Բնակավայրը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում, մարզկենտրոնից՝ 59 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1570 մ։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Հացավանը գտնվում է Սյունիքի մարզում՝ Որոտանի ավազանի Զոհաջուր գետի ձախ ափին, ծովի մակարդակից 1775 մ բարձրության վրա։ Շեն գյուղ է, հողը բերրի է, ջրի խնդիր չկա։
Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, կերային կուլտուրաների, ծխախոտի մշակությամբ և անասնապահությամբ։
Հացիկ բնակավայրը տեղակայված է ծովի մակերևույթից 880 մ բարձրության վրա։ Կլիման չոր ցամաքային է:
Գյուղի փողոցները բարեկարգ են, ունեն լուսավորության համակարգ։
Բնակավայրը գտնվում է Շիրակի դաշտում՝ 1650 մետր բացարձակ բարձրության վրա, Գյումրի-Վանաձոր երկաթուղու վրա։
Կլիման բարեխառն լեռնային է։ Գյուղի տարածքում կան սև տուֆի և ածխի որոշ պաշարներ։ Աշխարհագրական դիրքը լեռնային է, կլիման՝ բարեխառն։ Հացիկ համայնքի տարածքով է անցնում Շիր կանալը, որի շնորհիվ կա ոռոգման համակարգ և Հացիկին պատկանող վարելահողերը ամբողջովին ոռոգվող են։
Հերհերը գտնվում է մարզկենտրոնից 32 կմ հեռավորության վրա, Արփա գետի աջակողմյան վտակ Հերհեր գետի միջին հոսանքի աջ կողմում: Ծովի մակարդակից համայնքի բարձրությունը 1500-1750 մ է, գյուղամիջյան հրապարակում՝ 1650մ:
Գյուղն ապահովված է ոռոգման, խմելու ջրերով, էլեկտրամատակարարմամբ։ Մասամբ գազաֆիկացված է։ Լուծվել է արտաքին լուսավորության հարցը։ Հիմնանորոգվել է Հերհեր – Կարմրաշեն միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ 8.7 կմ հատվածը:
Բուսական աշխարհը հարուստ է: Գյուղի տարածքն աչքի է ընկնում դեղաբույսերի, բուժիչ խոտաբույսերի հարուստ պաշարով, hողի վերին շերտերը բերրի են: Կենդանատեսակները ևս բազմազան են։ Հերհերը շեն գյուղ է, բնակավայրում կապի և հեռահաղորդակցության խնդիր չկա։
Գյուղն ունի հարուստ բնություն, գյուղի տարածքով է հոսում Արատես գետը։ Հերմոնով է անցնում Եղեգնաձոր-Վարդահովիտ, Եղեգնաձոր-Գողթանիկ ճանապարհները:
Ճանապարհը բարեկարգված է, փողոցը լուսավորվում է, խմելու ու ոռոգման ջրի խնդիր չկա, ապահովված է էլեկտրամատակարարմամբ։ Կլիման նպաստավոր է այգեգործության, հացահատիկային, կերային մշակաբույսերի աճեցման համար։
Եղեգիսում հիմնված նորակառույց դպրոցում կկարողանան սովորել նաեւ Հերմոնի երեխաները: Կառավարությունը անվճար կապահովի երեխաների փոխադրումը։
Հնաբերդ բնակավայրը տեղակայված է Ապարան քաղաքից 15 կմ արեւմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 2150 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է:
Հոբարձի բնակավայրը գտնվում է Գյուլագարակ համայնքում, Ստեփանավան քաղաքից 13 կմ հարավ-արևելք: Բնակավայի հեռավորությունը համայնքի կենտրոնից 2 կմ է, մայրաքաղաքից՝ 131 կմ, մարզկենտրոն Վանաձորից՝ 31 կմ: Ծովի մակարդակից բարձր է 1345 մ:
Բնակավայրը ապահովված է շուրջօրյա ջրամատակարմամբ, էլեկտրմատակարարմամբ և գազաֆիկացված է: Բնակավայրում կան ջերմատնային տնտեսություններ, որոնք հիմնականում զբաղվում են ծաղիկների և ազնվամորու մշակությամբ:
Բնակավայրը ծովի մակերևույթից բարձր է 1800 մետր։ Ապահովված է խմելու ջուրը։ Համայնքի բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ՝ աճեցնելով հացահատիկային մշակաբույսեր։ Հողմիկ բնակավայրում սուբվենցիոն ծրագրով իրականացվել է մշակույթի տան վերանորոգումը և բնակավայրի լուսավորությունը։
Բնակավայրը գտնվում է հարթավայրում` ծովի մակարդակից 1550 մ բարձրության վրա՝ Մանթաշ գետի ձախ և աջ ափին: Կլիման բարեխառն է: Ունի բազալտի պաշարներ։
Հոռոմն ունի հիմնանորոգված միջնակարգ դպրոց, բուժկետ։ Արթիկ քաղաքին և մարզկենտրոնին կապող բոլոր ճանապարհները ասֆալտապատ են և բարեկարգ, ենթակառուցվածքները հեշտ հասանելի։
Բնակավայրը գտնվում է Փամբակի լեռնաշղթայի արևմտյան լանջին՝ ծովի մակարդակից 1643 մետր բարձրության վրա։ Գյուղը սահմանակից է Կառնուտ, Բասեն, Ջրառատ բնակավայրերին։ Կլիման բարեխառն լեռնային է։ Վերջին տարիներին Հովիտ գյուղում իրականացվել են ենթակառուցվածքային բարելավման ծրագրեր։
Հովնանաձոր բնակավայրը գտնվում է Լոռի Բերդ համայնքում: Բնակավայրը տեղակայված է Ստեփանավան քաղաքից 10կմ հյուսիս-արևելք։ Մարզկենտրոն Վանաձոր քաղաքից հեռու է 39 կմ, Երևանից՝ 138կմ: Ծովի մակարդակից բարձր է 1440 մ: