Կողես բնակավայրը տեղակայված է Ստեփանավան քաղաքից 18 կմ հեռավորության վրա։ Ծովի մակարդակից բարձր է 1350 մ:
Գյուղն ամբողջությամբ գազաֆիկացված է և էլեկտրաֆիկացված։ Գյուղի փողոցներն ունեն գիշերայն լուսավորություն։
Կողես գյուղի կլիման մեղմ է, բարեխառը։ Ձմռան ամիսներին համեմատաբար տաք է՝ հիմնականում կայուն ձյունածածկով։ Մեղմ կլիմայի շնորհիվ ունի փարթամ բուսականություն: Բնակավայրի վարչական տարածքում առկա են անտառային գոտիներ, որտեղ հիմնականում աճում են կաղնի, լորենի, սոճի, բոխի, վայրի տանձ:
Կոռնիձորը գտնվում է ծովի մակարդակից 1190 մ բարձրության, Կապան մարզկենտրոնից 106 կմ հեռավորության վրա։
Կոռնիձոր բնակավայրում նոր թաղամաս է կառուցվում։ Գյուղում խմելու և ոռոգման ջրի խնդիր չկա։ Բարեկարգվել են Կոռնիձորի դպրոցները, կառուցվել է պուրակ և խաղահրապարակ, ժամանցային կենտրոն։ Կոռնիձորում վերանորոգվում է գործող բուժկետը։ Մեկնարկել են ֆուտբոլի դաշտի հիմնման աշխատանքները։ Կահավորվել է Կոռնիձորի մանկապարտեզը: Լուսավորվել է Տեղ-Կոռնիձոր 6450 մետր երկարությամբ ճանապարհը։
Կութը գտնվում է մարզկենտրոն Գավառից 87 կմ հարավ-արևելք, ծովի մակարդակից 2100 մետր բարձրության վրա։ Բնակավայրի հյուսիս-արևելքում է գտնվում Գեղարքունիքի Սոթք, արևմուտքում՝ Շատվան, հարավ-արևմուտքում՝ Նորաբակ գյուղերը։
Գյուղում ծրագիր է անցկացվում վերազինված, նոր կրթական համալիր ստեղծելու համար՝ իր նախակրթարանով։ Նախատեսվում է հիմնել ժամանցի երիտասարդական կենտրոն և գրադարան։
Կուտական գյուղը գտնվում է Սևանա լեռների ստորոտին՝ ծովի մակարդակից 2100 մ բարձրության վրա։
Կուտականը, չնայած տարածքով ու բնակչությամբ համեմատաբար փոքր գյուղ է, մշտապես ունեցել է մեծ արոտավայրեր։ Երեխաները գնում են դպրոց, կարուձևի և վարսավիրական խմբակներ, մեծերը՝ օգտվում գյուղատնտեսության այլընտրանքային տարբերակներից։
Կուրթան բնակավայրը գտնվում է Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում: Բնակավայրը ծովի մակարդակից՝ 1260 մ բարձրության վրա է: Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով։
Բնակավայրն ապահովված է կենտրոնացված ջրամատակարարմամբ, ունի 5 ենթակայան, ամբողջությամբ գազաֆիկացաված է, բնակավայրում տեղադրված են հակակարկտային կայաններ:
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հողագործությամբ և մեղվաբուծությամբ։
Կուրիս գյուղը գտնվում է Մեղրի գետի աջ կողմում, ծովի մակարդակից 1365 մ բարձրության վրա:
Արևելյան կողմում կան սառնորակ աղբյուրներ, այդ թվում` «Կուրիս» հանքային աղբյուրը:
Գյուղում ջրի խնդիր չկա։ Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են անասնապահությունը և դաշտավարությունը:
Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից՝ 1880 մ բարձրության վրա։ Կլիման բարեխառն լեռնային է։ Կրաշեն բնակավայրում անցկացվել է 400 մետր նոր կոյուղի սուբվենցիոն ծրագրով։ Lead4Shirak ծրագրի աջակցությամբ և համայնքի ներդրումով վերակառուցվել է երտասարդական կետրոն՝ իր բոլոր հարմարություններով և գույքով։ Համայնքի միջոցներով Կրաշեն հիմնական ՊՈԱԿ-ում անցկացվել է եռաֆազ հոսանք, խմելու ջրի նոր ջրագիծ և նոր կոյուղի։
Կրասար գյուղը հիմնադրվել է 1829-1830 թվականներին։ Գյուղից 2 կմ հեռավորության վրա՝ Ախուրյան գետի Աշոցք վտակի վրա կառուցված է Կրասարի եռաթռիչք կամուրջը, որը շատ նման է Կարսի նշանավոր կամրջին:
Կրասարի եռաթռիչք կամուրջը վերանորոգման փուլում է. դրանով է անցնում հարևան Սեպասար տանող միակ ճանապարհը։ Այստեղ լուծվել է գիշերային լուսավորության, ջրի հարցը։ Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։
Կրասարը Գուսան Շահենի ծննդավայրն է:
Կրուգլայա Շիշկա գյուղը գտնվում է Մեդովկա գյուղից 3 կմ հյուսիս, Տաշիր գետի ձախ կողմում, Բոլորկոն լեռան ստորոտում: Տաշիր քաղաքից հեռու է 6 կմ։
Կրուգլայա Շիշկա գյուղի մոտ կա կապարի հանք:
Հագվին գտնվում է Ալավերդի քաղաքից 2 կմ արևելք, Դեբեդ գետի ձախ կողմում, ծովի մակարդակից 1200 մ բարձրության վրա։ Կլիման բարեխառն է, ձմեռը՝ մեղմ, ամառը՝ զով։
Գյուղի ճանապարհը ասֆալտապատ է, գյուղը գազաֆիկացված է, տեղադրված է գիշերային լուսավորության համակարգ։ Գյուղում տեղադրվել է հակակարկտային կայան։
Հագվիում մոդուլային տիպի նոր դպրոց է կառուցվել։ Ժամանակակից դպրոցը ունի համակարգչային սենյակ, ընթերցասրահ, սպորտդահլիճ և այլն։
Հալիձրը գտնվում է Որոտան գետի ձախ ափի մոտ՝ ծովի մակարդակից 1300-1350 մ բարձրության վրա։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է 62 կմ։ Մոտակա քաղաքը Գորիսն է, որից հեռու է 12 կմ դեպի հարավ-արևմուտք։
Բնակավայրն ունի բազմադարյա պատմություն և հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Այստեղ է գտնվում Հայաստանի զբոսաշրջային ամենահայտնի ուղղություններից մեկը՝ Տաթևեր ճոպանուղի-Տաթևի վանք երթուղին։
Հաղարծին գյուղը գտնվում է ՀՀ Տավուշ մարզի Դիլիջան համայնքի հյուսիս-արևելքում՝ Աղստև գետի ափին, «Դիլիջաn աղգային արգելոց»ի տարածքում։Գյուղի տարածքով են անցնում Աղստևի 3 ձախակողմյան վտակները։Ծովի մակերևույթից բարձրությունը 980-1050 մետր է։ Ունի բարեխառն, մեղմ կլիմա։
Հաղարծին գյուղի վրա է խոյանում Եղեգնասար լեռը(2670մ) , իսկ անմիջապես մոտակայքում գտնվում է հայկական ճարտարապետության մարգարիտը՝ Հաղարծնի վանական համալիրը(11-13դդ)։
Հաղարծինը տարածաշրջանի կարևոր խաչմերուկներից մեկն է, քանի որ նրա միջով են անցնում Բերդ- Իջևան- Դիլիջան- երևան, Բերդ- Իջևան- Դիլիջան- Վանաձոր մայրուղիները։
Հաղարծինը կապված է համայնքային կենտրոնի և այլ համայնքների հետ միկրոավտոբուսային երթուղիներով՝ վեցօրյա ժամանակացույցով։