Բնակավայրեր

Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում նախատեսված են բնակավայրեր, որտեղ տեղահանված անձանց տրամադրվող աջակցության չափն ավելի շատ է, քան ՀՀ մյուս բնակավայրերում։ Կից ներկայացված են այդ բնակավայրերը

Արտոնյալ աջակցությամբ բնակավայրերի ցանկ

Մարզ
Շիրակ
Համայնք
Ամասիա
Բնակավայր
Կամխուտ
Բնակչության թիվ առ 2026 15
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Կամխուտը Շիրակի դարպասներից է՝ գտնվում է Գտաշեն գյուղից 2 կմ հարավ-արևմուտք։ 

Ամասիայի տարածաշրջանում գտնվող այս գյուղը մարզկենտրոնից 23 կմ հեռավորության վրա է գտնվում։

Ծովի մակարդակից բարձր է 1860 մ։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և երկրագործությամբ։

Մարզ
Շիրակ
Համայնք
Ախուրյան
Բնակավայր
Կամո
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 1496
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բնակավայրը գտնվում է Շիրակի մարզի հյուսիս-արևմտյան հատվածում, բարձրությունը ծովի մակերևույթից 1700 մ է։ Կլիման չափավոր ցամաքային է։ Կամո բնակավայրում գործում է մանկապարտեզ: Այն ունի բոլոր անհրաժեշտ հարմարությունները։ 

Մարզ
Տավուշ
Համայնք
Իջևան
Բնակավայր
Կայան
Ուս. հաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 309
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Կայան գյուղը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում, մարզկենտրոն Իջևանից մոտ 13 կմ հյուսիս-արևելք՝ հայ-ադրբեջանական շփման գծի անմիջական հարևանությամբ։

Գյուղի միջով է անցնում Հայաստանի միջպետական Մ 4 ավտոճանապարհը։ Կայանից է սկսվում Հայաստանի հանրապետական նշանակության Հ 37 ավտոճանապարհը , որը Մ 4 ավտոճանապարհը կապում է Այգեհովիտ, Վազաշեն, Պառավաքար և Այգեպար գյուղերին։ Բնակավայրի բնակֆոնդը կազմված է հինգ և երկու հարկանի շենքերից:

Կայան գյուղը հարավ-արևելքից սահմանակից է Այգեհովիտ, հարավ-արևմուտքից՝ Ազատամուտ գյուղերին։ Բնակավայրի հյուսիս-արևելքով է անցնում հայ-ադրբեջանական շփման գիծը, որից այն կողմ գտնվում է Ադրբեջանի Հանրապետության Բալա Ջաֆարլի գյուղը։ Կայանի հյուսիսով հոսում է Աղստև գետը։

Մարզ
Սյունիք
Համայնք
Կապան
Բնակավայր
Կապան
Մանկապարտեզներ 15
Ուս. հաստատություններ 33
Բուժհաստատություններ 3
Բնակչության թիվ առ 2026 41293
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Կապան քաղաքը գտնվում է Հայաստանի հարավ-արևելյան մասում, Խուստուփ լեռան հյուսիսային ստորոտին, Ողջի գետի հովտում, ծովի մակարդակից 750-1050 մետր բարձրության վրա։

Պատմականորեն Կապանը հանդիսանում է Հանրապետության հանքարդյունաբերության կենտրոններից մեկը։ Կապանում կառավարության աջակցությամբ վերջին տարիներին ընթանում են քաղաքի տարբեր ենթակառուցվածքների բարեկարգման բազամթիվ աշխատանքներ։

Մարզ
Վայոց ձոր
Համայնք
Վայք
Բնակավայր
Կապույտ
Բնակչության թիվ առ 2026 28
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Կապույտ գյուղը գտնվում է Հայաստանի Վայոց Ձորի մարզում, Գոմք գյուղից 3 կմ հարավ-արևելք, Ախտա գետի ձախակողմյան Կապույտ վտակի վերին հոսանքի շրջանում, համայնքի կենտրոնից հեռավորությունը 18 կմ է, իսկ Երևանից՝ 156 կմ:

Կապույտը Գոմքի կազմում է, այստեղ մարդիկ զբաղվում են հիմնականում անասնապահությամբ։ Կապույտում խոտն առատ է։ Գյուղի այցեքարտը խաչքարապատ ժայռն է։ Կապույտի ժայռափոր խաչքարերը 13-րդ դարի կեսերից են գալիս։ Տարեկան մոտ 300-400 այցելու է գալիս Կապույտ։  Առաջիկայում նախատեսվում է ասֆալտապատել Զառիթափից Կապույտ տանող 10 կմ ճանապարհը։

