Բնակավայրեր

Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում նախատեսված են բնակավայրեր, որտեղ տեղահանված անձանց տրամադրվող աջակցության չափն ավելի շատ է, քան ՀՀ մյուս բնակավայրերում։ Կից ներկայացված են այդ բնակավայրերը

Արտոնյալ աջակցությամբ բնակավայրերի ցանկ

Մարզ
Արագածոտն
Համայնք
Թալին
Բնակավայր
Լուսակն
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 209
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Լուսակն գյուղը գտնվում է մարզկենտրոնից՝ 61 կմ հարավ-արևմուտք, ծովի մակարդակից 1120 մ բարձրության վրա։ 

Լուսակնում մոդուլային դպրոց է կառուցվում՝ նախակրթարանով։ Նոր դպրոցը կառուցվելու է գյուղի կենտրոնական հատվածում: Նորակառույց դպրոցում առկա կլինեն անհրաժեշտ բոլոր պայմանները՝ հարմարավետ դասասենյակներ, առարկայական լաբորատորիաներ, մարզադահլիճ, հանդիսությունների դահլիճ, բացօթյա սպորտհրապարակ: Կտեղադրվեն նաև արևային կայաններ: 

Կառավարությունը նախատեսում է լուծել գազամատակարարման հարցը։ Առկա է 22 հա ինտենսիվ այգի, չրանոց 72 քմ։ Առկա է խմելու ջրի ցանց, ոռոգման համակարգ։

Մարզ
Գեղարքունիք
Համայնք
Վարդենիս
Բնակավայր
Լուսակունք
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 1545
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Լուսակունք գյուղը գտնվում է մարզկենտրոն Գավառից 76 կմ հարավ-արևելք, ծովի մակարդակից 1820 մ բարձրության վրա։ Գյուղը հիմնադրվել է 1828 թ.։

Գյուղը գազաֆիկացված է։ Կառուցվել է ոռոգման ջրատար ցանց։ Լուսակունք բնակավայրի տեղադիրքը նպաստավոր է մեղվաբուծությամբ զբաղվելու համար։

 

Մարզ
Տավուշ
Համայնք
Իջևան
Բնակավայր
Լուսահովիտ
Ուս. հաստատություններ 2
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 319
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Լուսահովիտը  գտնվում  է ՀՀ հյուսիս-արևելյան մասում, բարձրադիր լեռնային է, ծովի մակարդակից բարձր է 800 մ։ Անտառային տարածք է, խոնավ, ամռանը միջին ջերմաստիճանը +28 C է, ձմռանը՝ 0-+3 C։

Գյուղը գազաֆիկացված է, ճանապարհների վիճակը բավարար է։ Համայնքն աչքի է ընկնում սառնորակ աղբյուրներով։

Մարզ
Տավուշ
Համայնք
Իջևան
Բնակավայր
Լուսաձոր
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 657
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Լուսաձոր գյուղը գտնվում է Մթնաձոր գետի ստորին հոսանքի շրջանում, մարզկենտրոնից 6 կմ հյուսիս։ 

Հարուստ է ջրային պաշարներով: Գյուղի ներքևի տարածքով հոսում է Աղստև գետը, իսկ միջով՝ Լուսաձոր գետը: Լուսաձոր գյուղի շրջակայքը անտառապատ է, կլիման՝  բարեխառն:

Գազաֆիկացված է, գործում են ներհամայնքային երթուղիներ, ջերմոցներ են կառուցվում։ Ներկայումս ընթանում են նոր դպրոցի և մանկապարտեզի շինարարական աշխատանքներ։

Մարզ
Լոռի
Համայնք
Սպիտակ
Բնակավայր
Լուսաղբյուր
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 917
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Լուսաղբյուր գյուղը գտնվում է Փամբակ հովտի արևմտյան ծայրամասում, Մարալ-Դաղ լեռան ստորոտին: Գյուղը գտնվում է Վանաձոր-Գյումրի մայրուղու վրա, ծովի մակարդակից 1850-1900մ բարձրության վրա: Գյուղով են անցնում Թբիլիսի-Գյումրի երկաթուղին և ավտոճանապարհը:

Լուսաղբյուրը շրջապատված է սարերով, որի լանջերից բխող բնական աղբյուրներից հոսում է բնակավայրի խմելու ջուրը:

Մարզ
Շիրակ
Համայնք
Անի
Բնակավայր
Լուսաղբյուր
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 300
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Լուսաղբյուրը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմտյան մասում, ծովի մակարդակից 1470 մ բարձրության վրա: Համայնքի տարածքով է անցնում Երևան–Թբիլիսի երկաթգիծը և Գյումրի-Արմավիր ավտոճանապարհը: 

Համայնքը գազաֆիկացված է, ճանապարհները՝ բարեկարգված։ Լուսաղբյուր համայնքը հարևան համայնքների, նախկին շրջկենտրոնի և մարզկենտրոնի հետ կապող տրանսպորտի վիճակը լավ է։ 

Գյուղի դպրոցում «Արմաթ»-ի ռոբոտաշինության դասընթացներ են կազմակերպվում։

Մարզ
Արարատ
Համայնք
Վեդի
Բնակավայր
Լուսառատ
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 2798
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Լուսառատ բնակավայրը  գտնվում է  Արարատի  մարզի  վարչական  տարածքում  մարզի  հարավ արևմտյան  հատվածում, ծովի  մակերևույթից  815  մ  բարձրության  վրա:

Լուսառատը ամբողջովին լուսավորված է, գազաֆիկացված, ընթացքի մեջ է ոռոգման համակարգի նորոգման ծրագիրը։ 

Լուսառատում զարգացած է խաղողագործությունը. գույղը խաղողի մթերման քանակությամբ ՀՀ-ում առաջատար գյուղն է։ 

Մարզ
Արմավիր
Համայնք
Արմավիր
Բնակավայր
Խանջյան
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 2179
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Խանջյան բնակավայրը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում՝ ծովի մակարդակից 880 մ բարձրության վրա։ Կլիման  չոր, խիստ ցամաքային է։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ 

Գյուղի փողոցները բարեկարգ են, ունեն լուսավորության համակարգ։ Վերականգնվել է գյուղի կենտրոնում գտնվող զբոսայգին, որը յուրահատուկ ժամանացի կենտրոն է դարձել ոչ միայն գյուղի բնակիչների, այլև գյուղ ժամանող հյուրերի համար: Ստեղծվել է ամռանը բացօթյա կինոդիտումների հնարավորություն, կառուցվել է վոլեյբոլի և բասկետբոլի դաշտ:

Մարզ
Տավուշ
Համայնք
Իջևան
Բնակավայր
Խաշթառակ
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 1802
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Խաշթառակ գյուղը գտնվում է Իջևանից 4 կմ հյուսիս-արևելք՝ Աղստև գետի աջ ափին։ Վերանորոգված է գյուղի ոռոգման ցանցը։ Գյուղում տեղադրվել են արևային էներգիայի ջրատաքացուցիչներ։ Գազաֆիկացված է։

Կառավարության աջակցությամբ նոր մանկապարտեզ է կառուցվել։ Խաշթառակում իրականացվում է «Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման» ծրագիրը։

Մարզ
Գեղարքունիք
Համայնք
Վարդենիս
Բնակավայր
Խաչաղբյուր
Ուս. հաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 1212
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Գտնվում է Սևանի ավազանի հարավ արևելյան մասում, Վարդենիս համայնքից 4 կմ հեռավորության, ծովի մակարդակից 1950 մետր բարձրության վրա:

Գյուղը գազաֆիկացված է։ Խաչաղբյուրում նոր ոռոգման ցանց է կառուցվել, որը կենսական նշանակություն ունի։ 
Բնակավայրում բարենպաստ պայմաններ են անասնապահության, գյուղատնտեսության զարգացման համար:

Մարզ
Տավուշ
Համայնք
Դիլիջան
Բնակավայր
Խաչարձան
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 404
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Խաչարձանը ոչ մեծ, բարձր լեռնային գյուղ է ՀՀ Տավուշ մարզի Դիլիջան համայնքի հյուսիս-արևելքում՝ տեղակայված Խաչարձանի գետաբերանում: Գտնվում է ծովի մակերևույթից 1050 մ բարձրության վրա և առանձնանում է լեռնային ու մարգագետնային գեղատեսիլ բնապատկերներով: Գտնվում է բարեխառն կլիմայական գոտում:

Խաչարձանը կապված է համայնքային կենտրոնի և այլ համայնքների հետ միկրոավտոբուսային երթուղիներով։

Մարզ
Վայոց ձոր
Համայնք
Արենի
Բնակավայր
Խաչիկ
Մանկապարտեզներ 2
Ուս. հաստատություններ 2
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 1011
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Խաչիկ գյուղը գտնվում է Վայոց Ձորի մարզի Արենի համայնքում, Եղեգնաձոր քաղաքից 37 կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից բարձր է 1850 մ։ Գյուղի աշխարհագրական տեղադրությունը և կլիման բարենպաստ են պտղաբուծության համար, հողային ռեսուրսները լավն են։ 

Գյուղում կա բջջային կապ և ինտերնետ, այն գազաֆիկացված է, ապահովված է խմելու և ոռոգման ջրերով, գործում են խմելու ջրի երեք հիմնական ջրագծերը և ներքին ցանցը, բարեկարգվում է ջրամբարը։ Սուբվենցիոն ծրագրով տրամադրվել է գյուխտեխնիկա:

Բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։ Մեկնարկել է համայնքային զարգացման կրթամշակութային ծրագիր, որի շրջանակում ուսուցանվում են արվեստի մի քանի ճյուղեր՝ ասեղնագործություն, կավագործություն։