Բնակավայրեր

Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում նախատեսված են բնակավայրեր, որտեղ տեղահանված անձանց տրամադրվող աջակցության չափն ավելի շատ է, քան ՀՀ մյուս բնակավայրերում։ Կից ներկայացված են այդ բնակավայրերը

Արտոնյալ աջակցությամբ բնակավայրերի ցանկ

Մարզ
Սյունիք
Համայնք
Սիսիան
Բնակավայր
Աշոտավան
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 440
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Աշոտավանը գտնվում է Տոլորսի ջրամբարի արևմտյան ափին։ Ծովի մակարդակից 1660-1700 մ բարձրության վրա։

Աշոտավանում զարգացած է ազնվամորու տնտեսությունը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել ինչպես գործարարների, այնպես էլ՝ զբոսաշրջիկների շրջանում։

Գյուղն ապահովված է արտաքին լուսավորությամբ, կանոնավոր կերպով իրականացվում է աղբահանությունը։

Մարզ
Շիրակ
Համայնք
Աշոցք
Բնակավայր
Աշոցք
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 2
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 2818
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Աշոցքը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմուտքում, ծովի մակարդակից բարձր է 2006-2039 մետր։ Աշոցք գյուղով է անցնում Գյումրի-Նինոծմինդա (Վրաստան) միջպետական նշանակության ավտոճանապարհը։ Կլիման բարեխառն է, կարճատև զով ամառով և երկար ձմեռով։

Աշոցքը տարածաշրջանի ամենամեծ բնակավայրն է։ Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա, ապահովված է լուսավորությամբ։ Բարեկարգվել են ճանապարհները և համայնքային կենտրոնը։ 

Մարզ
Տավուշ
Համայնք
Իջևան
Բնակավայր
Աչաջուր
Ուս. հաստատություններ 3
Բուժհաստատություններ 2
Բնակչության թիվ առ 2026 4247
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Աչաջուր համայնքը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի հարավ արևելյան մասում,  ծովի մակարդակից 750 մ բարձրության վրա։ Գյուղը մարզի ամենահին բնակավայրերից է, կենտրոնական դիրք է գրավում Տավուշի մարզում, աչքի է ընկել բնական աճով: Աչաջուրն ունի բարեխառն կլիմա։

Գյուղն ապահովված է խմելու և ոռոգման ջրով, գազաֆիկացված է։ Լուսավորված ու խճապատված են փողոցները: Իջևան քաղաքի և հարակից համայնքների հետ ունի տրանսպորտային միջոցներով կապի հնարավորություն։ 

Մարզ
Լոռի
Համայնք
Տաշիր
Բնակավայր
Ապավեն
Բնակչության թիվ առ 2026 84
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Ապավենը գտնվում է Տաշիր քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք։ Բնակավայրի բարձրությունը ծովի մակարդակից 1700 մ է: Կլիման բարեխառն լեռնային է, տևական ձմեռներով։  Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը:

Առկա է ջրամատակարարում: Կատարվում են ջրամատակարարման ցանցի բարելավման, ճանապարհաշինական աշխատանքներ։ Ապավենը ամբողջությամբ գազաֆիկացված է։

Մարզ
Սյունիք
Համայնք
Քաջարան
Բնակավայր
Աջաբաջ
Բնակչության թիվ առ 2026 6
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Աջաբաջը բարձրադիր գյուղ է՝ գտնվում է ծովի մակարդակիցից 2000 մետր բարձրության վրա։ Գյուղում հիմնական բնակչությունը քիչ է, հիմնականում գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ են։ 

Ավարտվել է Գեղի – Աջաբաջ ներհամայնքային ճանապարհի հիմնանորոգումը։ Կառուցվել է բնակավայրի փողոցային լուսավորության համակարգը։

Մարզ
Սյունիք
Համայնք
Կապան
Բնակավայր
Առաջաձոր
Բնակչության թիվ առ 2026 75
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Առաջաձորը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում՝ Աճանան գետի աջափնյա լեռնալանջին՝ ծովի մակերևույթից 1060-1160 մ բարձրության վրա։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է 6 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Բնակչությունը զբաղվում է կաթնաանասնաբուծությամբ։

Այս գյուղը Սյունիքի ամենահայտնի գյուղերից մեկն է, որտեղ մարդը բնակություն է հաստատել վաղնջական ժամանակներից, և այստեղով անցել են առևտրական ուղիներ, ինչպիսին է, օրինակ, Տաթև-Բաղաբերդ ճանապարհը: Գյուղում պահպանվում են բրուտի հնոցներ, որտեղ թրծում էին կավե ամաններ: Պահպանվում է նաև Բրուտի աղբյուրը:

Մարզ
Շիրակ
Համայնք
Ախուրյան
Բնակավայր
Առափի
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 1753
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բնակավայրը գտնվում է Ախուրյան գետի ձախ և աջ ափերին։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1500 մ է։ Կլիման բարեխառն  է, ձմեռը՝ տևական, հաստատուն ձնածածկույթով, ամառը՝ տաք, համեմատաբար խոնավ։ Առափիում գործում է ոռոգման և խմելու ջրի համակարգ, բուժամբուլատորիա, Հայփոստի բաժանմունք։

Մարզ
Գեղարքունիք
Համայնք
Մարտունի
Բնակավայր
Աստղաձոր
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 2
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 4582
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Աստղաձոր բնակավայրը գտնվում է նույնանուն գետի ներքին հոսանքի շրջանում, համայնքի կենտրոնից 5 կմ հարավ-արևելք և ծովի մակարդակից 2030 մ բարձրության վրա: Մարզկենտրոն Գավառից գտնվում է 39 կմ հարավ–արևելք, Սևանա լճից՝ 2կմ հեռավորությամբ։

Մարզ
Գեղարքունիք
Համայնք
Վարդենիս
Բնակավայր
Ավազան
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 204
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Ավազան գյուղը գտնվում է Սևանի լեռների ստորոտին, լճափից ոչ հեռու։

Կառավարության կողմից 2023 թվականից իրականացվող սուբվենցիոն ծրագրով բարելավվել է գյուղի բոլոր տնտեսությունների ջրամատակարարումը։ Ծրագրի իրականացման շնորհիվ Ավազանի խմելու ջրի քանակությունն ավելացել է մի քանի անգամ, ինչը լիովին բավարար է՝ սահմանամերձ այս գյուղում մշտական ու որակյալ ջրամատակարարում ապահովելու համար։ Գյուղում հիմնվել է պտղատու այգի։ Կառավարության աջակցությամբ կառուցվել են աղբյուրակապեր։

Մարզ
Երևան
Համայնք
Բնակավայր
Արագածավան
Բնակչության թիվ առ 2026 505
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բնակավայրը տարածված է Ախուրյան գետի ձախ ափին, մարզկենտրոն Աշտարակից՝ 75 կմ և Երևանից՝ 80 կմ հեռավորության վրա։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ և երկրագործությամբ։ 

Բնակլիմայական  պայմանները  բարենպաստ  են  առվույտի,  ցորենի,  գարու,  հատկապես  պտղատու  այգիների  համար: Հողատարածքները  հիմնականում ոռոգվում են ինքնահոս կերպով, մասնակիորեն՝ խորքային հորերից: Արագածավանում ձմեռը մեղմ  է, ամառը`շոգ ու հիմնականում երաշտ:

Մարզ
Շիրակ
Համայնք
Ամասիա
Բնակավայր
Արավետ
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Արավետը (նախկին անվանումը՝ Չայբասար, ավելի վաղ անցյալում նաև` Իլանլի) գտնվում է Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, Աշոցքի սարավանդում, ծովի մակերևույթից շուրջ 2000 մետր բարձրության վրա՝ Ալվար գյուղից 3 կմ հյուսիս-արևելք

Արավետ է վերանվանվել 1991 թվականին։ Գտնվում է Ախուրյան գետի վերին հոսանքում, նրա աջ ափին։ Բնակավայրը չունի մշտական բնակչություն։

Մարզ
Սյունիք
Համայնք
Տեղ
Բնակավայր
Արավուս
Ուս. հաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 181
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Արավուս գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1350-1390 մ բարձրության, մարզկենտրոնից՝ 87 կմ, Գորիս քաղաքից՝ 22 կմ հեռավորության վրա։  

Պետությունն իրականացնում է երթևեկող ուսուցիչների և աշակերտների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ծրագիր։ Առաջիկայում բուժակ-մանկաբարձական կետ կկառուցվի։ Լուսավորվել է Տեղ-Արավուս 1650 մետր երկարությամբ ճանապարհը։