Բնակավայրեր

Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում նախատեսված են բնակավայրեր, որտեղ տեղահանված անձանց տրամադրվող աջակցության չափն ավելի շատ է, քան ՀՀ մյուս բնակավայրերում։ Կից ներկայացված են այդ բնակավայրերը

Արտոնյալ աջակցությամբ բնակավայրերի ցանկ

Մարզ
Շիրակ
Համայնք
Ախուրյան
Բնակավայր
Բայանդուր
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2024 745
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բայանդուրը գտնվում է Ախուրյան գետի ձախ կողմում։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1480 մ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 16 կմ հարավ-արևմուտք։ Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, հաստատուն ձնածածկույթով։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։

Բայանդուրում կառուցվել է նաև ոռոգման նոր համակարգ, 32 հա-ով ավելացել են ոռոգվող հողատարածքները: Աշխատանքների իրականացման ընթացքում գյուղում ստեղծվել են աշխատատեղեր:

Բայանդուրում մանկապարտեզ է բացվել: Այն ունի բոլոր հարմարությունները, ինչպես նաև՝ ապաստարան։ Կառավարության աջակցությամբ մանկապարտեզին տրամադրվել է նոր գույք։ 
Մարզ
Շիրակ
Համայնք
Ամասիա
Բնակավայր
Բանդիվան
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2024 278
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Գյուղը գտնվում է Ախուրյան գետի ձախ ափին` ծովի մակարդակից 1940 մ բարձրության վրա: Բանդիվան գյուղի հողային տարածությունը կազմում է 1076,84 հա: Այն  ունի 64 տնտեսություն։ Գյուղում կան բազմաթիվ սառնորակ աղբյուրներ, որոնցից առանձնահատուկ է Զորավոր աղբյուրը։

Բանդիվանը հիմնովին վերակառուցվել է: Ունի իր դպրոցը, գործում է կաթնամթերքի (պանիր) և մսամթերքի արտադրամաս։ Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։

Մարզ
Շիրակ
Համայնք
Աշոցք
Բնակավայր
Բաշգյուղ
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2024 61
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բաշգյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 17 կմ հյուսիս-արևելք, ծովի մակերևույթից 2020 մ բարձրության վրա։

Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 600-700 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները։

Մարզ
Շիրակ
Համայնք
Աշոցք
Բնակավայր
Բավրա
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2024 706
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բավրա գյուղը գտնվում է Հանրապետության հյուսիսում՝ Վրաստանի Հանրապետության սահմանից 2,5 կմ հեռավորության վրա: Ներկայումս հիմնանորոգվում է Գյումրի-Բավրա-Վրաստանի սահման մայրուղու 11․5 կմ հատվածը։

Աշոցքի տարածաշրջանում ամբողջովին դաշտավայրեր են, արոտավայրեր, բոլոր պայմանները կան անասնապահությամբ լիարժեք զբաղվելու համար։ Բավրայում լուծված է ոռոգման ջրի հարցը։ Բավրայում նոր կրթահամալիր է կառուցվում։

Գյուղում երիտասարդական կենտրոն է գործում, որը տարբեր ծրագրեր է իրականացնում, գյուղում անցկացվում են համակարգչային դասընթացներ, սեմինարներ։ Կազմակերպվում են ճամբարներ, մշակութային և մարզական միջոցառումներ։

Մարզ
Սյունիք
Համայնք
Կապան
Բնակավայր
Բարգուշատ
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2024 71
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բարգուշատը գտնվում է Կապան քաղաքից 6 կմ դեպի հյուսիս-արևելք՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի ձախ կողմում, ծովի մակարդակից 800-900 մ բարձրության վրա։

Հարթեցված ու բարեկարգված է Բարգուշատ տանող ճանապարհը, հին լուսատուները փոխարինվել են նոր էներգախնայող լեդ լուսատուներով, ապահովված է խմելու, ոռոգման ջրով։ 

Գյուղի բնակիչների ապրելու պայմանները բարելավելու համար մի շարք աշխատանքներ են տարվել, տրամադրվել են մոտոբլոկներ և խոտհնձիչներ։

Մարզ
Տավուշ
Համայնք
Նոյեմբերյան
Բնակավայր
Բարեկամավան
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2024 455
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բարեկամավան գյուղը գտնվում է ՀՀ պետական սահմանից 1 կմ հեռավորության, ծովի մակարդակից 720 մ բարձրության վրա։ Տեղի կլիման բարենպաստ է ամենատարբեր մրգերի ու բանջարեղենի աճեցման համար:  