Մարզ
Շիրակ
Համայնք
Ախուրյան
Բնակավայր
Կապս
Ուս. հաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 739
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բնակավայրը հիմնադրվել է 1820-ական թվականներին,որտեղ բնակություն են հաստատել Արևմտյան Հայաստանից՝ Բայազետի Տիգոր և Ակրակ գյուղերից գաղթածները: Գյուղը գտնվում է Ախուրյան գետի ձախ ափին, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1700մ:

1925-1926 թվականններին կառուցվել է «Շիր ջրանցքը»: 1925 թվականին կառուցվել է «Պլատինա»՝ ջուրը ճիշտ օգտագործելու նպատակով: 2024թվականից սկսվել են «Կապսի ջրամբարի» կառուցման աշխատանքները: Կլիման բարեխառն է։ 

Մարզ
Շիրակ
Համայնք
Ախուրյան
Բնակավայր
Կառնուտ
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 1077
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բնակավայրը տեղակայված է Փամբակի լեռնաշղթայի ստորոտում՝ քարքարոտ ձորում՝ ծովի մակարդակից 1570 մ բարձրության վրա։

Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Կառուցված է Կառնուտի ջրամբարը։ Մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաներ, պտուղներ։ 2024-2025 թ․թ․ Կառնուտում սուբվենցիոն ծրագրով իրականացվում են գազաֆիկացման աշխատանքներ, ինչի արդյունքում բնակչությունը կստանա բնական գազից օգտվելու հնարավորություն, ամենայն հավանականությամբ կգործարկվեն արտադրական և հասարակական օբյեկտներ։

Մարզ
Սյունիք
Համայնք
Քաջարան
Բնակավայր
Կավճուտ
Բնակչության թիվ առ 2026 54
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Կավճուտը գտնվում է Ողջի գետի վտակ Գեղիի աջափնյա ձորալանջին։ Քաջարան համայնքի հնագույն գյուղերից է։ 

Կառուցվում է նոր ջրագիծ, ամբողջությամբ արդիականցվում է ջրամատակարարման համակարգը, լուծվում է գյուղի լուսավորության հարցը, կառուցվում է պուրակ։

Մարզ
Սյունիք
Համայնք
Քաջարան
Բնակավայր
Կարդ
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Կարդ գյուղը գտնվում է Գեղի գետի Կարդ գետակի ափին, 1900 մ բարձրության վրա՝ Քաջարան քաղաքից 29՝ կմ հեռու։

Պահպանվել են 17-րդ դարի երկու եկեղեցիների, 12-րդ դարի ամրոցի ավերակներ, իսկ գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտք՝ Վերին Կարդ գյուղի ավերակները:Որպես բնակելի տարածք բնակեցված չէ, չկան տներ։

Մարզ
Գեղարքունիք
Համայնք
Վարդենիս
Բնակավայր
Կարճաղբյուր
Մանկապարտեզներ 3
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 2
Բնակչության թիվ առ 2026 2318
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Կարճաղբյուր բնակավայրը գտնվում է Սևանա լճի հարավարևելյան ափին, Վարդենիս-Երևան խճուղու մոտ, ծովի մակերևույթից 2005 մետր բարձրության վրա։

Կարճաղբյուրում մեծ թափով կատարվել են ճանապարհաշինական աշխատանքներ, էներգախնայող ժամանակակից տեխնոլոգիաներ են ներդրվել, բարեկարգվել են ներհամայնքային ճանապարհները:

Կարճաղբյուրում երեխաների համար ստեղծվել է ֆուտբոլի թիմ։ 

 

Մարզ
Սյունիք
Համայնք
Մեղրի
Բնակավայր
Կարճևան
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 235
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Կարճևան գյուղը Մեղրիից հեռու է 5 կմ,  ծովի մակարդակից բարձր է 920 մ: Որպես հնագույն բնակավայր գոյություն է ունեցել 12-րդ դարում։ Դեռ 1870-ականներին այստեղ դպրոց է գործել։ 

Կարճևանը գտնվում է լավ դիրքում, գեղեցիկ տեսարաններով շրջապատված, գեղատեսիլ վայրում։ 
Գյուղացիների մեծ մասը աշխատում է Ագարակի կոմբինատում։

Մարզ
Լոռի
Համայնք
Ալավերդի
Բնակավայր
Կարմիր Աղեկ
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 160
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Կարմիր Աղեկ բնակավայրը տեղակայված է ծովի մակարդակից 1250 մ բարձրության վրա՝ ՀՀ հյուսիս-արևմտյան  մասում։ Գյուղը Ալավերդի քաղաքաից հեռու է 25 կմ։  Ունի տափաստանային գոտուն բնորոշ կլիմա, եղանակը մեղմ է, բարեխառն: Մշակելի հողերը գտնվում են թեք հարթությունների թույլ թեք և միջին թեք լանջերի վրա:

Համայնքի տարածքում զարգացող բնական բուսական ծածկույթը բաղկացած է հացազգի, թիթեռնակածաղկավոր բույսերից, թփուտներից և անտառային բույսերից: