Բնակավայրը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում, մարզկենտրոնից՝ 56 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2000 մ։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Կարմրաշեն գյուղը գտնվում է Վայոց լեռան ստորոտում, ծովի մակարդակից 2030 մ բարձրության վրա։ Սահմանակից է Ջերմուկ, Հերհեր, Մալիշկա, Գողթանիկ համայնքներին։ Շրջակայքում կան անտառակներ։
Գյուղն ապահովված է ոռոգման, խմելու ջրերով, էլեկտրամատակարարմամբ. բնակավայրում կառուցված են ներհամայնքային նշանակության ջրամատակարարման, ջրահեռացման և ոռոգման համակարգեր, հեռախոսային ցանց։ Հիմնանորոգվել է Հերհեր – Կարմրաշեն միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ 8.7 կմ հատվածը:
Մոտակայքում գտնվող հրաբխային խարամներն օգտագործվում են որպես շինարարական ավազ։
Բնակավայրը գտնվում է Աշոցքից 2 կմ հարավ, Գյումրի-Աշոցք ավտոմայրուղու ձախ կողմում, Ախուրյան գետի հովտում` ծովի մակարդակից 2060 մ բարձրության վրա։
Կարմրավանում երեխաների համար գործում է ֆուտբոլային թիմ։ Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։
Բնակավայրը գտնվում է ծովի մակարդակից 1800մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է։ Գյուղի տարածքում գտնվում է երկու ավերակ եկեղեցիներ: Մոտակայքում կան նախաքրիստոնեական ժամանակաների ամրոցի հիմնապատերը, գերեզմաններ և այլ շինություններ: Ունի 17 տնտեսություն: Ունի կապի հանգույց: Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Զբաղվում են հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ:
Բնակավայրը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում, մարզկենտրոնից՝ 38 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1675 մ։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, ծխախոտագործությամբ և հացահատիկի մշակությամբ։
Բնակավայրը գտնվում է Աշոցք գյուղից 15 կմ հարավ-արևելք, ծովի մակարդակից 1930 մ բարձրության վրա:
Շրջակայքում կան սառնորակ աղբյուրներ, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր:
Անասնապահությանը նպաստելու համար գյուղում խմոցներ են տեղադրվել։ Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։
Կեչուտ բնակավայրը տեղակայված է Արփա գետի վերին հոսանքում, նրա ձախ ափին, Ջերմուկ քաղաքից 3 կմ հարավ: Ծովի մակերևույթից գտնվում է 1900 մ բարձրության վրա։
Կեչուտ բնակավայրը գազաֆիկացված է, ջրամատակարարումը շուրջօրյա է։
Կիրանցը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելքում, մարզկենտրոն Իջևանից 17 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 725 մետր բարձրության վրա՝ ընդգրկելով 592,3 հա վարչական տարածք:
Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Գյուղը խոշոր բնակավայր է, երբեք չի դատարկվել։ Այստեղով է անցնում Հյուսիսային Կովկաս–Երևան գազատարը: Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են, ավարտին են մոտենում նաեւ ճանապարհի կահավորման և լուսավորման աշխատանքները։ Կիրանցում նոր դպրոց է կառուցվել։ Բնակավայրն ամբողջությամբ գազաֆիկացվել է։
Կիցք գյուղը գտնվում է Գեղի գետի ձախակողմյան Կահուրդ վտակի վերնագավառում, 2050 մ բարձրության վրա․, Գեղի գյուղից 8 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Գյուղում կա ուշ շրջանի կանգուն եկեղեցի և 17-րդ դարի արձանագրությամբ տապանաքար։
Որպես բնակելի տարածք բնակեցված չէ, չկան տներ, մշտական բնակիչներ։
Կոթին գտնվում է Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում, ՀՀ պետական սահմանից 2.5 կմ հեռու, ծովի մակարդակից 750 մ բարձրության վրա։
Կոթին Տավուշի զարգացած, շեն գյուղերից է։ Ապահովված է խմելու և ոռոգման ջրով։ Ճանապարհների վիճակը՝ բարվոք։ Կոթիի դպրոցի համար բացվել է Սմարթ սենյակ։
Կողբ գյուղը գտնվում է ՀՀ պետական սահմանից 4.5 կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից՝ 750 մ բարձրության վրա։ Կողբը Տավուշի մարզի ամենամեծ գյուղն է։
Կողբը Հայաստանի Հանրապետության ամենամարդաշատ գյուղերից է։ Գյուղը մշտապես ապրում է մշակութային կյանքով։ Զարգացած է կրթական ոլորտը։ Կողբում բացվել է «Թումո» կենտրոն։ Գազաֆիկացված է, ճանապարհների վիճակը՝ բարվոք։
Կողբավան գյուղը գտնվում է մարզկենտրոնից 33 կմ արևմուտք, ծովի մակարդակից 1175 մ բարձրության վրա։ Արմավիրի մարզի ամենաերիտասարդ բնակավայրերից է։
Գյուղը ոռոգման ջրի խնդիր չունի. վերջերս նոր ջրագծեր են անցկացվել։ Կողբավանում գրեթե բոլորը զբաղվում են անասնապահությամբ: