Խդրանց գյուղը գտնվում է Բարգուշատի լեռնաշղթայի ճյուղերից մեկի լեռնալանջերին՝ ծովի մակարդակից 1000-1100 մ բարձրության վրա: Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 17 կմ։
Գյուղն ունի ջուր, էլեկտրականություն։ Կառավարության ու միջազգային դոնորի համագործակցության արդյունքում համայնքին մոտոբլոկներ ու խոտհնձիչներ են տրամադրվել։
Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են անասնապահությունը, դաշտավարությունը: Զբաղվում են նաև այգեգործությամբ, մեղվաբուծությամբ։
Խնածախ գյուղը գտնվում է Գորիս քաղաքից 31 կմ հեռավորության վրա`ծովի մակարդակից 1380 մետր բարձրության վրա։ Գյուղում կան բուժկետ, ապաստարաններ։ Բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։
Խնածախ բնակավայրում սուբվենցիոն ծրագրով երեխաների համար լողավազան է կառուցվել։ Այստեղ կկառուցվի նաև շվաքարան, բնակավայրի հացահատիկահավաք։ Խնածախ գյուղում լուծում է ստացել մշտական խմելու ջրի ապահովման խնդիրը: Գյուղը 24 ժամ մշտական խմելու ջուր կունենա:
Խնկոյան բնակավայրը գտնվում է հանրապետության հյուսիսարևմտյան մասում՝ Բազումի և Փամբակի լեռնաշղթաների հատման տեղում, Գյումրի-Վանաձոր մայրուղուց 2 կմ հեռավորության վրա։ Ծովի մակերևույթից բարձր է 1826 մ:
Կլիման բարեխառն է՝ ամռանը մեղմ և զով, առավելագույն ջերմաստիճանը հասնում է 27 Cо, ձմեռը ցրտաշունչ է, բրքառատ ու երկարատև՝ շուրջ 5 ամիս տևողությամբ:
Խնձորեսկը գտնվում է մարզկենտրոնից 82 կմ հեռավորության, ծովի մակարդակից 1580 մ բարձրության վրա։ Հարուստ է բազում տեսարժան վայրերով։ Հայտնի է Կախովի կամուրջը, որը միացնում է Կիրճի երկու ափերը։
Գյուղը ոռոգման ջրի խնդիր չունի։ Խնձորեսկում հիմնանորոգվել է կենտրոնական հրապարակը, ասֆալտապատվել են հարակից տարածքներն ու բնակավայր մտնող հիմնական ճանապարհը։ Բարեկարգվում է նաև Խնձորեսկից դեպի Ներքին Խնձորեսկ տանող կարևոր նշանակության 8 կմ ճանապարհը։ Լուծված է գյուղի լուսավորության հարցը, ջրի խնդիրը։
Ավարտվել են բնակավայրի մանկապարտեզի նորոգման աշխատանքները։ Փոքրիկները հնարավորություն կունենան հաճախել հարմարավետ և ժամանակակից պայմաններով ապահովված մանկապարտեզ: Արդիականացվել է մանկապարտեզի ամբողջ գույքը։
Խնձորուտը գտնվում է Վայոց Ձորի հարավ-արևմտյան հատվածում, մարզկենտրոնից 45 կմ հարավ-արևելք։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, այգեգործությամբ և ծխախոտագործությամբ։
Ճանապարհները մեծ մասամբ ասֆալտապատված են։ Բնակավայրը գազաֆիկացված է, ապահովված է արտաքին լուսավորությամբ։ Բնակավայրում կապի և հեռահաղորդակցության խնդիր չկա, մասնակիորեն ապահովված է ոռոգման և խմելու ջրերով։ Նախադպրոցական տարիքի երեխաները հաճախում են Զառիթափում գտնվող մանկապարտեզ։
Խոզնավարը գտնվում է մարզկենտրոնից 100 կմ հեռավորության վրա: Բարձրությունը ծովի մակարդակից՝ 1600 մ։
Դեպի Խոզնավար գնացող ճանապարհը նորոգված է։ Խոզնավարում նոր նախակրթարան են կառուցել, վերանորոգվել է խմելու ջրի ներքին ցանցը։
Գտնվում է Որոտան գետի ձախ կողմում՝ սարավանդի վրա, ծովի մակարդակից 1470 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից կազմում է մոտ 69 կմ։ Գյուղը Սյունիքի հնագույն բնակավայրերից է, այն Տաթև զբոսաշրջային կենտրոնի մեջ ներառված գյուղերից է:
Խոտ գյուղում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։ Ընթացքի մեջ են Խոտ-Որոտան ճանապարհի վերակառուցման աշխատանքները։ Հին Խոտի տարածքում խոշոր զբոսաշրջային կենտրոն կկառուցվի։
Խորձորը գտնվում է Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից մոտ 5 կմ դեպի հյուսիս-արևելք՝ բարձր ձորալանջին, ծովի մակարդակից մոտ 750 մ բարձրության վրա։ Գյուղն ունի ջուր, էլեկտրականություն։
Ծաթեր բնակավայրը տեղակայված է Դեբեդ գետի բարձրադիր ձախ ափին՝ սարալանջի վրա։ Գտնվում է ծովի մակերևույթից 1200մ բարձրության վրա։ Ալավերդի քաղաքից հեռու է 22 կմ։ Գյուղի կլիման մերձարևադարձային է՝ չափավոր շոգ ամառներով, մեղմ ձմեռներով։
Ծակքար բնակավայրը տեղակայված է Սևանա լճից հարավ-արևմուտք, Ծակքար գետի ստորին հոսանքի շրջանում, մարզկենտրոնից 25 կմ հարավ-արևելք։ Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 2000 մետր միջին բարձրության վրա։
Գյուղի գլխավոր փողոցներն ասֆալտապատ են, առկա է գիշերային լոըսավորության համակարգ։
Ծաղկաբեր բնակավայրը տեղակայված է Սպիտակ համայնքից 25կմ դեպի հարավ-արևմուտք։ Ծովի մակարդակից բարձր է 1750մ: Բնակավայրի կլիման խիստ փոփոխական է՝ ձմռանը ցրտաշունչ և ձնառատ, ամռանը՝ տապ։ Բնակիչությունը զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ:
Մայրուղուց մինչև բնակավայր տանող ճանապարհը ասֆալտապատ է, ամբողջությամբ անցկացված է գիշերային լուսավորության ցանց:
Ծաղկահովիտ բնակավայրը տեղակայված է Արագած լեռան հյուսիսային ստորոտին, Ծաղկահովիտ գետի ափին։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2100 մ։
Գյուղը գազաֆիկացված է։