1800 մ բարձրության վրա: Գյուղը գազաֆիկացված է, ապահովված է խմելու ջրով։ 

Անգեղակոթի բնակչությունը զբաղվում է անասնաբուծությամբ, հացահատիկի և ծխախոտի մշակությամբ։ Բնակավայրում գործում են արտադրամասեր, «Անգեղակոթ» փոքր ՀԷԿ։

Մարզ
Սյունիք
Համայնք
Քաջարան
Բնակավայր
Անդոկավան
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2025 93
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Անդոկավանը գտնվում է Սյունիքի մարզի Քաջարան համայնքում, Ողջի գետի ափին:

Գյուղն ամբողջությամբ գազաֆիկացված է և ապահովված արտաքին լուսավորությամբ։ Գյուղում կատարվում են մեծածավալ վերանորոգման և հարդարման աշխատանքներ։ Կառուցվել է փողոցային լուսավորության համակարգը։

Մարզ
Շիրակ
Համայնք
Անի
Բնակավայր
Անիպեմզա
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2025 261
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Անիպեմզա գյուղը գտնվում է Ախուրյան գետի ձախ ափին։ Այն Հայաստանի արդյունաբերական գյուղերից մեկն է։  Կլիման բարեխառն լեռնային է։ Զբաղվում են նաև անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ: Բնակավայրն ունի 7 արտադրական ձեռնարկություն։

Բնակավայրը ապահովված է ջրով։ Տարածքը հարուստ է շինանյութային պաշարներով՝ պեմզա, տուֆ և բազալտ։ Տնտեսության մասնագիտացման ուղղությունը արդյունաբերությունն է։ Զարգացած է շինանյութերի արտադրությունը։ Արդյունահանվում է պեմզա, կարմիր տուֆ։