Այրում քաղաքը գտնվում է Հայաստանի հյուսիսային մասում՝ Բագրատաշեն-Ալավերդի մայրուղու վրա, սահմանակից է Վրաստանին։ Այստեղով են անցնում Թբիլիսի-Երևան երկաթգիծն ու ավտոմայրուղին:
Գտնվում է Դեբեդ գետի աջ ու ձախ՝ ցածրադիր ափերին, Նոյեմբերյան քաղաքից 22 կմ արևմուտք, մեղմ կլիմայական գոտում, ծովի մակարդակից 550 մ բարձրության վրա։ Բնակավայրը հիմնադրվել է 1937 թ.։
Բնակավայրը գազաֆիկացված է, ճանապարհների վիճակը՝ բավարար։ Այրումի պահածոների գործարանը այստեղ աշխատում է 1937 թվականից, իսկ մրգի և հատապտուղների վերամշակման գործարանը՝ 2014 թվականից: Վերջին տարիներին Այրումում բացվել է բնական ցեոլիտների հանքարդյունաբերական գործարան։
Այրք գյուղը գտնվում է Վարդենիսից 7 կմ հարավ-արևելք, մարզկենտրոն Գավառից՝ 80 կմ հարավ-արևելք։ Հիմնադրվել է 19-րդ դարի սկզբներին: Այրքը հին ուրարտական բնակատեղի է եղել։
Գյուղում առկա է ջրամատակարարում։ Գործում է կոոպերատիվ, որին վերջերս հատկացվել է նոր գյուղտեխնիկա։ Այրքում պետության կողմից իրականացվել է արոտների ջրարբիացման ծրագիր, կառուցվել է խմելու ջրատարի արտաքին ցանց։
Անգեղակոթը գտնվում է Կապանից 108 կմ դեպի հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 1800 մ բարձրության վրա: Գյուղը գազաֆիկացված է, ապահովված է խմելու ջրով։
Անգեղակոթի բնակչությունը զբաղվում է անասնաբուծությամբ, հացահատիկի և ծխախոտի մշակությամբ։ Բնակավայրում գործում են արտադրամասեր, «Անգեղակոթ» փոքր ՀԷԿ։
Անդոկավանը գտնվում է Սյունիքի մարզի Քաջարան համայնքում, Ողջի գետի ափին:
Գյուղն ամբողջությամբ գազաֆիկացված է և ապահովված արտաքին լուսավորությամբ։ Գյուղում կատարվում են մեծածավալ վերանորոգման և հարդարման աշխատանքներ։ Կառուցվել է փողոցային լուսավորության համակարգը։
Բնակավայրը գտնվում է Շիրակի մարզի հարավ-արևմտյան մասում, ծովի մակարդակից 1420մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է։ Աշխարհագրական դիրքը թույլ է տալիս ապահովել տեղադրել էներգիայի այլընտրանքային միջոցներ՝ արևային մարտկոցներ։
Անիպեմզա գյուղը գտնվում է Ախուրյան գետի ձախ ափին։ Այն Հայաստանի արդյունաբերական գյուղերից մեկն է։ Կլիման բարեխառն լեռնային է։ Զբաղվում են նաև անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ: Բնակավայրն ունի 7 արտադրական ձեռնարկություն։
Բնակավայրը ապահովված է ջրով։ Տարածքը հարուստ է շինանյութային պաշարներով՝ պեմզա, տուֆ և բազալտ։ Տնտեսության մասնագիտացման ուղղությունը արդյունաբերությունն է։ Զարգացած է շինանյութերի արտադրությունը։ Արդյունահանվում է պեմզա, կարմիր տուֆ։
Բնակավայրը գտնվում է հարթավայրում` ծովի մակարդակից 1750 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է։ Բնակավայրը գտնվում է ծովի մակարդակից 1750մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է։
Անուշավան գյուղն ունի միջնակարգ դպրոց, բուժկետ։
Արթիկ քաղաքին և մարզկենտրոնին կապող բոլոր ճանապարհները ասֆալտապատ են և բարեկարգ, ենթակառուցվածքները՝ հեշտ հասանելի։
Անտառամեջը տեղակայված է Գետիկ գետի ձախ կողմում՝ ծովի մակարդակից 1575 մ բարձրության վրա։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ:
Տեղացիները զբաղվում են նաև էկոտուրիզմով, փորձում են զարգացնել նաև էկոսնունդը։ Բնակավայրն ունի դպրոց, էկոռեզորտ, հյուրատներ։
Անտառամուտ բնակավայրի հեռավորությունը՝ համայնքի կենտրոնից 21 կմ է։ Գյուղը տեղադրված է ծովի մակերեվույթից 1300 մ բարձրության վրա, լեռնային է:Բնակավայրի կլիման վերջին տարիներին խիստ փոփոխվել է։ Նախկին ձյունառատ ձմռան փոխարեն ներկայումս շատ քիչ ձյուն է տեղում, գարունը ցուրտ է, ամառը՝ զով, իսկ աշունը տաք և անձրևային։
Անտառաշատ գյուղը գտնվում է Աճանան լեռան հարավ-արևելյան լանջերին՝ ծովի մակարդակից 1250-1300 մ բարձրության վրա։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է մոտ 11 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Բնակավայրում կլիման մեղմ է, գյուղը շատ հարմար ամառանոցավայր է:
Գյուղը չի համարվում սահմանամերձ, լեռնային կամ բարձր լեռնային բնակավայր: Անտառաշատը հին բնակավայր է։ Այն գրավիչ է հատկապես զբասաշրջային հնարավորությունների տեսանկյունից։
Անտառաշեն բնակավայրը գտնվում է ծովի մակերեսից 1900մ բարձրության վրա, շրջապատված է կանաչազարդ անտառներով, բարձրադիր լեռներով: Լեռներից հոսող գետը հոսում է անմիջապես գյուղի ջրամբարը, որը բնակչությանը բավարարում է ամբողջությամբ: Գյուղի կլիմայական պայմանները բարենպաստ են. ձմեռը ցրտաշունչ է, իսկ ամառը՝ զով։
Բնակավայրը գազաֆիկացված է։
Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1420 մ բարձրության վրա։ Կլիման չափավոր ցամաքային է, աչքի է ընկնում ցամաքայնությամբ։ Ամառները տաք են և չոր, ձմեռները՝ ցուրտ, ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։