Ծովասար բնակավայրը տեղակայված է Մարտունուց՝ 15 կմ հարավ-արևելք, զբաղեցնում է շուրջ 4 կմ2 տարածք: Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 2100 մ բարձրության վրա:
Մյուս գյուղերի համեմատությամբ Ծովասարն ունի բարձրլեռնային դիրք։ Ծովասարից երևում է Սևանա լիճը։ Ծովասարը շրջապատված է բարձր լեռներով, որոնցից մեկը Ծովասար լեռն է, իսկ մյուսը՝ Արմաղանը, իսկ հեռվում՝ Սևանա լճի ամբողջ երկայնքով՝ նաև Գեղամա լեռները։
Ներհամայնքային ճանապարհները բարեկարգ են։
Ծովինար բնակավայրը տեղակայված է Սևանա լճի հարավային ափամերձ գոտում, լճից մոտավորապես 2 կմ հեռավորության վրա, Վարդենիս տանող ճանապարհի մոտ։ Ծովի մակարդակից բարձր է ավելի քան 2000մ։
Ծովինարն ունի ասֆալտապատ, բարեկարգ, լուսավորության համակարգով ապահովված փողոցներ։
Բնակավայրը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում։ Տարածքը կազմում է 1288 կմ։ Կաթնաղբյուր գյուղը գտնվում է մարզկենտրոնից՝ 42 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1720 մ։ Կլիման ցամաքային է, ձմեռը՝ ցուրտ, ամառը՝ շոգ և չոր, նվազագույն ջերմաստիճանը 31 °C է, առավելագույնը՝ 40 °C։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտի, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Կաթնաղբյուր բնակավայրը տեղակայված է Ստեփանավան քաղաքից 18 կմ դեպի արևմուտք։ Ծովի մակարդակից բարձր է 1650 մ: Կաթնաղբյուր բնակավայրի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով:
Բնակավայրը անտառամերձ է, հիմնականում սոճիներով շրջապատված, առկա են մաքուր ջրաղբյուրներ։
Ստեփանավան քաղաքից մինչև բնակավայր տանող ճանապարհը ասֆալտապատ է, ամբողջությամբ անցկացված է գիշերային լուսավորության ցանց:
Կաթնաջուր բնակավայրն ընկած է Բազումի լեռնաշղթայի արևմտյան մասի սարահարթի հարավում:Սպիտակ համայնքից գտնվում է 15 կմ հեռավորության վրա: Ծովի մակարդակից բարձր է 1715 մ: Բնակավայրը ունի լեռնային ռելիեֆ և չոր կլիմա՝ ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով:
Բնակավայրի տարածքով է անցնում Վանաձոր - Գյումրի մայրուղին, Վանաձոր - Երևան մայրուղուն կապող Սպիտակ քաղաքը շրջանցող Կաթնաջուր - Շիրակամուտ ճանապարհը: Վանաձոր - Գյումրի մայրուղուց բնակավայր տանող ճանապարհն ասֆալտապատ է։
Բնակավայրը հարյուր տոկոսով գազաֆիկացված է, ապահովված գիշերային լուսավորության համակարգով և շուրջորյա խմելու ջրամատակարարումով:
Կաթնառատ գյուղը գտնվում է Լոռու մարզի հյուսիս- արևմտյան կողմում՝ Կեչուտի լեռնաշղթայի լայնարձակ սարահարթում՝ Տաշիր քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք: Այստեղով է հոսում Ձորագետի գլխավոր վտակ Կամենկան: Աչքի է ընկնում առատ բուսականությամբ: Կաթնառատի կլիման բարեխառն է, ձմեռը՝ երկարատև ու ցրտաշունչ, ամառը` զով:
Բնակավայրը գազաֆիկացված է և էլեկտրաֆիկացված։
Կաթնառատ գյուղն ապահովված է արտաքին լուսավորությամբ։ Կառուցվում է ջրամատակարարման համակարգ, տուֆով սալարկման եղանակով աշխատանքներ են կատարվում։ Հիմնանորոգվում է Լեռնաձոր – Փուխրուտ – Կաթնառատ ներհամայնքային ճանապարհը։
Կաթնառատը մասնագիտացված է անասնապահության մեջ։ Այստեղ կաթի մշակման արտադրամաս կա, գյուղացիներին հնարավորություն են տալիս տեղում կազմակերպել մթերքի իրացումը։
Գյուղը գտնվում է Վայոց Ձորում՝ Հերմոն գյուղից 4 կմ հյուսիս-արևմուտք, Վարդենիսի լեռների հարավային լանջին, Եղեգիս գետի հովտում, մարզկենտրոնից մոտ 17 կմ հյուսիս-արևելք։ Մաս է կազմում Հերմոն համայնքի վարչական տարածքի։
Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1990 մ բարձրության վրա։ Նպաստավոր պայմաններ կան անասնապահությամբ և դաշտավարությամբ զբաղվելու համար։
Կալասարում կա IX դարի եկեղեցի։ Նշմարվում են նաև եկեղեցու ավերակներ:
Կալավան գյուղը տեղակայված է ծովի մակարդակից 1600 մ բարձրության, մարզկենտրոն Գավառից 107 կմ հեռավորության վրա։
Գյուղ են այցելում զբոսաշրջիկներ տարբեր երկրներից՝ Գերմանիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Իսրայելից, Չինաստանից, Արգենտինայից, Պերուից, Գանայից, Կանադայից և այլն։ Գյուղում գործում է «ԹայմԼենդ» հիմնադրամը, որը կազմակերպում է արկածային տուրիզմ։
Կալավանի այցեքարտերից մեկում ՝ «Անտառային խոհանոցում» այցելուներին առաջարկվում է բացառապես անտառային գոտիներում աճող բույսերից, հատապտուղներից, մրգերից և սնկերից պատրաստված էկոլոգիապես մաքուր կերակրատեսակներ, հյութեր և թուրմեր:
Կախակն գյուղը տեղակայված է Վարդենիս քաղաքից 10 կմ դեպի հյուսիս-արևելք։ Բնակավայրը բարձր լեռնային է, գտնվում է ծովի մարկարդակից 2100 մետր բարձրության վրա, վարչական տարածքը՝ 3700 հեկտար։
Բնակավայրն ունի խմելու ջրի ջրագծեր, ոռոգման ջրի գետեր։ Ապահովված է գյուղի արտաքին լուսավորությունը։
Կաղնուտը Սյունիքի մարզի գեղատեսիլ բնակավայրերից է։ Գտնվում է ծովի մակարդակից 1520-1640 մ բարձրության վրա, մարզկենտրոն Կապանից 12 կմ դեպի հյուսիս-արևելք։
Կառավարության ու միջազգային դոնորի համագործակցության արդյունքում գյուղին մոտոբլոկներ ու խոտհնձիչներ են տրամադրվել։ Կաթի մթերման արտադրամաս է հիմնադրվել։ Բարեկարգվել է Կաղնուտ տանող ճանապարհը։
Կաճաճկուտ բնակավայրը տեղակայված է Լալվար սարի հարավային լանջին՝ Հյաստանի հյուսիս-արևելյան մասում: Հարևան է Հագվի, Աքորի, Պրիվոլնոյե համայնքներին և Վրաստանի Հանրապետությանը: Այն մոտ է երկաթուղուն, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին: Գյուղը բարձր է ծովի մակերևույթից 1450-1700մ: Գյուղի արևմտյան մասով հոսում է Կաճաճկուտ գետը:
Բնակավայրը գազաֆիկացված և ասֆալտապատված չէ, ունի էլեկտրական 1 ենթակայան։