Հանրային տրանսպորտը գործում է։ Բարեկամավանում ստեղծվել է արտաքին լուսավորության էներգախնայող և ամբողջությամբ նոր ենթակառուցվածք։

Մարզ
Գեղարքունիք
Համայնք
Ճամբարակ
Բնակավայր
Բարեպատ
Ուս. հաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2024 40
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Գտնվում է Իջևան - Ճամբարակ խճուղուց հարավ` ծովի մակարդակից 1400 մ բարձրության վրա։ Բարեպատում բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հացահատիկի մշակությամբ։  Գյուղն ունի 40 տնտեսություն։ Բնակավայրն ապահովված է գիշերային լուսավորությամբ։

Բնակավայրում կա դպրոց, հյուրատներ։

Մարզ
Սյունիք
Համայնք
Գորիս
Բնակավայր
Բարձրավան
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2024 123
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բարձրավանը գտնվում է մարզկենտրոն Կապանից 57 կմ դեպի հյուսիս, ծովի մակարդակից մոտ 1500-1520 մ է։ Գորիսի կենտրոնից դեպի Բարձրավան շաբաթական 2 անգամ անվճար հիմունքներով գործում է տրանսպորտ:

«Յունիսեֆի» և «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի ջանքերով փոքրիկները շաբաթը երեք օր նախակրթարան հաճախելու հնարավորություն ունեն։ Լուծված է գյուղի լուսավորության հարցը։

Մարզ
Վայոց Ձոր
Համայնք
Վայք
Բնակավայր
Բարձրունի
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2024 377
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բարձրունի գյուղը գտնվում է Երևանից 220 կմ հեռավորության վրա, մարզկենտրոնից 41 կմ հարավ-արևելք, ծովի մակարդակից 1950-2050 մ բարձրության վրա։ Կլիման նպաստավոր է այգեգործության, հացահատիկային, կերային մշակաբույսերի աճեցման համար։

Բարձրունին լուսավորված է։  Բնակավայրում կապի և հեռահաղորդակցության խնդիր չկա։ 
Գյուղն ապահովված է ոռոգման, խմելու ջրերով։ 

Մարզ
Լոռի
Համայնք
Ալավերդի
Բնակավայր
Բենդիկ
Բնակչության թիվ առ 2024 41
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բենդիկ գյուղը գտնվում է Շամլուղ քաղաքից 5 կմ հեռավորության վրա, հայ-վրացական սահմանագլխին, նախալեռնային  գոտում։

Բնակավայրը պատմամշակութային շատ կոթողներ ունի, որոնք թվագրվում են միջնադարով: Բնակչությունը հիմնականում զբաղվում է երկրագործությամբ ու անասնապահությամբ:

Գյուղը լուսավորված է, ունի ջուր մատակարարող ջրամբար։ Բենդիկում գործարկվել է երթուղայինը, շաբաթական 3 անգամ՝ Բենդիկ-Ալավերդի ուղղությամբ։

Մարզ
Տավուշ
Համայնք
Բերդ
Բնակավայր
Բերդ
Մանկապարտեզներ 2
Ուս. հաստատություններ 8
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2024 6937
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բերդ քաղաքը գտնվում է Տավուշ գետի ձախ ափին, մարզկենտրոն Իջևանից հեռու է 54 կմ դեպի արևելք։

Քաղաքը գազաֆիկացված է։ Բերդում գործում է «Թումո» շարժական կենտրոն, ինչպես նաև ԻՄՓԱՔԹ-1 երիտասարդական ակումբը, որի գործունեությունը միտված է երեխաների քաղաքացիական ու հասարակական ակտիվության բարձրացմանը։ 

Ապահովված է տրանսպորտով՝ դեպի շրջկենտրոն, լուսավորությամբ, ջրի խնդիրը լուծված է, սուբվենցիոն ծրագրի շնորհիվ ձեռք է բերվել գյուղտեխնիկա։

Մարզ
Շիրակ
Համայնք
Ամասիա
Բնակավայր
Բերդաշեն
Ուս. հաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2024 371
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բերդաշեն գյուղը գտնվում է Ախուրյան գետի ափին, Արփի լճի արևելյան ափից ոչ հեռու, մարզկենտրոն Գյումրիից 38 կմ հյուսիս-արևմուտք։ 

Բերդաշենում ակտիվ շինաշխատանքներ են ընթանում, կառուցվում է նոր դպրոց։ Պանրի արտադրության բիզնես է հիմնվել գյուղում, որն ապահովել է նոր աշխատատեղերով։ Բերդաշենում հիմնական զբաղմունքը անասնապահությունն է: Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։