Լեռնահովիտ բնակավայրը գտնվում է Տաշիր քաղաքից է 10 կմ հյուսիս-արևելք: Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1650 մ։ Գյուղի կլիման բարեխառն է, ձմեռը՝ երկարատև ու ցրտաշունչ, ամառը` զով:
Բնակավայրը գազաֆիկացված է և էլեկտրաֆիկացված։
Լեռնաձորը կառուցվել է 1958 թ. նախկին գյուղից 2 կմ հարավ-արևելք, նախկին Դիլլար-Տիրնիկ գյուղատեղիում։
Լեռնաձորում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։ Նաև պուրակ է կառուցվել։ Նախատեսվում է Լեռնաձոր – Փուխրուտ – Կաթնառատ ներհամայնքային ճանապարհի հիմնանորոգում։
Լեռնանսիտ բնակավայրը իր տարածաշրջանի ամենամեծ գյուղերից մեկն է, ունի ավելի քան 550 տնային տնտեսություն, 3719 հա հողատարածք: Լեռնանիստը համարվում է բարձրլեռնային բնակավայր՝ բնորոշ փոփոխական բնակլիմայական պայմաններով։
Բնակավայրը գազաֆիկացված է։ Գյուղի փողոցները բարեկարգ են, ունեն գիշերային լուսավորության համակարգ։
Լեռնանցք բնակավայրը գտնվում է Փամբակի լեռնաշղթայի հյուսիսային թեքության ճյուղավորություններից մեկի հովտում, Սպիտակ քաղաքից 2 կմ հեռավորության վրա։
Լեռնանցքի կլիման բարեխառն է։
Լեռնապատ բնակավայրը գտնվում է Փամբակի լեռնաշղթայի լանջին, Վանաձոր- Երևան մայրուղուց 2 կմ արևմուտք , Վանաձոր-Սպիտակ մայրուղու 8-րդ կմ-ից ձախ` 2կմ հեռու: Բնակավայրը գտնվում է մարզի կենտրոնական մասում մարզկենտրոնին մոտ, հանրապետական նշանակության ավտոճանապարհին մոտ: Համայնքի կենտրոնով հոսում է Լեռնաջուր գետը:
Գյուղի գլխավոր ճանապարհները ասֆալտապատված են, բոլոր փողոցները բարեկարգ են և առկա է գիշերային լուսավորություն, գյուղը գազաֆիկացված է, ապահոված է շուրջօրյա ջրամատակարարմամբ:
Լեռնապար բնակավայրը տեղադրված է Փամբակի լեռնաշղթայի հարավահայաց լանջին, կանաչապատ հարթավայրում`ծովի մակարդակից 2140 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է:
Լեռնաջուր համայնքը գտնվում է հանրապետության հյուսիսային մասում, ծովի մակերևույթից 1650-1730մ բարձրության վրա, Սանամ-Սյուրիցան և Փամբակ լեռնաշղթաների միջև, Վանաձոր-Սպիտակ միջպետական ճանապարհից 10կմ հեռավորության վրա, մարզկենտրոնից 25կմ դեպի հարավ-արևմուտք, սահմանակից է Լեռնապատ համայնքին: Համայնքի միջով հոսում է Լեռնաջուր գետը: Կլիման բարեխառն է։
Բնակավայրն իր կազմում ներառում է նաև Ծաղկոց, Գուշար, Ժամատուն գյուղերը։
Լեռնավան բնակավայրը գտնվում է Սպիտակ քաղաքից 12 կմ հեռավորության վրա։ Ծովի մակարդակից բարձր է 1725 մ:
Բնակավայրի կլիման վերջին տարիներին խիստ փոփոխվել է։ Նախկին ձյունառատ ձմռան փոխարեն ներկայումս շատ քիչ ձյուն է տեղում, գարունը ցուրտ է, ամառը՝ զով, իսկ աշունը տաք և անձրևային։
Բնակավայրը գտնվում է Շիրակի լեռների հարավային փեշերին։ Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, հաստատուն ձնածածկույթով։ Բնակավայրը ծովի մակարդակից բարձր է 1830 մ: Լեռնուտում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է մանկապարտեզի շենքը/ ակումբի շենք/, ավելացել են ցերեկային լուսավորության կետերը: Լեռնուտում ներկայիս մանկապարտեզի շենքը ծառայում է որպես դպրոց, գյուղապետարան, բուժկետ, այն ունի բոլոր հարմարությունները։
Լերմոնտովո գյուղը գտնվում է Հայաստանի Լոռու մարզի Գուգարքի շրջանի ամենացուրտ գոտում 1810կմ ծովի մակերեսից բարձրության վրա, Աղստև գետի ձախ կողմում:
Գյուղը գազաֆիկացված է, անցկացված է լուսավորության ցանց։
Լիճք բնկավայրը տեղակայված է Սևան լճից հարավ-արևմուտք, Մարտունի – Գավառ ավտոմայրուղու հարևանությամբ, համայնքի կենտրոնից 7 կմ արևելք: Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1940 մ բարձրության վրա:
Ներհամայնքային ճանապարհները բարեկարգ են։ Անցկացված է լուսավորության համակարգ։
Լիճք գյուղը գտնվում է մարզկենտրոն Կապանից 53 կմ հեռավորության, ծովի մակարդակից՝ 1780 մ բարձրության վրա։
Բարեկարգվել է Լիճք-Տաշտուն ճանապարհահատվածը։ Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են անասնապահությունը և դաշտավարությունը: Գյուղատնտեսությամբ զբաղվում է 49 գյուղացիական տնտեսություն: