Հաղթանակ համայնքը գտնվում է Նոյեմբերյան քաղաքից մոտ 8 կմ հյուսիս-արևմուտք` Դեբեդ գետի աջափնյակում, ՀՀ պետական սահմանից 3.5 կմ հեռավորության, ծովի մակարդակից 600 մ բարձրության վրա։
Կլիման չոր մերձարևադարձային է։ Ձմեռը կարճատև է ու մեղմ, գարունը կարճատև է, անձրևային։ Հողերը բերրի են։ Հայտնի է իր բերրի այգիներով։ Գյուղացիները բերքն իրացնում են նաև Երևան-Թբիլիսի ավտոճանապարհին։
Գազաֆիկացված է, ճանապարհների վիճակը՝ բարվոք։ Կառավարության աջակցությամբ նոր մանկապարտեզ է կառուցվել։
Հաղպատ գյուղը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելյան տարածքում։ Հաղպատը ծովի մակերևույթից բարձր է 950-1050 մետր: Տեղակայված է Ալավերդի համայնքից 12 կմ հեռավորության վրա: Գյուղի տարածքով է անցնում պետական Մ-6 մայրուղին:
Բնակավայրը գազաֆիկացված է, ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ, լուսավորված են գրեթե բոլոր փողոցները, ունի բարեկարգ և ասֆալտապատված ճանապարհ, գործում է կանոնավոր աղբահանություն:
Հայկաձոր գյուղը գտնվում է Մարալիկի տարածաշրջանում, Մարալիկ քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք, Ախուրյան գետի, Գյումրի-Երևան ավտոմայրուղու ձախ կողմում, հարթավայրում` ծովի մակարդակից 1450 մ բարձրության վրա:
Բնակավայրը գազաֆիկացված է։ Գյուղի շրջակայքում կան սև և սպիտակավուն տուֆի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն։ Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։
Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Զբաղվում են նաև խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ։
Բնակավայրը գտնվում է հարթավայրում: Կլիման բարեխառն է։
Հայկասարն ունի միջնակարգ դպրոց, բուժկետ։ Արթիկ քաղաքին և մարզկենտրոնին կապող բոլոր ճանապարհները ասֆալտապատ են և բարեկարգ, ենթակառուցվածքները հեշտ հասանելի։
Բնակավայրը գտնվում է Ախուրյան գետի աջ կողմում։ Բարձրությունը ծովի մակերևույթից 1550 մ է։ Կլիման բարեխառն լեռնային է։ Հայկավան ունի շուրջօրյա ջրամատակարարում, նախորդ տարի խմելու ջրի ողջ ջրագիծը փոխարինվել է նորով։ Գյուղում շուրջ 9 տարի գործում է մանկապարտեզ: Այն ունի բոլոր հարմարությունները:
Հայրավանք գյուղը գտվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում՝ Սևանա լճի արևմտյան ափին։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1940 մ բարձրության վրա։
Բնակավայրը տեղադրված է հարթավայրում՝ ծովի մակարդակից 1600մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է։
Հայրենյացն ունի միջնակարգ դպրոց, բուժկետ, կապի հանգույց։ Արթիկ քաղաքին և մարզկենտրոնին կապող բոլոր ճանապարհները ասֆալտապատ են և բարեկարգ, ենթակառուցվածքները հեշտ հասանելի։
Բնակավայրը գտնվում է ծովի մակարդակից 1850-1900 մ բարձրության վրա՝ Արագածի արևմտյան լանջին: Կլիման բարեխառն լեռնային է։ Գյուղում կան հանքարդյունահանման համար պիտանի տուֆ քարի, ավազի տարբեր տեսակների պաշարներ։
Հառիճն ունի միջնակարգ դպրոց, բուժկետ։ Արթիկ քաղաքին և մարզկենտրոնին կապող բոլոր ճանապարհները ասֆալտապատ են և բարեկարգ, ենթակառուցվածքները՝ հեշտ հասանելի։
Հարթագյուղ բնակավայրը տեղակայված է Սպիտակ քաղաքից 25 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ Փամբակի հովտի արևմտյան հատվածում Փամբակ լեռնաշղթայի ստորոտին։ Ծովի մակարդակից բարձր է 1711-1729 մ:
Բնակավայրի կլիման վերջին տարիներին խիստ փոփոխվել է։ Նախկին ձյունառատ ձմռան փոխարեն ներկայումս շատ քիչ ձյուն է տեղում, գարունը ցուրտ է, ամառը՝ զով, իսկ աշունը տաք և անձրևային։
Սպիտակ քաղաքից մինչև բնակավայր տանող ճանապարհը ասֆալտապատ է, ամբողջությամբ անցկացված է գիշերային լուսավորության ցանց:
Բնակավայրը գտնվում է Աշոցք գյուղից 5-6 կմ հարավ-արևելք, ծովի մակարդակից 2030 մ բարձրության վրա: Գյուղի արոտավայրերը ջրարբիացվել են։
Հարթաշեն գյուղի սարերի ստորոտներն ու բարձունքները 700 հեկտար տարածքով հիմնական արոտատեղիներն են: Գյուղը արոտավայրերի պակաս չունի։ Կառուցվել են Հարթաշենի ճանապարհը, կամուրջները։ Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։
Հարթաշենը գտնվում է ծովի մակարդակից 1460 մ բարձրության վրա, Կապան մարզկենտրոնից հեռու է 93 կմ։
Երիտասարդ գյուղ է, ճանապարհները ասֆալտապատ են, լուծված է գյուղի լուսավորության հարցը: Ոռոգման և խմելու ջրի խնդիր չկա։ Հարթաշենում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա և մանկական կենտրոն։
Հարժիս գյուղը գտնվում է ծովի մակարդակից մոտ 1700-1730 մ բարձրության, մարզկենտրոն Կապանից 79 կմ հեռավորության վրա։
Հարժիսը Սյունիքի մարզի հնագույն բնակավայրերից է։ Այդ են վկայում գյուղում և շրջակայքում գտնվող պատմամշակութային հուշարձանները։ Գյուղից հարավ գտնվում է հին գյուղատեղին և Հարժիսի եկեղեցին։