Բնակավայրեր

Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում նախատեսված են բնակավայրեր, որտեղ տեղահանված անձանց տրամադրվող աջակցության չափն ավելի շատ է, քան ՀՀ մյուս բնակավայրերում։ Կից ներկայացված են այդ բնակավայրերը

Արտոնյալ աջակցությամբ բնակավայրերի ցանկ

Մարզ
Սյունիք
Համայնք
Սիսիան
Բնակավայր
Լծեն
Ուս. հաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 49
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Լծեն գյուղը գտնվում է Որոտան գետի աջ կողմում՝ ծովի մակարդակից մոտ 1560 մ բարձրության վրա։ Սիսիան քաղաքից հեռու է մոտ 12 կմ դեպի հարավ-արևելք։ Որոշ ժամանակաշրջան հայտնի է եղել նաև Լիզին անունով: 

Լծենում փոխարինվել է ինչպես խմելու, այնպես էլ ոռոգման ջրի ջրագիծը։ Տևական աշխատանքներից հետո ամբողջությամբ վերականգնվել է ջրամատակարարումը: Լծեն-Տաթև տեղական նշանակության ավտոճանապարհի վերակառուցման և Լծեն-Շամբ ճանապարհի 6,15 կմ հատվածի շինարարության աշխատանքներն ավարտվել են: Վաղատինի նորակառույց կրթահամալիր են հաճախում նաև Լծենի աշակերտները: Կառավարությունը անվճար ապահովում է երեխաների փոխադրումը։

Մարզ
Գեղարքունիք
Համայնք
Սևան
Բնակավայր
Լճաշեն
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 4969
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Լճաշեն բնակավայրը տեղակայաված է Գեղամա և Փամբակի լեռնաշղթաների գոգավորությունում, Սևանա լճի հյուսիս-արևմտյան ափին։

Մարզ
Գեղարքունիք
Համայնք
Վարդենիս
Բնակավայր
Լճավան
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 578
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Լճավան գյուղը գտնվում է մարզկենտրոն Գավառից 65 կմ հարավ-արևելք, ծովի մակարդակից 2040 մետր բարձրության վրա։ 

Գազաֆիկացված է, առկա է գիշերային լուսավորություն ու ջրամատակարարում։

Մարզ
Գեղարքունիք
Համայնք
Գավառ
Բնակավայր
Լճափ
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 982
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Լճափ գյուղը գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում։ 

Մարզ
Տավուշ
Համայնք
Նոյեմբերյան
Բնակավայր
Լճկաձոր
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 454
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Լճկաձորը գտնվում է Նոյեմբերյան քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք, ՀՀ պետական սահմանից 3.5 կմ հեռու, ծովի մակարդակից 725 մ բարձրության վրա։  

Կլիման մեղմ է, ձմեռներն անցնում ենանսառնամանիք, մշտական ձյունածածկույթը երկար չի մնում, հունվարյան միջին ջերմաստիճանը մոտ է 0 C-ին։ Գարունը բուռն է ու անձրևային։ Ամառները տևական են ու շոգ, հուլիսյան միջին ջերմաստիճանը 25 C է։ Աշունները մեղմ են ու տևական։ 

Բնակավայրը գազաֆիկացված է, ապահովված է խմելու և ոռոգման ջրով։ Ճանապարհների վիճակը՝ բարվոք։

Մարզ
Լոռի
Համայնք
Լոռի Բերդ
Բնակավայր
Լոռի Բերդ
Ուս. հաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 451
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Լոռի Բերդ բնակավայրը տեղակայված է Ստեփանավան քաղաքից 2 կմ դեպի հյուսիս-արևելք։ Ծովի մակարդակից բարձր է 1375 մ: Բնակավայրը գտնվում է Լոռու մարզի Ձորագետ և Ուռուտ գետերի միջնահատվածում։ Բնակավայրի կլիման վերջին տարիներին խիստ փոփոխվել է։ Նախկին ձյունառատ ձմռան փոխարեն ներկայումս շատ քիչ ձյուն է տեղում, գարունը ցուրտ է, ամառը՝ զով, իսկ աշունը տաք և անձրևային։

Ստեփանավան քաղաքից մինչև բնակավայր տանող ճանապարհը ասֆալտապատ է, ամբողջությամբ անցկացված է գիշերային լուսավորության ցանց:

Մարզ
Սյունիք
Համայնք
Սիսիան
Բնակավայր
Լոր
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 206
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Լոր գյուղը գտնվում է Լորաձոր գետի ձախ ափին՝ ծովի մակարդակից 1630-1660 մետր բարձրության վրա։ Սիսիան քաղաքից հեռու է մոտ 13 կմ դեպի հարավ-արևելք։ Գյուղը հիշատակվում է միջին դարերից։

Գյուղամիջյան ճանապարհները  բարեկարգ են, ասֆալտապատ։ Գյուղում կա ՀԷԿ։ Գյուղի Սուրբ Հովհաննես հայտնի եկեղեցու հարևանությամբ հոսում է «կծու ջուր» բնական գազավորումով հանքային ջուրը։ Սյունիքի մարզի Դարբաս‚ Գետաթաղ‚ Լոր‚ Շենաթաղ համայնքներով անցնող շուրջ 13.7 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվել է «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի» շրջանակում։

Մարզ
Շիրակ
Համայնք
Ամասիա
Բնակավայր
Լորասար
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Լորասարը գտնվում է Ծաղկուտ գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտք, Արփի լճի հյուսիսային կողմում։

Բնակավայրում մշտական բնակչություն առկա չէ։

 




Մարզ
Լոռի
Համայնք
Թումանյան
Բնակավայր
Լորուտ
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 805
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Լորուտ բնակավայրը գտնվում է Մարց գետի աջափնյա լանջին, Ալավերդի քաղաքից մոտ 20կմ հարավ-արևելք, բլուրների վրա, անտառապատ գեղատեսիլ վայրում: Գյուղը տեղակայված է Ալավերդի քաղաքից՝ 38 կմ, համայնքի կենտրոնից՝ 21 կմ: Գյուղի բարձրությունը ծովի մակերևույթից 1500 մետր է: Բնակավայրը սահմանակից է Մարց, Շամուտ ու Ահնիձոր գյուղերին: Գյուղի կլիման համեմատաբար մեղմ է: Ագրոկլիմայական տեսակետից գյուղն ընկած է մասնակի ոռոգման գոտում։ Բնական լանդշաֆտները լեռնանտառներ են:

Մարզ
Արմավիր
Համայնք
Արմավիր
Բնակավայր
Լուկաշին
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 2798
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Լուկաշին բնակավայրը տեղակայված է ծովի մակերևույթից 900 մ բարձրության վրա։ Բնակավայրի հեռավորությունը մայրաքաղաք Երևանից հեռու է 50 կմ, մարզկենտրոնից 5 կմ։ Բնակիչները հիմնականում  զբաղվում  են հողագործությամբ։  Լուկաշին գյուղը սահմանակից է Նորավան և Խանջյան գյուղերին։

Բնակավայրը գազաֆիկացված է, փողոցները բարեկարգ են, ունեն լուսավորության համակարգ։

Մարզ
Շիրակ
Համայնք
Արթիկ
Բնակավայր
Լուսակերտ
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 649
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1540 մ բարձրության վրա, աշխարհագրական դիրքը լեռնային է։ 

Լուսակերտն ունի միջնակարգ դպրոց, բուժկետ։ Արթիկ քաղաքին և մարզկենտրոնին կապող բոլոր ճանապարհները ասֆալտապատ են և բարեկարգ, ենթակառուցվածքները հեշտ հասանելի։

Մարզ
Արագածոտն
Համայնք
Թալին
Բնակավայր
Լուսակն
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 273
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բնակավայրը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում, մարզկենտրոնից՝ 61 կմ հարավ-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1120 մ։ Գյուղը հիմնադրվել է 1983 թվականին 3-րդ սովխոզ անվանումով։ Լուսակն է վերանվանվել 1993 թվականին։

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։